Դոնոր կազմակերպությունների ծրագրեր

shadow

Եվրոմիության ծրագրեր

  • EXCELTOUR Project – EFQM Certification. բիզնես խորհրդատվություն հայկական զբոսաշրջային և հյուրընկալության ընկերություններին՝ Կառավարման Որակի Եվրոպական Հիմնադրամի կողմից վկայագրում (European Foundation for Quality Management Certification) ստանալու համար․ խորհրդատվությունն իրականացվում է “Զարգացման Սկզբունքներ” հասարակական կազմակերպության կողմից իրականացվող EXCELTOUR ծրագրի շրջանակներում;
  • SEAG – բիզնես խորհրդատվություն և մենթորինգ՝ “Զարգացման Սկզբունքներ” հասարակական կազմակերպության կողմից իրականացվող “Սոցիալական ձեռներեցությունը Հայաստանում և Վրաստանում (Social Entrepreneurship in Armenia and Georgia – SEAG)” ծրագրի շահառուներին։
  • SEAG – Թվային մարքեթինգի դասընթաց՝ “Զարգացման Սկզբունքներ” հասարակական կազմակերպության կողմից իրականացվող “Սոցիալական ձեռներեցությունը Հայաստանում և Վրաստանում (SEAG)” ծրագրի շահառուների համար։

GIZ ծրագրեր

  • Destination Management System – DMS – Մեր ներկայիս ծրագիրը մեր գործընկեր Դ.Մ. Քոնսալթինգ ընկերության հետ է՝ «Առցանց ուղղությունների կառավարման (DMS) հարթակ – զբոսաշրջային տուրերի պլանավորման հարթակի ստեղծում Հայաստանի հյուսիսային մարզերում»։ Առցանց ուղղությունների կառավարման հարթակը զբոսաշրջային վայրի կառավարման առցանց համակարգ է Հայաստանի հյուսիսային մարզերի համար, որի միջոցով հնարավոր է զբոսաշրջիկներին տրամադրել տուրեր պլանավորելու հնարավորություն և ապահովել հիանալի փորձառություններ Շիրակում, Լոռիում և Տավուշում: DMS տուրերի պլանավորման հարթակի հիմնական նպատակն է մեկ տեղում ներկայացնել, թե ուր կարելի է գնալ, ինչ կարելի է տեսնել զբոսաշրջային վայրում, ինչով կարելի է այնտեղ զբաղվել և ովքեր են մատուցում ծառայությունները։
  • Հյուրանոցային բիզնեսի ամբողջական վերաբրենդավորում և մարքեթինգի խորհրդատվություն՝ լոգոյի, կայքի և այլ մարքեթինգային բովանդակության և նյութերի ստեղծում, սոցցանցերի էջերի վարում
  • Զբոսաշրջային վայրի արագ վերլուծության ծրագիր (Participatory Rapid Destination Analysis – PRDA) – զբոսաշրջային վայրի վերլուծություն 6 հիմնական զբոսաշրջային չափանիշներով։
  • Մարքեթինգի և վաճառքի դասընթաց կոնֆերանցի մասնակիցների համար․ Քայլարշավային արահետների քարտեզագրման վերաբերյալ կոնֆերանս Հայաստանում։
  • Զբոսաշրջության և հյուրընկալության բնագավառի ուսուցում (Dual education) միջին-մասնագիտական հաստատությունների մասնագետների համար։
GIZ Logo
shadow
shadow

USAID ծրագրեր

  • Մարքեթինգի և վաճառքի դասընթաց, թվային մարքեթինգի դասընթաց՝ ARDI ծրագրի շահառուների համար
  • Մարքեթինգի խորհրդատվություն և դասընթացներ, ինչպես նաև մարքեթինգային ուղեցույցների պատրաստում MyArmenia ծրագրի շահառու զբոսաշրջային փոքր բիզնեսների համար
  • Մարքեթինգի և վաճառքի դասընթաց ծրագրերի շահառու հյուրանոցների և հյուրատնային բիզնեսների համար
  • Դասընթացների մեթոդաբանության ստեղծում տեղական ինքնակառավարման թեմայով դասընթացների համար

WB ծրագիր
Զբոսաշրջության մրցունակ հատվածների առավելությունների օգտագործումը թեմայով դասընթացի քննարկում` WB-funded Mayors for Economic Growth project

shadow
shadow

AUA – Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Open Education ծրագրեր

  • Զբոսաշրջային փոքր բիզնեսների համար ուղեցույց նյութերի և դասընթացների ստեղծում
  • Սպասարկման ոլորտի ծառայությունների որակի վերաբերյալ դասընթաց
  • Մարքեթինգի դասընթաց
  • Տեղակատվական տեխնոլոգիաների բնագավառի ընկերության համար Թվային մարքեթինգի դասընթաց
  • Հյուրատների և փոքր հյուրանոցների կառավարման և մարքեթինգի դասընթաց