Գաղտնիության քաղաքականություն
Տվյալների գաղտնիության ապահովում
1. Հաճախորդների տվյալների գաղտնիության ապահովումը
Մորգան խորհրդատվական ընկերությունը ապահովում է Ձեր տվյալների գաղտնիությունը: Գաղտնիության պահպանման փաստաթուղթը նկարագրում է, թե ինչպես է Մորգանն օգտագործում կամ հրապարակում Ձեր մասին ստացած տեղեկատվությունը, որը ձեռք է բերվել Մորգանի հետ Ձեր համագործակցության արդյունքում՝ ինտերնետային կայքում գրացվելու, գրասենյակ այցելելու կամ այլ եղանակներով:
Ձեր տվյալների գաղտնիությունը լավագույնս պաշտպանելու համար ձեզ ենք ներկայացնում Գաղտնիության պահպանման մասին սույն փաստաթուղթը, որում նկարագրված են մեր տեղեկատվական քաղաքականությունը և այն մեթոդները, որոնցով հավաքվում և օգտագործվում են Ձեր տվյալները: Սույն փաստաթուղթը մշտապես հասանելի է www.mct.am ինտերնետային կայքում (“Կայք”): Կայք մուտք գործելը հնարավոր է նաև ցանկացած բջջային հեռախոսից կամ սարքից: Օգտվելով Կայքից՝ Դուք համաձայնում եք Գաղտնիության պահպանման փաստաթղթի բոլոր դրույթներին ու պայմաններին:
2. Մեր կողմից հավաքած տեղեկատվությունը
Տեղեկատվություն է կոչվում ցանկացած տվյալ, որ Դուք տրամադրել եք մեզ, կամ մենք ինքներս ենք հավաքել այլ աղբյուրներից, այդ թվում նաև այն հավելվածներից, հարցումներից և ձևաչափերից, որոնք Դուք լրացրել եք՝ անձնական տվյալներ տալով մեզ: Դրանք ներառում են անուն, սեռ, ծնդյան ամսաթիվ, փոստային կամ էլէկտրոնային հասցե, հեռախոսահամար կամ ֆաքսի համար, սոցիալական քարտի համար կամ բանկային հաշվեհամար: Սույն Գաղտնիության պահպանման փաստաթուղթը վերաբերում է նաև հավաքված և Կայքում ներկայացված ամբողջ տեղեկատվությանը: Տեղեկատվությունը կարող է ներառել նաև այն բոլոր տվյալները, որոնք մենք հավաքում ենք վեբ սերվերի, վեբ բրաուզերների սեսիաների, քուքիների (Cookies), IP հասցեների, Pixel Tag-երի կամ այլ տեխնոլոգիաների օգտագործման արդյունքում (՛՛Տեղեկատվություն՛՛): Տեղեկատվությունը կարող է պարունակել նաև տվյալներ՝ կապված Ձեր կողմից իրականացված գործարքների հետ, ինչպես նաև դեմոգրաֆիական և ոչ անձնական ընդհանրացված տեղեկություններ:
3. Մենք օգտագործում ենք Տեղեկատվությունը, որպեսզի
• ընթացք տանք ձեր հարցումներին և պատասխանենք առաջացած հարցերին,
• ապահովենք ձեզ համապատասխան ծառայություններով,
• հաղորդենք ձեզ հետաքրքրող մարքեթինգային տեղեկություններ, այդ թվում գովազդների, հատուկ առաջարկների մասին,
• հաղորդենք կարևոր նորություններ ձեզ հետաքրքրող ծառայությունների, ինչպես նաև Կանոնակարգում և պայմաններում, Գաղտնիության պահպանման փաստաթղթում տեղ գտած փոփոխությունների մասին,
• հաստատենք ձեր նույնականցումը և/կամ գտնվելու վայրը՝ համապատասխան ծառայությունները մատուցելու համար,
• հնարավորություն ընդձեռենք ձեզ մասնակցել տարբեր հարցումների և շուկայի ուսումնասիրության այլ տարբերակների, խաղարկությունների, մրցույթների և ապրանքի առաջմղմանն ուղղված այլ միջոցառումների: Այդ միջոցառումներից շատերը կարող են ունենալ սեփական կանոնները և պահանջել լրացուցիչ տեղեկատվություն:
• ձեզ տեղյակ պահենք մարքեթինգային և շուկայում առաջխաղացման այլ միջոցառումների մասին (էլեկտրոնային կամ այլ տարբերակով),
• հարմարեցնենք մեր առաջարկները ձեր կարիքներին,
• հաստատենք ձեր (ձեր ներկայացուցչի կամ գործակալի) նույնականցումը և/կամ գտնվելու վայրը՝ համապատասխան ծառայությունները մատուցելու համար,
• ձևավորենք նոր բիզնես առաջարկներ՝ հիմնված տվյալների վերլուծության վրա, ներկայացնենք նոր ապրանք կամ ծառայություն, զարգացնենք մեր Կայքը, կատարելագործենք ընթացիկ ապրանքներն ու ծառայությունները, բացահայտենք շուկայում առաջխաղացման նոր միտումները և գնահատենք մեր գովազդային արշավի արդյունավետությունը,
• կառավարենք մեր ռիսկերը, մեր վարքագիծը համապատասխանեցնենք գործող օրենքներին և իրավական ակտերին.
• անհրաժեշտության դեպքում՝ ուղարկենք մեր գործընկերներին, գործակալներին և վաճառողներին՝ ձեր հարցումներին պատշաճ պատասխանելու և ծառայություններ մատուցելու նպատակով.
• ունենալով հասանելիություն ձեր տեղեկատվությանը, օրինակ ձեր բջջային սարքից ստանալով տեղեկություն ձեր գտնվելու վայրի վերաբերյալ, թույլ տանք ձեզ օգտվել մեր Կայքի առանձնահատկություններից:
4. Տեղեկատվություն, որը կիսում ենք
Երբ դուք ձեռք եք բերում մեր ծառայություններն առցանց, ձեզանից պահանջվում են որոշակի տվյալներ՝ ձեր հարցումը լրացնելու համար: Ձեր տեղեկատվությունն օգտագործվում է ձեր անդամության հայտը մշակելու համար: Մենք կարող ենք կիսել ձեր տրամադրած Տեղեկատվությունը մեր մարքեթինգային և այլ գործընկերների, ինչպես նաև այնպիսի կազմակերպությունների հետ, որոնք ամենօրյա բիզնես գործարքներ են ունենում մեզ հետ: Ժամանակ առ ժամանակ մենք կարող ենք թույլ տալ մեր գործընկեր կազմակերպություններին ձեզ առաջարկներ ուղարկել իրենց ապրանքների և ծառայությունների վերաբերյալ: Այս կազմակերպությունները, որոնց կարող ենք տրամադրել Ձեր Տեղեկատվությունը, կարող են ներառել ինչպես ֆինանսական, օրինակ՝ բանկերը, վարկային և ապահովագրական կազմակերպությունները, այնպես էլ ոչ ֆինանսական կազմակերպություններ՝ ապրանքների և ծառայությունների մանրածախ ու մեծածախ վաճառքով զբաղվող ընկերություններ, զբոսաշրջային գործակալություններ և անկախ մարքեթինգային ընկերություններ: Մենք կարող ենք հրապարակել ձեր մասին ունեցած տեղեկատվությունը օրենքի թույլատրած կամ պահանջած շրջանակներում: Մեր մասնաճյուղը չհանդիսացող և այլ ծառայություններ ապահովող բոլոր կազմակերպությունները գրավոր համաձայնությամբ պարտավորվում են պահպանել ձեր Տեղեկատվության գաղտնիությունը և օգտագործել այն միայն իրենց լիազորությունների շրջանակներում:
Մենք երբեք չենք վաճառի Ձեր Տեղեկատվությունը
5. Այլ առցանց տեղեկատվութունը
Այլ տեղեկատվությունը (“Այլ տեղեկատվություն”) առցանց ձեռք բերված այնպիսի տվյալների ամբողջություն է, որը չի բացահայտում ձեր անձնական տվյալները: Այն կարող է ներառել բրաուզերներից, վեբ սերվեր լոգերից, քուքիներից (Cookies), Web Pixel-ներից, և այլ նմանատիպ ուղիներից ձեռք բերված տեղեկատվություն: Գաղտնիության պահպանման փաստաթղթի նպատակներից ելնելով՝ Այլ տեղեկատվությունը համարվում է ձեր տրամադրած Տեղեկատվության մաս:
6. Ինչպես ենք օգտագործում Այլ տեղեկատվությունը
Մենք Այլ տեղեկատվությունն օգտագործում ենք բիզնես առաջարկների համար, որոնք կարող են ներառել հատուկ ձեզ համար հարմարեցված ապրանքների և ծառայությունների առաջարկներ:
7. Գովազդ
Մեր ծառայությունները մենք գովազդում ենք մեր Կայքում, ինչպես նաև այլ կայքերում, որոնք որևէ փոխկապվածություն չունեն մեզ հետ: Գովազդի այս տեսակները կարող են ներկայանալ բաներների, տեքստի/ինտերնետային էջի վրա հանկարծակի հայտնվող հոլովակի, թիրախային գովազդների և այլնի տեսքով: Մենք գովազդային արշավների համար օգտագործում ենք նաև սոցիալական ցանցերի հարթակներ: Մեր կամ երրորդ կողմի (“Գովազդային ծառայության ապահովողներ”)` գովազդի այս տեսակների միջոցով հավաքված Տեղեկատվությունն ընդգրկում է վեբ կայք այցելությունների քանակը, որոնողական համակարգի արդյունքները և Կայքի գովազդի արդյունքները:
8. Ծառայություն Մատուցողներ
Դուք պետք է տեղյակ լինեք, որ մենք օգտագործում ենք ծառայություն մատուցողների (Ծառայություն մատուցող/մատակարարող), ներառյալ՝ Գովազդային ծառայության ապահովողների՝ մեր առցանց և ոչ առցանց գործունեությունը ապահովելու համար: Տեղեկատվությունը, որ ներկայացնում եք մեզ, կարող է տրվել Ծառայություն ապահովողներին գաղտնիության հիմունքներով, որպեսզի նրանք կարողանան ծառայություններ մատուցել մեզ՝ պահպանելով տվյալների բազան, ուղարկելով էլեկտրոնային հաղորդագրություններ մեր անունից, նպաստելով առաջմղման և քարոզչական գործունեությանը:
9. Տվյալների անվտանգության պահպանում
Մենք գիտակցում ենք Ձեր Տեղեկատվության պահպանման կարևորությունը: Մենք կիրառում ենք համապատասխան միջոցները՝ պահպանելու Ձեր տեղեկատվությունը արտոնություն չունեցող մուտքերից: Այնուամենայնիվ, համացանցի միջոցով փոխանցվող տեղեկատվության անվտանգությունը չի կարող 100%-ով երաշխավորված լինել: Այդ պատճառով էլ, որքան էլ ձգտենք պաշտպանել մեր Կայքին փոխանցած Ձեր Տեղեկատվությունը, խնդրում ենք նկատի ունենալ, որ Մորգանն և իր Ծառայություն ապահովողները չեն կրում որևէ պատասխանատվություն կամ պարտավորություն փոխանցման ընթացքում առաջացած խնդիրների պատճառով տեղեկատվության հրապարակման, ոչ արտոնված երրորդ կողմի մուտքի կամ այլ հետևանքների համար, որոնք դուրս են մեր կամ մեր Ծառայություն ապահովողների վերահսկողությունից:
10. Հղումներ երրորդ կողմի կամ համատեղ ապրանքանիշի վեբ կայքին
Մեր Կայքը կարող է պարունակել երրորդ կողմի վեբ կայքի հղումներ կամ լինել համատեղ ապրանքանիշ: Խնդրում ենք նկատի ունենալ, որ Մորգան ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում և չի վերահսկում այլ վեբ կայքերի գաղտնիության քաղաքականությունը, անկախ նրանց՝ համագործակից կամ համատեղ լինելու հանգամանքից: Մենք հորդորում ենք ձեզ կարդալ Կայքում հղված մյուս վեբ կայքերի գաղտնիության քաղաքականությունները ևս, քանի որ դրանք կարող են տարբերվել մեր կայքից: Մեր Կայքը հավանական է պատրաստված լինի և օժանդակություն ստանա Ծառայություններ ապահովողի կողմից: Սակայն միևնույն ժամանակ կարող է պարունակել նաև Մորգանի լոգոն և ապրանքանիշը ցույց տվող համատեղ վեբ կայքերի հղումներ, որոնք, սակայն, ստեղծվել են երրորդ կողմի կողմից: Խնդրում ենք կարդալ ցանկացած համատեղ կամ երրորդ կողմի վեբ կայքում ներկայացված գաղտնիության քաղաքականությունը՝ Տեղեկատվությանն առնչվող գաղտնիության գործելակերպին, ինչպես նաև անձնական տվյալները վեբ կայքի միջոցով հավաքագրելու մեխանիզմին ծանոթանալու նպատակով, որը կարող է տարբերվել սույն Գաղտնիության պահպանման փաստաթղթից: Գաղտնիության պահպանման փաստաթուղթը վերաբերում է բացառապես այն Տեղեկատվությանը, որը հավաքվել է Մորգանի կողմից՝ իր Կայքի միջոցով, որում էլ տեղադրված է Գաղտնիության պահպանման սույն փաստաթուղթը:
11. Օրենքների և իրավական ակտերի հետ համաձայնություն
Մենք համագործակցում ենք ՀՀ կառավարության, իրավապահ մարմինների և մասնավոր հատվածի հետ՝ կիրառելով սահմանված օրենքներն ու մեր վարքագիծը համապատասխանեցնելով դրանց: Մորգանն իրավունք ունի տրամադրելու Տեղեկատվությունը ՀՀ կառավարությանը, դատարաններին, իրավապահ մարմիններին, եթե նպատակահարմար կամ անհրաժեշտ է համարում պատասխանելու իրավական հարցումներին (այդ թվում՝ դատական հարցումներ, ծանուցագրեր)՝ պաշտպանելով Մորգանի կամ երրորդ կողմի իրավունքները, գույքն ու անվտանգությունը, կանխելով կամ դադարեցնելով ցանկացած անօրինական, անարդար կամ իրավաբանորեն հետապնդման ենթակա գործողություն:
12. Spyware or Adware
Spyware կամ Adware վերաբերում են համակարգիչ ներբեռնված հավելվածներին: Նմանատիպ հավելվածները պարբերաբար առաջ են բերում գովազդային պաստառներ կամ հոլովակներ: Մենք որևէ մասնակցություն չունենք այդպիսի հավելվածներում և չենք ներբեռնում որևէ հավելված առանց Ձեր հաստատման: Քուքիները և Pixel Tag-երը վիրուսներ կամ գովազդներ չեն և չեն վնասում Ձեր համակարգիչը:
13. Սոցիալ Մեդիա և Հանրային Ֆորումներ
Խնդրում ենք նկատի ունենալ, որ Մորգան ընկերությունն անդամակցում է սոցիալական հարթակներին, ներառյալ Ֆեյսբուքը և Թվիթերը: Այսպիսի սոցիալ-մեդիա հարթակները և սոցիալական էջերը առցանց փոխանակման և համագործակցության հնարավորություն են տալիս օգտատերերի շրջանակում: Սոցիալական մեդիա ցանկացած հարթակում կամ Մորգանի յուրաքանչյուր սոցիալական էջում կամ հանրային այլ ֆորումներում տեղ գտած տեղեկատվությունը կարող է և պետք է հասանելի լինի հանրությանը: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր ոք, ում հասանելի է այսպիսի տեղեկատվությունը, կարող է այն օգտագործել ցանկացած նպատակով, այդ թվում՝ հաղորդակցության: Մենք կոչ ենք անում Ձեզ չհրապարակել ոչ անձնական տեղեկատվություն սոցիալական հարթակներում կամ հանրային ֆորումներում: Մենք չենք կարող վերահսկել հանրային ֆորումներում՝ սոցիալական հարթակներում, բլոգներում, վիկիներում կամ բջջային հավելվածներում տեղ գտած տեղեկատվության օգտագործումը: Դուք պետք է զգուշությամբ հրապարակեք ցանկացած տեղեկատվություն նման հանրային հարթակներում: Մորգանի՝ սոցիալական հարթակներում հրապարակված տեղեկատվությունը, ներառյալ խորհուրդներն ու կարծիքները, դրանք հրապարակողների սեփական տեսակետներն են, և ընկերությունը պատասխանատվություն չի կրում դրանց համար: Մորգան ընկերությունն առանձնապես չի հաստատում, աջակցում, ստուգում կամ համաձայնում հրապարակված կարծիքների ու տեսակետների հետ:
14. Միաձուլում և Կլանում
Եթե մենք երբևէ սնանկ ճանաչվենք կամ միաձուլվենք այլ ընկերության հետ կամ որոշենք գնել, վաճառել կամ վերակազմավորել բիզնեսի մի մասը կամ բիզնեսն ամբողջությամբ, մեզանից հնարավոր է պահանջեն մեր հեռանկարային և ընթացիկ հաճախորդների, այդ թվում և Ձեր վերաբերյալ տեղեկատվությունը՝ կախված այս գործարքների տեսակից:
15. Գաղտնիության քաղաքականության փոփոխություն
Մորգան ընկերությունը ժամանակ առ ժամանակ կարող է թարմացնել Գաղտնիության պահպանման փաստաթուղթը: Դուք պարբերաբար կարող եք վերընթերցել այն: Եթե որևէ փոփոխություն տեղի ունենա Գաղտնիության պահպանման փաստաթղթում, մենք կտեղեկացնենք Ձեզ այդ մասին՝ հրապարակելով փաստաթղթի փոփոխված տարբերակը Կայքում: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն Գաղտնիության պահպանման փոփոխված փաստաթղթի վերին հատվածում ներկայացված ամսաթվից սկսած: Կայքի Ձեր շարունակական օգտագործումը հաստատում է Գաղտնիության պահպանման փոփոխված փաստաթղթին, ինչպես նաև վերանայված պայմաններին Ձեր համաձայնությունը
16. Phishing
“Phishing”-խարդախություն՝ Ձեր անձնական տվյալները գողանալուն ուղղված գործողությունն է: Եթե մեզանից նմանատիպ նամակ ստանաք, որով Ձեզանից կհարցնեն ոչ հրապարակային անձնական տվյալներ, մի՛ պատասխանեք: Մենք երբեք չենք հարցնի Ձեր գաղտնաբառը, օգտատիրոջ անունը կամ բանկային հաշվեհամարը էլեկտրոնային նամակի միջոցով: Մենք էլեկտրոնային նամակի միջոցով կարող ենք միայն խնդրել հաստատել Ձեր անունը, հասցեն, ծննդյան ամսաթիվը, անդամակցության վերաբերյալ տեղեկատվությունը:
17. Հետադարձ կապ
Գաղտնիության պահպանման փաստաթղթի հետ կապված հարցերի, նամակների, նոր առաջարկների, մարքեթինգային հաղորդակցման ուղիների ընտրության կամ պարզապես անձնական տվյալների թարմացման դեպքում, հարցում ուղարկեք մեզ՝ կայքում նշված հասցեով: