Թվային մարքեթինգի դասընթաց

Ինչպես վաճառել ձեր ապրանքը կամ ծառայությունը օգտագործելով ժամանակակից թվային մարքեթինգի տեխնոլոգիաներն ու գործիքները

Ինչի՞ մասին է դասընթացը

Թվային մարքեթինգի դասընթացին դուք կսովորեք ժամանակակից թվային մարքեթինգի միջոցները – սոցցանցերի էջեր, վճարովի գովազդ, Գուգլի օրգանական որոնում՝ Google organic search – SEO, տվյալների բազաների կառավարման գործիքներ՝ CRM և էլփոստով մարքեթինգ:

Կսովորեք, թե ինչպես օգտագործել Google Analytics-ը և Search Console-ը, նաև՝ Facebook Insight գործիքը, ավելի լավ հասկանալու համար ձեր առցանց ներկայության բնութագրերը: Դուք նաև կծանոթանաք, թե ինչու է կարևոր գրանցվել Google My Business-ում:

Դուք կսովորեք նաև վճարովի գովազդի հիմունքները և թե ինչպես գրել լավ գովազդ Google-ի և Facebook-ի համար: Եվ ամենակարևորը, կսովորեք, թե ինչպես չափել ձեր թվային մարքեթինգի արշավների արդյունավետությունը:

Դասընթացը ներառում է քննարկումներ, խմբային և անհատական վարժություններ, պրեզենտացիաներ և դասանյութեր:

Ո՞ւմ համար է նախատեսված դասընթացը

Դասընթացը հատկապես օգտակար կլինի նրանց համար, ովքեր արդեն որոշ փորձ ունեն թվային մարքեթինգում: Սակայն, սկսնակների համար նույպես այն հարմար կլինի. նախնական գիտելիքներ չեն պահանջվում:

Եթե դուք ցանկանում եք սկսել թվային մարքեթինգի պրոֆեսիոնալ կարիերա կամ ցանկանում եք իրականացնել ձեր ընկերության թվային մարքեթինգը, այս դասընթացը շատ լավ սկիզբ կլինի:

Ի՞նչ ձեռքբերումներ կունենաք դասընթացից հետո

Դասընթացի ավարտին կստանաք վկայական: Դասընթացը կօգնի ստեղծել ուշագրավ օնլայն ներկայություն, գրավել հնարավորինս մեծ թվով հաճախորդների և մեծացնել վաճառքի ծավալները:

Մեր դասընթացի ընթացքում ձեռք բերած տեղեկատվությունն ու հմտությունները կօգնեն Ձեզ ցանկացած ոլորտում (թվային պրոդուկտներ, ապրանքներ, ծառայություններ):

Digital Marketing course

Շուտով

Երեքշաբթի - ուրբաթ

25 000 դրամ

Գինը ներառում է.

📑 12-ժամյա դասընթաց
💻 Դասընթացի նյութեր
📊 Հանձնարարություններ
👥 Խմբային քննարկումներ և վարժություններ
📜 Ավարտական վկայական

Վայրը.

Հասցեն.

Տեղեկացրեք ձեր ընկերներին այս դասընթացի մասին

Այս 12-ժամյա դասընթացը կսովորեցնի, թե ինչպես`

📲 ունենալ գրավիչ էջեր սոցիալական ցանցերում
📲 իմանալ, թե ինչպես իրականացնել ձեր կայքի SEO-ն
📲 ստեղծել արդյունավետ վճարովի գովազդ Facebook-ում ու Google-ում
📲 օգտագործել Google Analytics-ը
📲 օգտագործել Facebook-ի Insights գործիքը
📲 իրականացնել էլփոստով արշավներ
📲 կառավարել ձեր տվյալների բազան CRM-ի միջոցով:

google icons

Ներբեռնեք օրակարգը և թեմաների համառոտ նկարագրությունը այստեղից

Մենք առաջարկում ենք ևս երկու մարքեթինգի դասընթաց` Փոքր բիզնեսի մարքեթինգ ու Գովազդ:

Իսկ այստեղ կարող եք ծանոթանալ օնլայն սերտիֆիկատ դասընթացներին:

Comments (18)

  1. Ani Mkrtchyan :

    The course was fantastic. It was definitely one of my favorite courses, which I had attended. The material was well presented. The instructor genuinely cared about making the material interesting and comprehensible to everyone. I would highly recommend this course to any other person.

    • Diana Avetyan :

      Dear Ani, thank you very much, we appreciate your feedback. Happy to be of help.

  2. Ani :

    This course is actually the best thing for those who has started to study marketing,so i do recommend this to all who wants to know the basics of digital marketing.Thanks!

    • Diana Avetyan :

      Thank you! Glad you liked the course.

  3. ՎազգենԽաչիկյան :

    Respect

    • Diana Avetyan :

      Thank you 😊

  4. Երանուհի :

    Շնորհակալություն բովանդակալից դասընթացի համար։ Երկու դաս, և արդեն իսկ պատկերացում թվային մարքեթինգի հիմնարար դրույթների մասին։

    • Diana Avetyan :

      Շնորհակալություն, ուրախ եմ, որ հավանեցիք:

  5. Hermine :

    It was really an interesting training about a very important subject. Especially for the beginners, this will be a good start.

    • Diana Avetyan :

      Thank you!

  6. Հասմիկ Փայտյան :

    Բավականին արժեքավոր տեղեկություն ստացա թվային մարքեթինգի մասին: 4-օրյա դասընթացը ներկայացնում էր և տեսական, և գործնական գիտելիքներ, որոնք, հաստատապես, կիրառելի կլինեն այս ոլորտի աշխատանքում: Կցանկանայի, որ գործնական մասին առավել շատ ժամանակ հատկացվեր, և կոնկրետ օրինակների վրա փորձարկեինք ձեռք բերված գիտելիքը:
    Շնորհակալություն եմ հայտնում դասընթացավար Դիանա Ավետյանին և թվային մարքեթինգով հետաքրքրված անձանց խորհուրդ տալիս անպայման մասնակցել նրա դասընթացներին:

    • Diana Avetyan :

      Շնորհակալություն մասնակցելու համար և լավ գնահատականի համար: Գործնական մասի վերաբերյալ խորհուրդը անպայման հաշվի կառնենք:

  7. Լուիզա :

    Դասընթացը բավականին բովանդակալից էր, մատուցումը հետաքրքիր ու հաճելի: Ժամանակն անցավ աննկարագրելիորեն արագ: Ես բավականին նոր բաներ սովորեցի, որից հետո արդեն որոշումներ կայացնելիս , իհարկե այդ ոլորտին բնորոշ, միանգամից հիշում եմ քննարկված հարցրեը և խորհուրդները: Պարզվում է, որ թվային մարկետինգը և սոցիալական մեդիան ունի տրամաբանություն, որը եթե հասկանաս ու իրագործես, բավականին հաջողակ կարող ես լինել:

    • Diana Avetyan :

      Շատ շնորհակալ եմ դրական կարծիքի համար և շատ ուրախ եմ, որ դասընթացն օգտակար եղավ:

  8. Anna :

    Excellent course & training, i really enjoyed it and it was so much more than i expected.I learnt so much

    • Diana Avetyan :

      Thank you Anna jan for the positive comment. Happy to be of help.

  9. Gor :

    Ինչ արժե դասընթացը և երբ է առաջիկայում այն նախատեսվում

    • Diana Avetyan :

      Բարև Ձեզ, Գոռ:
      Դասընթացն արժե 25000 դրամ մեկ անձի համար: Նախատեսում ենք անցկացնել սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին: Լրացուցիչ կհայտարարենք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *