Ընդհանուր դրույթներ և պայմաններ

1. Ընդհանուր դրույթների և պայմանների ընդունում

Ընդհանուր դրույթներն ու պայմանները (այսուհետ՝ Դրույթներ) սահմանում են https://mct.am վեբկայքից (այսուհետ՝ Կայք) օգտվելու Ձեր իրավունքներն ու պարտականությունները: Մեր ծառայություններին ծանոթանալու կամ դրանցից օգտվելու նպատակով այցելելով Կայք և/կամ գրանցվելով Կայքում՝ Դուք ընդունում եք, որ կարդացել, հասկացել և համաձայնել եք ստորև ներկայացվող Դրույթներին:

Եթե չեք ընդունում Դրույթները, խնդրում ենք չօգտվել Կայքից կամ/և մեր Ծառայություններից:

Մորգանը ժամանակ առ ժամանակ, սեփական հայեցողությամբ, կարող է փոփոխությունների ենթարկել Դրույթները, ավելացնել կամ կասեցնել Կայքին կամ ծառայություններին առնչվող կամայական առանձնահատկություն կամ քոնթենթ: Համապատասխան փոփոխությունից հետո Ձեր՝ Կայքի կամ ծառայությունների շարունակական օգտագործումը ենթադրում է Ձեր համաձայնությունը կատարված փոփոխություններին:

Կայք (ներառյալ Կայքում տեղ գտած ամբողջ տեղեկատվության, ծառայությունների, բովանդակության) անօրինական մուտքը, կրկնօրինակումը, հրապարակումը, վաճառքը, շահագործումը, տվյալների փոխանցումը ԽՍՏԻՎ արգելվում են:

2. Գրանցում, հաշիվներ և գաղտնաբառեր

Երբ հաշիվ եք ստեղծում Մորգանում, ապա համաձայնում եք. (1) տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն գրանցման հարցաթերթիկը լրացնելիս: Գրանցման հարցաթերթիկը ամբողջությամբ և ճգրիտ լրացնելուց հետո միայն Ձեզ համար կստեղծվի հաշիվ, որով կկարողանաք օգտվել կայքի որոշակի ծառայություններից, օրինակ՝ ձեռք բերել օնլայն դասընթացներ կայքից: Միայն Դուք եք պատասխանատվություն կրում Ձեր գաղտնաբառի և հաշվի գաղտնիության պահպանման, ինչպես նաև ուրիշների կողմից Ձեր գաղտնաբառի ու հաշվի օգտագործման (օրինական կամ ապօրինի) համար:

Դուք համաձայնում եք. (ա) անմիջապես տեղեկացնել Մորգանին Ձեր գաղտնաբառի կամ հաշվի գաղտնիության կամ որևէ այլ տվյալի անօրինական օգտագործման մասին և (բ) ամեն անգամ Կայքից օգտվելուց հետո դուրս գալ Ձեր հաշվից: Մենք կարող ենք դադարեցնել Ձեր անդամակցությունը և մուտքը Կայք, եթե Ձեր կողմից տրամադրված տվյալները կեղծ լինեն կամ ապակողմնորոշող:

3. Վճարումներ և վճարի վերադարձ

Երբ Դուք վճարում եք կատարում Մորգան ընկերության հաշվին, Դուք համաձայնում եք օգտագործել վճարման վավեր միջոցներ: Մորգան ընկերությունը ձեզ համար ապահովում է անվտանգ վճարման հնարավորություն՝ վճարային գործարքներ իրականացնող իր գործընկերների միջոցով: Վճարումներն իրականացվում են ձեզ համար ամենահարմար եղանակներով՝ Master, Visa ArCA քարտերով, paypal և idram վճարային համակարգերով:

Եթե Դուք գոհ չեք ձեռք բերած դասընթացից, Մորգան ընկերությունը առաջարկում է Ձեր վճարած գումարի ետ վերադարձ 30-օրյա ժամկետում՝ դասընթացների մեծ մասի համար:

Ձեր վճարած գումարը կարող եք պահանջել, որ ետ վերադարձվի դասընթացը ձեռք բերելուց հետո 30 օրվա ընթացքում: Այս 30-օրյա երաշխիքային ժամկետն անցնելուց հետո, գումարը չի կարող ետ վերադարձվել:

Գումարը ետ պահանջելու համար, սեղմեք այստեղ և գրեք մեզ՝ նշելով դասընթացի անունը և գոհ չլինելու պատճառը

4. Գաղտնիության քաղաքականություն

Օգտատիրոջ գաղտնիության քաղաքականությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

5. Հեղինակային իրավունքներ

Մորգանին են պատկանում Կայքի, ինչպես նաև Կայքում տեղ գտած բոլոր նյութերի, այդ թվում՝ տեքստերի, դիզայնի, լոգոների, նկարների, դասընթացների նյութերի, գրաֆիկաների և թվային ներբեռնումների սեփականության բոլոր իրավունքները: Վերը նշվածից որևէ մեկի ապօրինի օգտագործումը ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎԱԾ է: Կայքում տեղ գտած որևէ նյութ չի կարող վերաթողարկվել, վերահրապարակվել և/կամ կրկնօրինակվել: