Լեհական Gazeta.pl մեդիա ընկերությունը Կաննի փառատոնում շահեց Grand Prix in Glass մրցանակը իր ՙՙԱմենավերջին թողարկումը՚՚՝ The Last Ever Issue արշավի համար:
Grand Prix in Glass մրցանակը տրվում է մշակութային նշանակալի փոփոխության համար, օրինակ գենդերային անհավասարության կամ անարդարության դեմ պայքարում զգալի ազդեցություն ունենալու համար:
Ամենավերջին թողարկումը՝ The Last Ever Issue արշավում պատմվում է այն մասին, թե ինչպես լեհական ամենաերկար թողարկվող պորնո ամսագրի հրատարակումը կասեցվեց, ամսագրին նոր բովանդակություն ու նշանակություն հաղորդվեց, և այն ընթերցողին վերադարձավ արդեն բոլորովին նոր իմիջով:
Երբ 27 տարվա պատմություն ունեցող և ամանաշատը կարդացվող ՙՙՔո ուիքենդը՚՚ անունով պորնոգրաֆիկ բովանդակությամբ ամսագիրը վաճառքի հանվեց 2018-ին, լեհական Gazeta.pl մեդիահարթակը սրանում նոր հնարավորություն տեսավ: Mastercard-ի և BNP Paribas բանկի հետ միասին մեդիա հարթակը որոշեց գնել ամսագիրը ու վերափոխել ամբողջովին:
Ամենավերջին թողարկումը ուղղված է ընդդեմ սեքսիստական մշակույթի: Այն աջակցում է կանանց դերի մեծացմանը, փոխելով ամսագրի ոճը և ներկայացնելով պատմություններ առաջադեմ կանանց ու նրանց հաջողությունների մասին: Ամսագրի վերջին թողարկումը համընկավ կանանց միջազգային օրվա հետ: Ինչպես ELLE ամսագիրն էր գրել․ “Ինչպիսի լավ նվեր կանանց` իրենց տոնի առթիվ”։