Փոքր բիզնեսի մարքեթինգի դասընթաց

Ինչպես փոքր բյուջեով հաջող իրականացնել ձեր մարքեթինգը

Ինչի՞ մասին է դասընթացը

Այս դասընթացը համապարփակ ուղեցույց է այն մասին, թե ինչպես կարելի է փոքր բյուջեով ստեղծել մարքեթինգային ծրագրեր և արշավներ:

Ովքե՞ր են ձեր հաճախորդները, ինչպե՞ս գտնել նրանց, ինչպե՞ս պահել նրանց և ստիպել կրկին վերադառնալ ձեզ մոտ:

Դասընթացում մանրամասն ներկայացվում են գործիքներ, թե ինչպես ընտրել ձեր իդեալական շուկայական սեգմենտները, ինչպես ճանաչել այդ սեգմենտների առանձնահատկությունները, ինչպես գրել ճիշտ ուղերձ, որը գրավիչ կլինի այդ շուկայական սեգմենտների համար: Այս բոլորը դասընթացի մասնակիցները կսովորեն իրական օրինակների, խմբային քննարկումների և վարժությունների միջոցով:

Առանձնահատուկ ուշադրություն կդարձնենք թվային մարքեթինգին` որպես ձեր բիզնեսի զարգացման կարևորագույն գործիք:

Դասընթացն ընդգրկում է իրական օրինակներ, բոլոր ժամանակների մարքեթինգային և գովազդային լավագույն արշավների վերլուծություններ, խմբային վարժություններ և ինտերակտիվ քննարկումներ:

Ո՞ւմ համար է նախատեսված

Մեր դասընթացը նախատեսված է հատկապես փոքր բիզնեսների համար. այն կօգնի նրանց ստեղծել մարքեթինգային իրատեսական ռազմավարություն:

Այն նախատեսված է նաև մարքեթինգով հետաքրքրված կամ արդեն իսկ այս ոլորտում գործունեություն ծավալած մարդկանց համար:

Ի՞նչ ձեռքբերումներ կունենաք դասընթացից հետո

Դասընթացը կսովորեցնի ձեզ գրել այնպիսի մարքեթինգային պլան, որի միջոցով դուք կկարողանաք արդյունավետ աշխատեցնել ձեր կազմակերպության մարքեթինգի բոլոր բաղադրիչները միասին և ստանալ առավելագույն արդյունքներ:

Դուք կսովորեք, թե ինչպես ընտրել ձեր հնարավոր հաճախորդներից այնպիսի սեգմենտներ, որոնք ավելի մեծ հավանականությամբ կդառնան վճարող հաճախորդ: Դուք կսովորեք կազմել այնպիսի ուղերձներ, որոնք առավել գրավիչ կլինեն ձեր ընտրած սեգմենտների համար և ընտրել այնպիսի լրատվամիջոցներ, որոնք թույլ կտան հեշտությամբ հասնել ձեր լսարանին:

marketing-course_small

Ամսաթիվը. շուտով

Շաբաթվա օրերը.

Ժամերը.

55 000 դրամ

Գինը ներառում է.

📑 18-ժամյա դասընթաց
💻 Դասընթացի նյութեր
📊 Հանձնարարություններ
👥 Խմբային քննարկումներ և վարժություններ
📜 Ավարտական վկայական

Հասցեն.

Տեղեկացրեք ձեր ընկերներին այս դասընթացի մասին

Այս 18-ժամանոց դասընթացին դուք կսովորեք.

● Ինչպե՞ս կազմել մարքեթինգային լավագույն պլանը ձեր բիզնեսի համար
● Ո՞րն է ձեր թիրախային շուկան և ո՞վ է ձեր իդեալական հաճախորդը
● Ինչպե՞ս հաճախորդին հասցնել մարքեթինգային ուղերձը
● Ինչպե՞ս ընտրել գովազդային հարթակ` նախատեսված հենց ձեր բիզնեսի համար
● Ինչպե՞ս գրավել ավելի մեծ թվով մարդկանց և դարձնել նրանց հաճախորդ
● Ինչպե՞ս գոհացնել հաճախորդներին և ստիպել նրանց կրկին վերադառնալ ձեզ մոտ:

content-marketing

Ներբեռնեք սլայդերի նմուշը այստեղից

Մենք առաջարկում ենք ևս երկու դասընթաց մարքեթինգի թեմայով.