Տվյալներ և տեղեկություններ, որոնք կօգնեն ձեզ ստեղծել ֆեյսբուքով մարքեթինգի ճիշտ ռազմավարություն
Մենք արդեն անդրադարձել ենք օրգանական գրառումներին և վճարովի գովազդներին: Այժմ կանդրադառնանք մի թեմայի, որի մասին բոլորը խոսում են՝ տեսանյութերին: Սակայն, նախևառաջ, հարկավոր է պարզել, թե ինչն է իրականում աշխատում, ինչը ոչ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԱՌԱՍՊԵԼՆԵՐ
Եթե դեռ չգիտեք, թե ինչպես լավ տեսանյութեր պատրաստել Ֆեյսբուքի համար, ապա անհանգստանալու կարիք չկա: Եկեք միասին նայենք, թե ինչպես ճիշտ օգտագործել տեսանյութերը սոցցանցերի համար:
Առասպել #18
Ֆեյսբուքում տեսանյութ տեղադրելու ամենաընդունված եղանակը YouTube-ի տեսանյութի հղում տեղադրելն է:
Փաստ
Մինչև 2014 թվականը դա իրոք ամենաընդունված եղանակն էր: Սակայն սկսած 2014-ից, ընկերությունների ֆեյսբուքյան էջերը սկսեցին հենց էջերում տեղադրել իրենց ստեղծած տեսանյութերը:
Ինչ է սա նշանակում մարքեթինգի տեսանկյունից
Երբ պատրաստվում եք տեսանյութ տեղադրել Ֆեյսբուքում, ամանալավ տարբերակը ձեր տեսանյութը հենց Ֆեյսբուքում ներբեռնելն է (այսպես կոչված բնիկ տեսանյութերը՝ native videos), քան թե YouTube-ի հղում տեղադրելը: Այս դեպքում, ավելի լավ տվյալներ կունենաք այն մասին, թե ինչն է աշխատում, կամ չի աշխատում ձեր լսարանի համար: Դա նաև դիտելու համար ավելի հարմար է օգտատերերին:
Առասպել #19
YouTube-ի հղումներին մարդիկ ավելի շատ են արձագանքում, քան Ֆեյսբուքում տեղադրվող այլ տեսանյութերին
Փաստ
Ըստ վերջին տարիների տվյալների, իրադրությունը ճիշտ հակառակն է, ինչպես երևում է նկարում.
Ինչ է սա նշանակում մարքեթինգի տեսանկյունից
Ֆեյսբուքը ցանկանում է օգտատերերին պահել իր հարթակի ներսում, այնպես որ պարգևատրում է այն տեսանյութերը, որոնք տեղադրվում են հենց հարթակում, այլ ոչ թե դրսից, ինչպես օրինակ YouTube-ից տեղադրված հղումները: Եթե ցանկանում եք առավելագույն արձագանքները ստանալ ձեր տեսանյութերից, դրանք պետք է ենթարկվեն Ֆեյսբուքի կանոններին: Տեղադրեք ձեր տեսանյութերը Ֆեյսբուքի հարթակում, ինչի շնորհիվ դրանք ավելի լավ կցուցադրվեն, իսկ դուք ավելի ճշգրիտ տվյալներ կունենաք այն մասին, թե որ տեսանյութերն են ավելի շատ դիտվում:
Առասպել #20
Երկար տեսանյութերն ավելի լավ են ցուցադրվում Ֆեյսբուքում, քանի որ դրանք ավելի երկար ժամանակով են գրավում օգտատերերի ուշադրությունը
Փաստ
Որքան երկար է տեսանյութը, այնքան ավելի քիչ է հավանական, որ այն մինչև վերջ կդիտեն: Այն տեսանյութերը, որոնք 60 վայրկյանից երկար են, 10 տոկոսից պակաս են դիտվում մինչև վերջ:
Ինչ է սա նշանակում մարքեթինգի տեսանկյունից
Կարճ ու գրավիչ տեսանյութեր պատրաստեք: Եթե երկար նյութ եք պատրաստում, այնպես արեք, որ հիմնական միտքը սկզբում դրված լինի, կամ էլ գրառման մեջ այնպիսի տեղեկություն դրեք, որ ստիպի մարդկանց մինչև վերջ նայել:
Առասպել #21
Ֆեյսբուքի տեսանյութում սուբտիտրերը իզուր շեղում են ուշադրությունը և դիտողների մեծ մասին դրանք դուր չեն գալիս
Փաստ
Ֆեյսբուքի տեսանյութերի 85 տոկոսը դիտվում է առանց ձայնի: Այս փաստի շնորհիվ, սուբտիտրերը դառնում են չափազանց կարևոր, եթե ձեր տեսանյութի հիմնական ուղերձը պետք է հաղորդեք պատմության կամ երկխոսության միջոցով:
Ինչ է սա նշանակում մարքեթինգի տեսանկյունից
Եթե ձեր տեսանյութի ուղերձը չեք գրել հենց կադրերում, ապա անպայման սուբտիտրեր օգտագործեք բոլոր ՙՙխոսող գլուխների՚՚ համար: Եթե օգտատերը ձեր տեսանյութը դիտում է բջջային սարքի վրա որևէ հասարակական վայրում և սուբտիտրեր չկան, ապա դիտելու փոխարեն, նա կարող է անցնել հաջորդ նյութին պարզապես այն պատճառով, որ չի կարող ձայնը միացնել:
Առասպել #22
Ձայնը կարևոր չէ Ֆեյսբուքի տեսանյութերի համար
Փաստ
Նախորդ առասպելում նշել էինք, որ սուբտիտրերը կարևոր են, քանի որ տեսանյութերի 85 տոկոսը դիտվում են առանց ձայնի: Սակայն, որքան երկար է տեսանյութը, այնքան ավելի հավանական է, որ ձայնով է դիտվելու:
Ինչ է սա նշանակում մարքեթինգի տեսանկյունից
Չնայած որ, այո՛, պետք է հիշել, որ դիտողների մեծ մասը ձայնն անջատած է դիտելու ձեր տեսանյութը, դա չի նշանակում, որ ձայնը կարևոր չէ: Այն
դիտողներին, ովքեր ձայնը միացնելու են, չպետք է հիասթափեցնել ձայնի վատ որակի կամ էլ այն պատճառով, որ ձայնը չի համապատասխանում տեսողական նյութին: Երկար տեսանյութերը ավելի հաճախ տարածվում են ձայնը միացված տարբերակով:
Առասպել #23
Ֆեյսբուքի լայվ հեռարձակումը շատ ավելի հանրահայտ էր, երբ նոր էր ստեղծվել, իսկ այժմ կորցրել է իր արդիականությունը
Փաստ
Իրականում, ճիշտ հակառակը. Ֆեյսբուքի լայվի օգտագործման ծավալները հսկայական չափով աճել են, հատկապես բրենդերի և հրատարակիչների կողմից:
Ինչ է սա նշանակում մարքեթինգի տեսանկյունից
Քանի որ ավելի շատ ընկերություններ և մեդիա հրատարակիչներ են օգտագործում Ֆեյսբուքի լայվերը, ապա ժամանակն է, որ դուք էլ սկսեք: Սակայն, հիշեք, որ օգտատերերն արդեն սովոր են Ֆեյսբուքի լայվ ֆորմատին, այնպես որ հենց այնպես մի արեք, միայն արած լինելու համար: Դրա փոխարեն այնպես պլանավորեք, ինչպես պլանավորում եք ցանկացած այլ տիպի բովանդակություն՝ որպեսզի այն լինի գրավիչ ու տեղին ձեր լսարանի համար:
Առասպել #24
Ստեղծման օրվանից, 360 աստիճան տեսանյութերի օգտագործումը հսկայական չափով ավելացել է:
Փաստ
Սֆերիկ տեսանյութերը՝ Facebook 360-ը, ներկայացվեցին 2016-ի սկզբին, սակայն ընկերություններն այնքան էլ շատ չեն դրանք օգտագործում: Ընկերությունների 3 տոկոսից էլ պակաս մասն է օգտագործում այս հնարավորությունը:
Ինչ է սա նշանակում մարքեթինգի տեսանկյունից
Քանի որ օգտատերերի նորությունների ժապավենը լցված չէ սֆերիկ տեսանյութերով, օգտվեք այդ հնարավորությունից: Տարբերվեք մնացած ընկերություններից և ստեղծեք բովանդակություն այնպիսի ֆորմատներ, որոնք ավելի քիչ են օգտագործվում մյուս ընկերությունների կողմից: Փորձարկեք նաև 360 ֆորմատի բովանդակություն:
Ֆեյսբուքով մարքեթինգի լավագույն մեթոդները
Երբ խոսքը վերաբերում է Ֆեյսբուքով մարքեթինգին, առասպելներ շատ կան: Զոհ մի գնացեք դրանց:
Ֆեյսբուքով մարքեթինգի մասին ավելի մանրամասն կարող եք սովորել մարքեթինգի դասընթացներին, որոնց օնլայն տարբերակները կարող եք ձեռք բերել և դիտել ե՛րբ և ինչ սարքերի վրա ձեզ է ավելի հարմար: