Մի որոշ ժամանակ առաջ, մեր նախորդ հոդվածում, անդրադարձել էինք ֆեյսբուքյան գովազդի լավագույն կողմերից մի մասին: Իսկ այս հոդվածում, ինչպես խոստացել էինք, շարունակում ենք այդ շարքը:
Ահա ևս մի քանի պատճառ, թե ինչու այնուամենայնիվ, Ֆեյսբուքը լավ հարթակ է գովազդի համար:
7. Ֆեյսբուքը ձեզ հնարավորություն է տալիս ձեր գովազդը ցուցադրել ամենախոշոր բջջային լսարանին: Ներկայումս, Ֆեյսբուքը, Մեսենջերը և Ֆեյսբուքին պատկանող Ինստագրամը ներառված են բջջային հավելվածների ամենաշատ ներբեռնվող առաջին տասնյակում: Քանի որ այժմ մարդկանց զգալի մեծամասնությունը սոցիալական մեդիա մուտք է գործում իրենց բջջային սարքերի միջոցով, ընկերությունները ֆեյսբուքյան գովազդով հնարավորություն են ստանում կապ հաստատել ամենամեծ բջջային լսարանի հետ:
8. Ֆեյսբուքը թույլ է տալիս թիրախավորել ձեր հավատարիմ, հետարքրված լսարանը: Ֆեյսբուքի գովազդի լսարան ընտրելու custom audience տարբերակը հնարավորություն է տալիս ընտրել շատ որոշակի գծերով սեգմենտ ձեր արդեն ունեցած հաճախորդների ցուցակից: Ինչպես արդեն նշել էինք, ուղղակի պետք է ներբեռնել ձեր հաճախորդների ցուցակը և նշել, թե նրանց հատկապես ո՛ր հատկանիշներն են ձեզ հետաքրքրում կոնկրետ գովազդի համար:
9. Ֆեսյբուքը հնարավորություն է տալիս գովազդել բազմաթիվ հարթակներում. բջջային, համակարգչային, աջ կողմի սյունակում, Ինստագրամում, Ինստագրամի Stories-ում, իր գործընկեր կայքերում և այլ: Սա հնարավորություն է տալիս ընտրել գովազդի համար ձեզ ամենահարմար տարբերակները: Օրինակ եթե ձեր գովազդի cost-per-click (CPC) տարբերակը թանկ է Ֆեյսբուքում, դուք կարող եք գովազդել ալտերնատիվ հարթակներում՝ Audience Network, Instagram Feed, Instagram Stories.
10. Ֆեյսբուքը հնարավորություն է տալիս գրեթե ամեն ինչը ձեր գովազդում փորձարկել երկու տարբերակներով՝ A/B test: Դուք կարող եք փորձարկել գովազդի մի տեքստը մյուսի համեմատ, նկարները, վերնագրերը, լսարանները, դեմոգրաֆիան: Սա հնարավորություն է տալիս արագ ընտրել լավագույն տարբերակը:
11. Եվ վերջապես, ֆեյսբուքը հնարավորություն է տալիս հավաքել ձեր լսարանի մասին կոնտակտային տվյալներ lead ad-երի միջոցով: Երբ մարդիկ պատասխանում են ձեր “call-to-action” կոճակին, նրանց առաջարկվում է լրացնել իրենց տվյալները կարճ ու հարմար ձևաչափի մեջ:
Հուսով ենք այս ամենը համոզեցին ձեզ, որ ֆեյսբուքյան գովազդը տալիս է բազում հնարավորություններ: Կարևորը փորձարկելն է, արդյունքները չափելն ու արագ փոփոխություններ կատարելը, երբ գովադը այն արդյունքնեը չի բերում, ինչ նախատեսել էիք;
Ֆեյսբուքյան գովազդի մասին ավելի մանրամասն մեր ՙՙԹվային մարքեթինգի՚՚ կամ ՙՙՍոցցանցերով մարքեթինգի՚՚ օնլայն դասընթացներին: Գրանցվեք դասընթացներին՝ սեղմելով ներքևի կոճակը: