Կե՞ղծ, թե իսկական ընկերներ
Ամերիկյան Ուիսթլեր ընկերությունը, որին պատկանում են լեռնային շատ հանգստավայրեր, նոր գյուղ էր կառուցում Ալպերում: Ընկերությունը որոշել էր, որ այդ նոր գյուղը չպետք է լինի ՙՙնոր՚՚:
Տներն այդտեղ պետք է ունենան զարմանալի ձևով ներքև կախվող անկյուններ, իսկ շենքերից ոչ մեկը մյուսին նման չպետք է լինի: Անգամ եթե այդպիսի շինարարությունն ավելի թանկ կարժենա:
Ինչ վերաբերում է աշխատակազմին, ապա նրանք պարզապես չէին վարձում մոտակա գյուղի բնակիչներին, ինչպես դա սովորաբար արվում է: Փոխարենը, նրանք մարդկանց ընտրում էին այնպես, ինչպես նոր բեմադրվող ներկայացման համար դերասաններ են ընտրում:
Ընկերությունը շատ լավ հասկանում էր, որ լեռնային հանգստավայրը ավելի գրավիչ կամ հետաքրքիր դարձնելու համար առանձնապես շատ բան հնարավոր չի անել, բայց հաստատ կարելի է ավելացնել այն ժամանակը կամ գումարը որ մարդիկ ծախսում են այդ գյուղում:
Ընդամենը մեկ հետաքրքիր հնարքով, ընկերությանը հաջողվեց կրկնապատկել եկամուտները:
Ո՞րն էր այդ հնարքը:
Ուիսթլեր ալպիական գյուղում այդ նույն ընկերությանն է պատկանում նաև Մոնթ Թրեբլանթ փաբը, որտեղ զվարճություններն ու գինարբուքը երբեմն հասնում են այն աստիճանի, որ հաճախորդները բարձրանում են փաբի վաճառասեղանին ու սկսում պարել այնտեղ: Պարզվում է, դա բոլորովին էլ պատահական չէ:
Նախ, փաբը նախագծելիս, հատուկ այնպես են արել, որ վաճառասեղանը մի փոքր ավելի ցածր լինի, քան սովորաբար լինում է, որ հարմար լինի խմած ժամանակ վրան բարձրանալ: Բացի դրանից, առաստաղին ամրացված է մետաղական բազրիք, որ հարբած հաճախորդները բռնվեն, երբ իրենք իրենց հիմար վիճակի մեջ են դնում:
Երկրորդ, հյուրերին շատ նուրբ ձևով դրդում են այդ քայլին իրենց ՙՙխնջույքի ընկերները՚՚: Բայց, եթե դա այդպես նուրբ չարվեր, օգուտ չէր տա. ՙՙխնդրում ենք պարեք այստեղ՚՚ մոտեցումը հաստատ չէր օգնի:
Արդյունքում, երբ հաճախորդները մեկ շաբաթ անց վերադառնում են իրենց գործին, ամբողջ ժամանակ պատմում են կոլեգաներին, թե ինչ հրաշալի զվարճացան այնտեղ և ՙՙպատկերացնո՞ւմ եք, նույնիսկ այնպիսի հյուրեր կային, ովքեր պարում էին փաբի վաճառասեղանին՚՚: