Ընդհանուր դրույթներ և պայմաններ

1. Ընդհանուր դրույթների և պայմանների ընդունում

Ընդհանուր դրույթներն ու պայմանները (այսուհետ՝ Դրույթներ) սահմանում են www.mct.am վեբկայքից (այսուհետ՝ Կայք) օգտվելու Ձեր իրավունքներն ու պարտականությունները: Մեր ծառայություններին ծանոթանալու կամ դրանցից օգտվելու նպատակով այցելելով Կայք և/կամ գրացնվելով Կայքում՝ Դուք ընդունում եք, որ կարդացել, հասկացել և համաձայնել եք ստորև ներկայացվող Դրույթներին:

Եթե չեք ընդունում Դրույթները, խնդրում ենք չօգտվել Կայքից կամ/և մեր Ծառայություններից:

Մորգանը ժամանակ առ ժամանակ, սեփական հայեցողությամբ, կարող է փոփոխությունների ենթարկել Դրույթները, ավելացնել կամ կասեցնել Կայքին կամ ծառայություններին առնչվող կամայական առանձնահատկություն կամ կոնտենտ: Համապատասխան փոփոխությունից հետո Ձեր՝ Կայքի կամ ծառայությունների շարունակական օգտագործումը ենթադրում է Ձեր համաձայնությունը կատարված փոփոխություններին:

Կայք (ներառյալ Կայքում տեղ գտած ամբողջ տեղեկատվության, ծառայությունների, կոնտենտի) անօրինական մուտքը, կրկնօրինակումը, հրապարակումը, վաճառքը, շահագործումը, տվյալների փոխանցումը ԽՍՏԻՎ արգելվում են:

2. Գրանցում, հաշիվներ և գաղտնաբառեր

Եթե հաշիվ եք ստեղծել Մորգանում, համաձայնում եք (1) տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն գրանցման հարցաթերթիկը լրացնելիս: Գրանցման հարցաթերթիկը ամբողջությամբ և ճգրիտ լրացնելուց հետո միայն կստանաք գաղտնաբառը, ու հաշիվը պատրաստ կլինի: Միայն Դուք եք պատասխանատվություն կրում Ձեր գաղտնաբառի և հաշվի գաղտնիության պահմապնման, ինչպես նաև ուրիշների կողմից Ձեր գաղտնաբառի ու հաշվի օգտագործման (օրինական կամ ապօրինի) համար:

Դուք համաձայնում եք (ա) անմիջապես տեղեկացնել Մորգանին Ձեր գաղտնաբառի կամ հաշվի գաղտնիության կամ որևէ այլ տվյալի անօրինական օգտագործման մասին և (բ) ամեն անգամ Կայքից օգտվելուց հետո դուրս գալ Ձեր հաշվից: Կայքի պաշտպանված գաղտնաբառերից օգտվելու հնարավորությունը սահմանված է միայն այն օգտատերերի համար, ովքեր ստացել են վավեր գաղտնաբառ Մորգանի կողմից: Մենք կարող ենք դադարեցնել Ձեր անդամակցությունը և մուտքը Կայք, եթե Ձեր կողմից տրամադրված տվյալները կեղծ լինեն կամ ապակողմնորոշող:

3. Գաղտնիության քաղաքականություն

Օգտատիրոջ գաղտնիության քաղաքականությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

4. Հեղինակային իրավունքներ

Մորգանին են պատկանում Կայքի, ինչպես նաև Կայքում տեղ գտած բոլոր նյութերի, այդ թվում՝ տեքստերի, դիզայնի, լոգոների, նկարների, գրաֆիկաների և թվային ներբեռնումների սեփականության բոլոր իրավունքները: Վերը նշվածից որևէ մեկի ապօրինի օգտագործումը ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎԱԾ է: Կայքում տեղ գտած որևէ նյութ չի կարող վերաթողարկվել, վերահրապարակվել և/կամ կրկնօրինակվել: