Ինչո՞ւ գնել վաճառքի դասընթացը
🔎 Վաճառքի հմտություններ հարկավոր են ցանկացած գործում, անկախ նրանից դուք ի պաշտոնե վաճառքի մասնագետ կոչվում եք, թե ոչ:
🔎 Պատահում է, որ շատ ժամանակ եք ծախսում հնարավոր հաճախորդին հետաքրքրելու համար, իսկ գործարքը այդպես էլ տեղի չի ունենում:
🔎 Այս դասընթացը տալիս է այնպիսի հմտություններ, որոնք օգնում են հաջող ավարտին հասցնել գործարքները:
🔎 Սակայն, այստեղ խոսքը չի գնում վաճառքի ավանդական մեթոդների մասին, որոնք սովորեցնում են, թե պետք է ագրեսիվ ու ՙՙկպչուն՚՚ լինել մինչև գնորդը հանձնվի:
🔎 Այստեղ դուք կսովորեք, թե ինչպե՞ս անել, որ ավելի շատ վաճառք իրականացնեք այնպես, որ հաճախորդն ինքը ցանկանա գնել, և կարևորը՝ ձե՛ր ուզած գներով:
Ինչպե՞ս է ներկայացված նյութը օնլայն դասընթացում
🎥 Նյութը ներկայացված է 3-ից մինչև 7 րոպե տևողությամբ 50-ից ավելի ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐԻ միջոցով, որոնք ընդհանուր տևողությունը 5 ժամ է:
🎥 Դասընթացը գնելուց հետո, բոլոր նյութերը ընդմիշտ ձերն են, կարող եք անցնել երբ և քանի անգամ ցանկանաք:
🎥 ՄԱՆՐԱՄԱՍՆ ԴԱՍԱՑԱՆԿԸ կարող եք տեսնել վերևի մենյուում սեղմելով Curriculum տարբերակը և կարող եք անվճար դիտել տեսանյութերի մի մասը` նրանք, որոնց կողքին դրված է նշանը:
🎥 Եզրափակիչ թեստի հարցերի 80 տոկոսին անհրաժեշտ է ճիշտ պատասխանել սերտիֆիկատ ստանալու համար:
Ո՞ւմ համար է նախատեսված
Այս դասընթացի համար նախնական փորձ կամ պատրաստվածություն չի պահանջվում:
Օնլայն սովորելու առավելությունները
Այս դասընթացի լսարանային տարբերակը տևում է 2-3 շաբաթ՝ երեք դաս շաբաթական: Միշտ չէ, որ հնարավոր է այդքան ժամանակ հատկացնել և դասերի հաճախել:
Որոշ մարդիկ գերադասում են լսարանային ուսուցումը, մյուսները գերադասում են օնլայն տարբերակը: Մի բան անկասկած է. օնլայն դասընթացները թույլ են տալիս հսկայական խնայողություն կատարել: Ինտերնետն օգտագործելը ձեր հմտությունները զարգացնելու համար շատ լավ եղանակ է հաջողության հասնելու համար, և լավագույն ներդրումն է ինքներդ ձեզ համար:
Ահա օնլայն տարբերակի մի քանի կարևոր առավելություն. օնլայն տարբերակը ամենաէժանն և արդյունավետն է այս ամենը սովորելու համար:
Նաև, այն շատ ավելի հարմարավետ է՝ ստիպված չեք սովորելու համար ինչ-որ տեղ գնալ. կարող եք սովորել ե՛րբ և որտե՛ղ ցանկանաք՝ ընդմիջմանը, տրանսպորտում, երեկոյան ձեր բազմոցին նստած: Մինչդեռ լսարանային տարբերակով սովորելու համար պետք է զոհաբերեք ձեր ազատ ժամանակը կամ հանգստյան օրերը:
Բացի դրանից, նյութն անմիջապես չօգտագործելու դեպքում, կարող է մոռացվել: Իսկ ՕՆԼԱՅՆ դասընթացի նյութերը ձեզ հետ են գնելու պահից և ԸՆԴՄԻՇՏ: Դասընթացի տեսանյութերը և գրավոր նյութերը կարելի է բազմաթիվ անգամներ օգտագործել:
Վկայականները նույնպես տրամադրվում են օնլայն, կարող եք ինքներդ տպել, ինչպես նաև կարող եք տեղադրել այլ կայքերում և սոցցանցերի ձեր էջերում:
Օնլայն հարցերն ու թեստերը հրաշալի հնարավորություն են ավելի լավ հասկանալու ներկայացվող թեմաները, առանց քննություն հանձնելու լարվածության: Որոշ թեստեր կարող եք անցնել որքան ցանկանաք, մինչև արդյունքները ձեզ բավարարեն: Օնլայն թեստերը օգնում են ավելի լավ հասկանալ, թե որքանով եք յուրացրել առարկան և անմիջապես տեսնել ձեր գնահատականները:
Դասընթացավարին միշտ կարելի է գրել և հարցեր տալ:
Կարևոր առավելություն է նաև այն, օնլայն նյութերն օգնում են մասնակիցներին ավելի հեշտ մտապահել նյութը գրավիչ նկարների, տեսանյութերի, տեսանելի տառատեսակների, շարժական պատկերների և այլ գործիքների միջոցներով: Քանի որ օնլայն դասընթացներում նյութը տեսողական միջոցներով լավ է ներկայացվում, դա օգնում է ավելի լավ ընկալել ու յուրացնել դասերը քան թուղթ ու գրիչով սովորելու դեպքում: Օնլայն սովորելու առավելությունների մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ մեր ՙՙՀարց ու պատասխանի՚՚ էջում:
🔹 Տեսնել մյուս Օնլայն դասընթացները:
Ինչպե՞ս գնել դասընթացը
Դասընթացը կարող եք գնել մի քանի եղանակով. օնլայն՝ MasterCard, Visa, ARCA վճարային քարտերով, idram համակարգով կամ էլ՝ բանկային փոխանցման միջոցով: Անհրաժեշտության դեպքում, գրանցման և վճարման քայլ-առ-քայլ նկարագրությունը կարող եք գտնել Ինչպես գրանցվել և վճարել օնլայն դասընթացի համար էջում:
Գնելու համար սեղմեք Add To Cart կոճակը:
Եթե դասընթացը բոլորովին չհավանեք, ապա գումարը կարող եք հետ պահանջել գնելուց հետո 30-օրյա ժամկետում, և մենք ձեզ արագ կփոխհատուցենք: Պայմանների մասին՝ Ընդհանուր դրույթներ և պայմաններ էջում:
Գնեք դասընթացը հիմա՛. դարձեք վաճառքի պրոֆեսիոնալ:
Նկարները՝ freepik.com
-
Ներածություն
Եկեք ծանոթանանք. ինչի՞ մասին է այս դասընթացը
-
Ի՞նչ եք դուք վաճառում
Վաճառքի տարբերակումը՝ օգտագործելով ձեր ապրանքի կամ ծառայության առանձնահատկությունները
- Դաս 1. Մաս 1. Ինչո՞ւ ճիշտ չէ՛ ասել ՙՙմենք լավագույնն ենք՚՚
- Դաս 1. Մաս 2. Ինչո՞ւ ճիշտ չէ՛ ասել ՙՙմենք լավագույնն ենք՚՚
- Հարց 1-ին դասի վերաբերյալ
- Դաս 2. Մաս 1. Արդյո՞ք տարբերակումը մարքեթինգի պարտականությունը չէ
- Դաս 2. Մաս 2. Արդյո՞ք տարբերակումը մարքեթինգի պարտականությունը չէ
- Դաս 2. Մաս 3. Արդյո՞ք տարբերակումը մարքեթինգի պարտականությունը չէ
- Հարց 2-րդ դասի վերաբերյալ
- Դաս 3. Մաս 1. Վաճառքի մասնագետի նեղվածության հիմնական պատճառը
- Դաս 3. Մաս 2. Վաճառքի մասնագետի նեղվածության հիմնական պատճառը
- Դաս 3. Մաս 3. Վաճառքի մասնագետի նեղվածության հիմնական պատճառը
- Հարց 3-րդ դասի վերաբերյալ
- Դաս 4. Մաս 1. Որքա՞ն կվճարեիք այն բանի համար, ինչը կարող էիք անվճար ստանալ
- Դաս 4. Մաս 2. Որքա՞ն կվճարեիք այն բանի համար, ինչը կարող էիք անվճար ստանալ
- Հարց 4-րդ դասի վերաբերյալ
- Դաս 5. Մաս 1. Գտնենք ձեր տարբերակիչները
- Դաս 5. Մաս 2. Գտնենք ձեր տարբերակիչները
- Դաս 5. Մաս 3. Գտնենք ձեր տարբերակիչները
- Դաս 5. Մաս 4. Գտնենք ձեր տարբերակիչները
- Հարց 5-րդ դասի վերաբերյալ
- Դաս 6. Մաս 1. Ո՞ւմ են հետաքրքրում ձեր տարբերակիչները
- Դաս 6. Մաս 2. Ո՞ւմ են հետաքրքրում ձեր տարբերակիչները
- Դաս 6. Մաս 3. Ո՞ւմ են հետաքրքրում ձեր տարբերակիչները
- Հարց 6-րդ դասի վերաբերյալ
- Դաս 7. Մաս 1. Արդյո՞ք դուք տարբերակումը թողնում եք գնորդի մեկնաբանությանը
- Դաս 7. Մաս 2. Արդյո՞ք դուք տարբերակումը թողնում եք գնորդի մեկնաբանությանը
- Հարց 7-րդ դասի վերաբերյալ
- Դաս 8. Մաս 1. Ո՞ւմ մեղքն է, երբ գնորդը չի տեսնում ձեր տարբերակման արժեքը
- Դաս 8. Մաս 2. Ո՞ւմ մեղքն է, երբ գնորդը չի տեսնում ձեր տարբերակման արժեքը
- Հարց 8-րդ դասի վերաբերյալ
-
Ինպե՞ս եք դուք վաճառում
Վաճառքի տարբերակումը՝ օգտագործելով ձեր վաճառքի եղանակները
- Դաս 9. Մաս 1. Տարբերվեք ձեր վաճառքի մոտեցման միջոցով
- Դաս 9. Մաս 2. Տարբերվեք ձեր վաճառքի մոտեցման միջոցով
- Հարց 9-րդ դասի վերաբերյալ
- Դաս 10. Մաս 1. Ինչպես հարմարեցնել վաճառքի տարբերակումը որոշում կայացնողների կարիքներին
- Դաս 10. Մաս 2. Ինչպես հարմարեցնել վաճառքի տարբերակումը որոշում կայացնողների կարիքներին
- Դաս 10. Մաս 3. Ինչպես հարմարեցնել վաճառքի տարբերակումը որոշում կայացնողների կարիքներին
- Դաս 10. Մաս 4. Ինչպես հարմարեցնել վաճառքի տարբերակումը որոշում կայացնողների կարիքներին
- Հարց 10-րդ դասի վերաբերյալ
- Դաս 11. Մաս 1. Վաճառքի ՙՙհետաքննության՚՚ տեսությունը
- Դաս 11. Մաս 2. Վաճառքի ՙՙհետաքննության՚՚ տեսությունը
- Դաս 11. Մաս 3. Վաճառքի ՙՙհետաքննության՚՚ տեսությունը
- Հարց 11-րդ դասի վերաբերյալ
- Դաս 12. Մաս 1. Վաճառքի տարբերակման ամենակարեւոր գործիքը
- Դաս 12. Մաս 2. Վաճառքի տարբերակման ամենակարեւոր գործիքը
- Դաս 12. Մաս 3. Վաճառքի տարբերակման ամենակարեւոր գործիքը
- Հարց 12-րդ դասի վերաբերյալ
- Դաս 13. Մաս 1. Ո՞րն է վաճառքի համար ամենակարևոր ունակությունը
- Դաս 13. Մաս 2. Ո՞րն է վաճառքի համար ամենակարևոր ունակությունը
- Դաս 13. Մաս 3. Ո՞րն է վաճառքի համար ամենակարևոր ունակությունը
- Դաս 13. Մաս 4. Ո՞րն է վաճառքի համար ամենակարևոր ունակությունը
- Հարց 13-րդ դասի վերաբերյալ
- Դաս 14. Մաս 1. Ինչպե՞ս օգնել գնորդին՝ գնում կատարելու որոշում կայացնել
- Դաս 14. Մաս 2. Ինչպե՞ս օգնել գնորդին՝ գնում կատարելու որոշում կայացնել
- Հարց 14-րդ դասի վերաբերյալ
- Դաս 15. Մաս 1. Ո՞ր դեպքերում է ճիշտ ընդհատել գործարքը
- Դաս 15. Մաս 2. Ո՞ր դեպքերում է ճիշտ ընդհատել գործարքը
- Հարց 15-րդ դասի վերաբերյալ
- Դաս 16. Մաս 1. Գնորդի առարկությունները տարբերակման հնարավորություններ են ձեզ համար
- Դաս 16. Մաս 2. Գնորդի առարկությունները տարբերակման հնարավորություններ են ձեզ համար
- Դաս 16. Մաս 3. Գնորդի առարկությունները տարբերակման հնարավորություններ են ձեզ համար
- Հարց 16-րդ դասի վերաբերյալ
- Դաս 17. Մաս 1. Տարբերակման վերջին հնարավորությունը
- Դաս 17. Մաս 2. Տարբերակման վերջին հնարավորությունը
- Հարց 17-րդ դասի վերաբերյալ
- Դաս 18. Մաս 1. Ռազմավարությունը միշտ թարմ պահելը
- Հարց 18-րդ դասի վերաբերյալ
- Դաս 19. Մաս 1. Վաճառքի անվիճելի տարբերակիչը
- Հարց 19-րդ դասի վերաբերյալ
-
Եզրափակում
Reviews
-
Շատ մատչելի, արագ և հետաքրքիր դասընթաց է, որը հնարավորություն է տալիս ձեռք բերել վաճառքի ոլորտի մասին տեսական և գործնական գիտելիքներ։
-
Կա ցանկություն ոլորտում ինքնակրթվելու բայց չկա ժամանակ՝ արդեն կա օնլայն դասընթաց։ Հագեցած ու արդյունավետ, որպես մասնագիտություն կրողների և սեփական գործը ղեկավարողների համար, բացարձակ գործնական գիտելիքներ, որոնց շնորհիվ կկարողանաք լինել ոլորտում լավագույնը։
-
Բավականին բովանդակալից ու պրոդուկտիվ դասընթաց էր: Դասերի տևողությունը, նյութերը, ստուգող հարցաշարերը ու գործնական աշխատանքները՝ վարժությունները, շատ լավ էին մշակված: Համոզված եմ, որ ստացած գիտելիքներս գործնական հարթակում օգտագործելով ավելի մեծ հաջողություններ կգրանցեմ մոտ ապագայում: Շնորհակալություն
-
Վերջապես շուկայում հայտնվեց հայերեն կոնտենտով օնլայն դասընթաց՝ շատ հետաքրքիր, արդյունավետ և կիրառական: Վստահեցնում եմ՝ դասընթացի շնորհիվ կարող եք ձեռք բերել տեսական և գործնական գիտելիքներ վաճառքի վերաբերյալ, զարգացնել հմտությունները և դառնալ մրցունակ sales person:
-
Very interesting and useful training.
Comments
No comment yet.