Ջոն Դիերը, “The Furrow” (բառացի՝ ակոս) ամսագրի հիմնադիրը, քոնթենթ մարքեթինգի գաղափարն օգտագործել է մոտ մի 120 տարի այն բանից առաջ, երբ մենք սկսեցինք դա այդ անունով կոչել:
Ջոն Դիերը դարբին էր, որն օգնության էր հասնում այն ֆերմերներին, ովքեր Նոր Անգլիայի թեթև ու ավազուտ հողերի համար ստեղծված իրենց գութաններով փորձում էին պայքարել պրերիաների ծանր ու կպչուն հողի դեմ:
Ամսագիրը, որը ներկայացնում էր այդ ժամանակների նորագույն տեխնոլոգիական գյուտերն ու լուծումները, Ջոն Դիերի ապրանքների գովազդի փոխարեն կենտրոնանում էր ֆերմերների խնդիրների վրա: Ամսագիրը թողարկվում է մինչ օրս, և՛ տպագիր, և՛ առցանց ձևաչափերով: Այն օգնում է մշտապես հաճախորդների մտքում պահել Ջոն Դիերի բրենդը, չնայած որ հենց բրենդի մասին հազվադեպ է խոսում:
Իր 123-ամյա պատմության ընթացքում, “The Furrow” ամսագիրը դարձել է լեգենդ իրարից անկախ երկու բնագավառներում՝ գյուղատնտեսության և բրենդինգի: Ֆերմերների համար, սա Rolling Stone ամսագրի գյուղատնտեսական տարբերակն է: Բրենդինգի հրատարակիչների համար, սա մի իսկական հրաշք օրինակ է. բրենդինգի ամսագիր, որը ծնունդ է առել ՙՙքոնթենթ մարքեթինգ՚՚ տերմինը ծագելուց մի քանի սերունդ առաջ:
Քոնթենթ մարքեթինգի մի իսկական էպիկական օրինակ է սա: