Խուսափեք այս սխալներից և դուք շատ առաջ կլինեք ձեր մրցակիցներից:
Թվային մարքեթինգը լայն գաղափար է և արվելիք գործերն էլ շատ-շատ են: Ի՞նչ անել, որ ֆեյսբուքյան գրառումները հնարավորինս շատ մարդ տեսնի: Գրառումը boost անե՞լ, թե՞ հույս դնել օրգանական հասանելիության վրա: Ինչպե՞ս սեգմենտների բաժանել լսարանը:
Կարող է այնպիսի մի պահ գալ, որ խնդիրը սկսի շատ մեծ թվալ, մանավանդ, եթե հազար ու մի այլ գործ ունեք անելու: Երբեմն թվում է, թե ԻՆՉ անելու փոխարեն, ավելի հեշտ է սկսել մտածել, թե ինչ ՉԱՆԵԼ: Եկեք, իսկապես, նայենք, թե ինչ պետք չէ անել, այսինքն, որոնք են այն 7 սխալները, որոնցից հնարավորինս պետք է խուսափել:
* * *
1. ԲՈԼՈՐԻՆ ԹԻՐԱԽԱՎՈՐԵԼԸ
Եթե ձեր մարքեթինգը ուղղված է բոլորին, ապա այն ուղղված է ոչ մեկին:
Ձեր լսարանի սեգմենտը լայն սահմանելով, դուք ենթադրում եք, որ կարող եք հասնել բոլորին: Իրականում, սա ամբողջովին կլանում է ձեր բյուջեն և ցուցադրում է ձեր գովազդը այնպիսի մարդկանց, ովքեր բոլորովին հետաքրքրված չեն ձեր առաջարկով:
Սա վատնում է ձեր միջոցՆերն ու ժամանակը, քանի որ ո՛չ բոլորն են ձեր լսարանը: Դուք պետք է լազերային ճշգրտությամբ ուղղեք ձեր գովազդը այնպիսի լսարանի, որը ձեր թիրախն է և ձեր գովազդային արշավը կառուցեք այնպես, որ հենց իրենց հասցնեք ձեր առաջարկը:
Հանեք անտեղի նախադասություններն ու արտահայտությունները ձեր գովազդից, նեղացրեք ձեր թիրախը, որպեսզի դրա վրա չսեղմեն (click) այնպիսի մարդիկ, ովքեր ձեզնից գնում չեն կատարելու՝ դա անիմաստ վատնում է ձեր փողը:
Հետաքրքրված հնարավոր հաճախորդները (leads) շատ ավելի կարևոր են, քան գովազդը հնարավորինս շատ մարդու ցույց տալն ու դրա վրա սեղմողների քանակները:
Իսկ հետաքրքրված հաճախորդների քանակը կարելի է մեծացնել միային լազերային ճշգրտությամբ թիրախավորելով լսարանը:
* * *
2. ՁԵՐ ԳՈՎԱԶԴԻ ՀԱՄԱՐ ԲՈԼՈՐ ՀԱՐԹԱԿՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԸ
Շատ ընկերություններ թվային մարքեթինգ օգտագործում են միայն այն պատճառով, որ ՙՙայդպես է պետք՚՚: Ձեր բրենդը մարքեթինգի տարբեր միջոցներով գովազդելը լավագույն ճանապարհն է, սակայն, մասնագետները գիտեն գաղտնիքներն ու հասկանում են, թե որ գործիքներն է ճիշտ օգտագործել:
Օրինակ, ավտոմեքենաների վաճառքի դեպքում, դուք լսարանի մեծամասնությանը չեք հասնի Pinterest-ում, մինչդեռ Google AdWords-ը, YouTube-ը կամ Facebook-ը շատ ավելի հարմար հարթակներ են այս դեպքում:
Նախ պարզեք, թե ո՞ր հարթակում է լինում ձեր թիրախային լսարանի մեծամասնությունը և գովազդեք ձեր բրենդը հենց այդ հարթակում:
* * *
3. ԱՄԻՍՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ԳՈՎԱԶԴԻ ՆՈՒՅՆ ՏԵՔՍՏՆ ՈՒ ՏԵՍՔՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԸ
Երկարատև արշավների ընթացքում շարունակաբար թարմացրեք ձեր գովազդի տեսքը: Անփոփոխ տեսքը կարող է բացասաբար անդրադառնալ գովազդի արդյունավետության վրա, քանի որ հաճախորդները հոգնում են շարունակ նույն բանը տեսնելուց:
Որպեսզի խուսափեք ձանձրույթ պատճառելուց, շարունակ նորություն առաջարկեք:
* * *
4. ԲՋՋԱՅԻՆ ՍԱՐՔԵՐՆ ԱՐՀԱՄԱՐՀԵԼԸ
Բջջայինի օգտագործման ծավալները վերելք են ապրում, կազմելով թվային լրատվական ողջ ժամանակի մոտ 62%-ը: Այնպես որ, ստիպված եք համակերպվել այս փաստի հետ և այնպես անել, որ ձեր գովազդները օպտիմիզացված (հարմարեցված) լինեն բջջային սարքերի համար:
Սա վերաբերում է նաև ձեր վեբ կայքի՛ն:
* * *
5. A/B ՓՈՐՁԱՐԿՈՒՄ ՉԱՆԵԼԸ
A/B փորձարկումը (A/B testing) պարտադիր է ձեր արշավների արդյունավետությունը բարձրացնելու համար: Փորձարկումներն ու շտկումները թվային մարքեթինգի ամենակարևոր մասերից են:
Առանց փորձարկելու, չեք կարող 100 տոկոսով վստահ լինել, թե ձեր լսարանն ինչին է ավելի լավ արձագանքում: Ստեղծագործ միտք դրեք ու շարունակ փորձարկեք, որպեսզի ի հայտ բերեք, թե ինչը չի՛ աշխատում:
Երբեք վստահ մի եղեք, թե եթե մի բան արդեն 4 շաբաթ աշխատել է, ապա ինչու հիմա չպետք է աշխատի:
* * *
6. ԼԱՅՔԵՐԻ ՈՒ ՔԼԻՔՆԵՐԻ ՎՐԱ ԿԵՆՏՐՈՆԱՆԱԼԸ
Այո, հաճելի է տեսնել, որ ձեր գովազդին շատ մարդ է արձագանքում, բայց դրանց ո՞ր մասն է գնորդ դառնում: Եթե 130 մարդ արձագանքում են ձեր գովազդին, բայց միայն մեկն է հետաքրքրվում, ապա թերևս պետք է մտածել գովազդային ռազմավարությունը փոխելու մասին:
Ձեր սոցցանցի էջին 6,400 հետևորդ ունենալը ոչինչ չի նշանակում, եթե 3 ամսվա ընթացքում ընդամենը 2 գրանցում եք ունեցել ձեր ծառայության համար:
Ձեր արշավը կարող է 2,500 քլիք ստացած լինել, բայց եթե գնում կատարելու տոկոսը ընդամենը 0.02 է, ապա ձեր գովազդային բյուջեի մեծ մասը հենց այնպես վատնվել է այնպիսի լսարանի վրա, ովքեր հետաքրքրված չեն ձեր առաջարկով:
Արձագանքներները կարևոր են ձեր բովանդակության համար, բայց ո՛չ բոլոր տեսակի արձագանքներն են կարևոր ձեր գովազդային արշավների համար:
* * *
7. ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ԱՐՇԱՎԻ ԸՆԹԱՑՔԻՆ ՉՀԵՏԵՎԵԼԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ՉԼԻՆԵԼԸ
Թվային մարքեթինգը այլևս խորհրդավոր մի երևույթ չէ: Վերլուծական գործիքները կարող են ապահովել որ ձեր ծախսած ամեն մի դրամը, ձեր գրառման ամեն մի դիտումը, ամեն քլիքը կարող են հաշվվել ու վերլուծվել: Դրանով դուք կարող եք ապահովել, որ ձեր արշավը ողջ ընթացքում առավելագույնը արդյունավետ լինի:
Հարցը նրանում է, թե արդյո՞ք ունեք այս թվային վերլուծությունների համար անհրաժեշտ բոլոր գործիքները:
* * *
Թվային մարքեթինգը, հատկապես բջջային սարքերի վրա, զարգանում է օր օրի: Քանի որ թվային մարքեթինգի ծախսերը մոտ երեք անգամ ավելի քիչ են քան ավանդական հեռուստատեսային, ռադիո կամ տպագրված մարքեթինգինը, ապա ժամանակն է, որ սկսեք այն ճիշտ օգտագործել և առավելագույն օգուտը ստանալ դրանից: Դուք պետք է պատրաստված լինեք քայլել ժամանակակից միտումներին համահունչ և օգտագործել թվային մարքեթինգի ճիշտ գործիքներ:
Եվ այսպես, 7 սխալ, որ մարդիկ թույլ են տալիս թվային աշխարհում: Խուսափեք դրանցից և դուք շատ առաջ կլինեք ձեր մրցակիցներից: Ձեր թվային ռազմավարություն այնքան տպավորիչ կլինի, որ ինքներդ էլ հաճելիորեն կզարմանաք ձեր արդյունքներով:
Սխալներից խուսափելու համար կարելի է դիմել մասնագետների կամ էլ սովորել ինքներս ճիշտ կազմակերպել մեր մարքեթինգը:
Թվային մարքեթինգով հետաքրքրվողների համար օգտակար կլինի մեր հաջորդ դասընթացը, որի մանրամասներին կարող եք ծանոթանալ և գրանցվել սեղմելով ներքևի կոճակը: