Գուգլը ստեղծել է նոր գովազդային հոլովակ՝ «Դարձյալ տանը մենակ՝ Google Assistant-ի հետ», որտեղ Մակալվեյ Քալքինը «վերարտադրում է» իր դերը 1990 թ. հայտնի ֆիլմում: Հոլովակը, դեկտեմբերի 19-ին YouTube-ում տեղադրվելուց հետո, 24 ժամվա ընթացքում, դիտվել է 7 միլիոն անգամ:
60-վայրկյանանոց այս տեսահոլովակը, ցույց է տալիս արդեն 38 տարեկան Քևինին, դարձյալ տանը մենակ, որն օգտագործում է Google Assistant-ի հնարավորությունները «Քևին օպերացիան» գործի գցելու համար՝ լույսերը միացնելու, դուռը կողպելու և բանդիտներին ներս չթողնելու համար:
Տեսահոլովակում օգտագործվել են 1990 թ. հոլովակից փոքրիկ հատվածներ, որոնցում «ներառվել են» ներկայիս որոշ սարքեր, օրինակ Home Mini, Home Hub եւ Pixel սմարթֆոնը:
Գուգլը նաև վերցրել է նախորդ ֆիլմի մի քանի առավել հայտնի պահեր եւ ժամանակավորապես ներառել է Assistant-ում. երբ նրան ասում են այդ ֆիլմի որոշ տեքստեր, նա մեջբերումներ է անում նախորդ ֆիլմից:
Օրինակ, կարող եք ասել, «Hey Google, որքան ե՞մ քեզ պարտք», եւ օգնականը կպատասխանի. «քեզ պահիր քո մանրը կեղտոտ կենդանի»: Կամ, «Hey Google, ես ինչ-որ բա՞ն եմ մոռացել», եւ օգնականը կրկնում է ֆիլմի հայտնի «Քևիիիիիիի՜ն» հեգնական արտահայտությունը:
«Տանը մենակ» ֆիլմի տեսահոլովակի միջոցով Գուգլը գովազդում է իր սմարթ ձայնային օգնականը, յուրահատուկ ձևով առանձնանալով իր հիմնական մրցակիցներից:
Այս հոլովակով Google- ը հարգանքի տուրք է մատուցում բոլոր ժամանակների ծննդյան տոների թեմայով ամենաբարձր շահույթ բերած ֆիլմին:
Խաղալով 90-ականների նկատմամբ նոստալգիայի զգացմունքի վրա, քարոզարշավը հույս ունի մեծ ուշադրություն հրավիրել սոցցանցերում եւ առիթ հանդիսալ վերջին պահի տոնական շատ գնումների: