Տվյալներ և տեղեկություններ, որոնք կօգնեն ձեզ ստեղծել ֆեյսբուքով մարքեթինգի ճիշտ ռազմավարություն
Ներկայացնում ենք հոդվածների շարք Ֆեյսբուքի մասին ստեղծված առասպելներից մի քանիսի մասին
Այսօր, աշխարհի ամենամեծ սոցցանցը կարող է առաջարկել այնպիսի բաներ, որոնց մասին մենք չէինք էլ կարող երազել 10 տարի առաջ. օրինակ, տեղադրել 360-աստիճան հորիզոնով տեսանյութեր, վաճառել ապրանքներ չաթբոթերի միջոցով կամ աշխարհի ցանկացած կետից կենդանի հեռարձակել տեսանյութեր:
Սոցցանցը որպես մարքեթինգի հարթակ օգտագործելը բիզնեսների համար ստեղծել է հսկայական հնարավորություններ: Օրական 1.73 միլիարդ մարդ մուտք են գործում Ֆեյսբուք և համարվում են ակտիվ օգտատեր (2020 մարտ ամսվա տվյալներով): Միջին հաշվով մեկ օգտատերը Ֆեյսբուքում ծախսում է 58 րոպե օրական:
Բայց գիտե՞ք արդյոք, որ չնայած այս անսահման բիզնես հնարավորություններին, որ Ֆեյսբուքն է ընձեռում բիզնեսներին, մարքեթինգի մասնագետների ընդամենը 45%-ն համարում, որ իրենց ջանքերը արդյունավետ են:
Եվ, որ Ֆեյսբուքում շատ բան է փոփոխվել իր ստեղծման օրից, թե՛ իր աշխատանքի սկզբունքներում, և թե՛ ինչպես են մարդիկ այն օգտագործում:
Այս բոլոր փոփոխությունները թելադրում են նաև, որ այն ինչ առաջ ճիշտ էր Ֆեսյբուքի համար, կարող է այլևս ճիշտ չլինել: Արդյո՞ք հարթակի մասին տեղեկությունները, որոնք դուք ստանում եք տարբեր աղբյուրներից միշտ են ճշգրիտ:
Դժբախտաբար, ո՛չ, Ֆեյսբուքով մարքեթինգի մասին առասպելները շատ են և հաճախ դրանք են թելադրում բիզնեսների ռազմավարությունը: Մի եղեք մեկը այն բիզնեսներից, ում ռազմավարությունը հիմնվում է առասպելների վրա:
Այս հոդվածումներում, հերթով քննարկեոլւ ենք Ֆեյսբուքի մասին ամենատարածված 24 առասպելները, որպեսզի ձեր մարքեթինգը հիմնված լինի փաստերի, այլ ոչ առասպելների վրա: Սրանք վերաբերում են թե՛ օրգանական (անվճար), և թե՛ վճարովի գովազդին: Եվ քանի որ տեսանյութերը ամենալավ դիտվող նյութն են, դրանց առանձին կանդրադառնանք, որպեսզի այստեղ էլ դուք զինված լինեք փաստերով այն մասին, թե ինչն է աշխատում, ինչը՝ ոչ:
Օրգանական գրառումներ
Սկսած ֆեյսբուքում բիզնես էջ ստեղծելուց մինչև ձեր սովորական օրգանական գրառումներ անելը օրգանական մարքեթինգի շատ եղանակներ կան: Բայց մի սկսեք ձեր մարքեթինգը առանց տեղեկացված ռազմավարություն ունենալու: Կարևոր է, որ դուք թիրախավորեք ճիշտ լսարան և ձեր ներկայությունը ֆեյսբուքում լինի վստահելի և հիմնված մարդկանց հետաքրքրությունների վրա:
Առասպել #1
Ֆեյսբուքում նկատելի ներկայացություն ունենալու համար ձեզ ընդամենը հարկավոր է ստեղծել բիզնես էջ և ճիշտ լրացնել դրա բոլոր դաշտերը
Փաստ
Ձեր բրենդի գրավիչ ու վաստահելի ներկայություն կառուցելը Ֆեյսբուքում լավ գրավական է այն բանի համար, որ ձեր բրենդը լավ ընկալվի ձեր լսարանի կողմից, բայց բավական չէ միայն հետևողականորեն գրառումներ անել կամ նոր տեղեկություններ տեղադրել:
Ֆեյսբուքը պարգևատրում է նաև այն բանի համար, որ դուք արագ և հաճախակի պատասխանում եք ձեր լսարանի հարցումներին և հատուկ նշան է վերագրում ձեր բրենդին՝ “Very responsive to messages”: Իսկ սա իր հերթին օգնում է դրական կարծիքներ ստանալուն:
Ինչ է սա նշանակում մարքեթինգի տեսանկյունից
Մի վերաբերվեք ձեր ֆեյսբուքյան էջին, որպես մեկանգամյա գործ, որը բավական կլինի երկարաժամկետ արդյուքներ բերելուն:
Փոխարենը վերաբերվեք դրան որպես հաճախորդի հետ մշտատկան շփման մեջ լինելու միջոց: Արագ պատասխանեք հարցումներին, ձեր տեղեկությունները միշտ թարմացրեք և ամենակարևորը, տեղադրեք ձեր լսարանի համար հետաքրքրական և որակյալ բովանդակություն:
Առասպել #2
Որքան շատ գրառում անեք, այնքան ձեր լսարանը ներգրավված կլինի
Փաստ
Թվերն ասում են, որ իրականում, որքան ավելի շատ գրառում անեք, այնքան ավելի փոքր կլինի ներգրավվածության տոկոսը, հատկապես այն ընկերությունների դեպքում, որոնց հետևորդները քիչ են: Օրինակ, 10,000-ից ավելի պակաս հետևորդներ ունեցող ընկերությունները, որոնք գրառումներ են տեղադրում ամսական 60 անգամից ավելի, ստանում են 60%-ով ավելի պակաս գործողություններ էջում (օրինակ` հպում նկարին, հղումին կամ գրառումին ), քան այն ընկերությունները, որոնք գրառում են կատարում 5 կամ ավելի պակաս անգամներ ամսական:
Ինչ է սա նշանակում մարքեթինգի տեսանկյունից
Մի խեղտեք ձեր հետևորդներին ձեր գրառումներով, խիստ մոտեցեք այն բանին, թե ինչ եք հրատարակում: Լավ մտածված ռազմավարություն ունեցեք Ֆեյսբուքի համար: Ավելի շատ ժամանակ հատկացրեք յուրաքանչյուր գրառումը ստեղծելուն՝ չմտածված շատ քանակով գրառումներ անելու փոխարեն:
Առասպել #3
Ֆեյսբուքն ու օպտիմիզացումը՝ SEO-ն ոչ մի կապ չունեն միմյանց հետ
Փաստ
Ավանդաբար, երբ մարքեթինգի մասնագետները խոսում են որոնման համակարգերի համար օպտիմիզացումից, նրանք սովորաբար մտածում են Գուգլի և այլ որոնման համակարգերի մասին: Բայց դա չի նշանակում, որ Ֆեյսբուքի օգտատերերը ակտիվ որոնում չեն իրականացնում Ֆեյսբուքում: Չէ՞ որ վերջին տարիներին Ֆեյսբուքն ավելացրել է իր որոնման հնարավորությունները, որպեսզի հեշտացնի որունում կատարելը նաև իր հարթակում: Իսկ դա նշանակում է, որ ճիշտ ինչպես ձեր կայքի դեպքում, ձեր ֆեյսբուքյան էջն էլ պետք է օպտիմիզացվի որոնման համար:
Ինչ է սա նշանակում մարքեթինգի տեսանկյունից
Դա նշանակում է, որ ձեր ֆեյսբուքյան էջը պետք է օպտիմիզացվի որոնման համար: Բրենդավորեք ձեր անունը, ներառեք կարևոր բանալի բառերը և ձեր էջի հղումը դարձրեք հեշտ մտապահվող (vanity URL):
Առասպել #4
Ձեր հետևորդները տեսնում եմ ձեր ամենավերջին գրառումները
Փաստ
Ֆեյսբուքն օգտագործում է բարդ ալգորիթմ, որպեսզի օգտատերերին հասցնի այն բովանդակությունը, որն ինքը ամենատեղինն է համարում տվյալ օգտատերերի համար: Այդ պատճառով էլ, նախքան ամենավերջին նյութը ցուցադրելը, նա ցուցադրում է այն նյութը, որն ինքը կարծում է, թե օգտատերերը կցանկանան տեսնել իրենց նորությունների ժապավենին առաջին հերթին: Ալգորիթմը նաև ավելի շուտ ցուցադրում է ընկերների տեղադրած նյութերը, քան էջերի բովանդակությունը և առաջնայնություն է տալիս այն նյութերին, որոնք ամենից շատ են կիսվել և հավանվել:
Ինչ է սա նշանակում մարքեթինգի տեսանկյունից
Հիշեք, որ ձեր ամենահետաքրքրական գրառումներն ավելի շատ ուշադրության կարժանան ձեր հետևորդների կողմից, հետևաբար ավելի շատ կցուցադրվեն: Այնպես որ տեղադրեք թիրախավորված, որակյալ բովանդակություն, շատ գրառումներ անելու փոխարեն: Ալգորիթմի ստեղծած սահմանափակումները հաղթահարելու լավագույն եղանակը որակյալ բովանդակություն ստեղծելն է, այսինքն որոշ բյուջե նախատեսելը դրա համար: Ունեցեք լավ ռազմավարություն և բյուջե նախատեսեք ճիշտ բովանակություն ստեղծելու համար, ինչը կբարելավի ձեր էջի տեղին լինելու ցուցանիշը (Relevance Score), որն էլ թույլ կտա պակասեցնել ձեր գովազդի ծախսերը:
Առասպել #5
Ի տարբերություն Ինստագրամի, Ֆեյսբուքի օգտատերերը հիմնականում հարթակ մուտք են գործում համակարգչով (desktop or laptop)
Փաստ
Այս տարվա՝ 2020-ի ապրիլի դրությամբ, Ֆեյսբուքի օգտատերերի 98.2 տոկոսը Ֆեյսբուքի բջջային հավելվածներ ունեն ներբեռնած իրենց բջջային սարքերում: Այսինքն, 90 տոկոսից ավելին մուտք են գործում հարթակ հենց բջջային հավելվածների միջոցով:
Ինչ է սա նշանակում մարքեթինգի տեսանկյունից
Մի ստեղծեք ձեր գրառումները մտքում ունենալով միայն համակարգիչը: Դրա փոխարեն, սկսեք մտածել բջջայինի տեսանկյունից: Ենթադրեք, որ ձեր հետևորդները ձեր գրառումն առաջին հերթին տեսնելու են բջջային սարքի վրա, և ձեր քայլերը կատարեք ըստ դրա: Ցանկանում եք տեսանյո՞ւթ տեղարդել: Ենթադրեք, որ նրանք դիտելու են առանց ձայնի: Փոքրիկ կտորների բաժանեք ձեր նյութը, որոնք հեշտ կհիշվեն և կստիպեն ձեր հետևորդներին ավելի ուշ հետ վերադառնալ ու շարունակել դիտել կամ կարդալ:
Առասպել #6
Լսարանն արագ մեծացնելու լավագույն ձևը լայքեր գնելն է
Փաստ
Ֆեյսբուքով մարքեթինգի հարցում հաջողելու համար ձեր հարկավոր է մեծացնել ձեր հետևորդների քանակը, ովքեր կարձագանքեն ձեր գրառումներին և կկիսվեն դրանք իրենց ընկերների հետ: Մարքեթինգի մասնագետները հաճախ սկսում են լայքեր գնել տարբեր կայքերից, որոնք առաջարկում են նման ծառայություններ: Սակայն, դրա խնդիրը կայանում է նրանում, որ այդ կայքերը հաճախ կեղծ հաշիվներ են ստեղծում, որոնք էլ հավանում են ձեր գրառումները: Իսկ դա նշանակում է, որ անհավանական է, որ նրանք ձեը հաճախորդները դառնան: Այլ կերպ ասած՝ նրանք իրական հաճախորդ չեն:
Ինչ է սա նշանակում մարքեթինգի տեսանկյունից
Մի հրապուրվեք լայքեր գնելով որևէ մեկից: Երբ Ֆեյսբուքը որոշում է ձեր գրառումը ցուցադրել օգտատերերին, ալգորիթմը հատկապես դիտարկում է ներգրավվածության, այսինք հետաքրքրվածության աստիճանը: Եթե ժամանակի հետ, լայքերի կամ դիտողություններ գրելու քանակը պակասի (իսկ դա այդպես էլ տեղի կունենա կեղծ հաշիվների դեպքում), ապա ձեր գրառումները կսկսեն ավելի քիչ կցուցադրվել և այն մարդիք, ովքեր իրականում ցանկանում են տեսնել ձեր գրածը, այլևս չեն տեսնի: Այսինքն, կենտրոնացրեք ձեր ջանքերը լավ բովանդակություն ստեղծելու վրա, որը կառանձնանա մյուսներից և չի թույլ տա, որ ձեր օգտատերերը անտարբեր սահեն-անցնեն ձեր գրածի վրայով: Բյուջե նախատեսեք ձեր բովանդակությունը ցուցադրելու համար նրանց, ովքեր իրականում ցանկանում են գործ ունենալ ձեզ հետ:
Դուք կարող եք ավելացնել “Like this page” կոճակը ձեր գովազդած նյութին, որպեսզի ունենաք իրական, այլ ոչ թե կեղծ հետևորդներ, ովքեր ավելի մեծ հավանականությամբ կդառնան ձեր հաճախորդը:
Առասպել #7
Ֆեյսբուքը լավագույն սոցցանցն է միայն B2C մարքեթինգի համար
Փաստ
Ֆեյսբուքի օգտատերերի 73%-ը ասում են, որ օգտագործում են հարթակը մասնագիտական տեսանկյունից: Ֆեյսբուքը աստիճանաբար դառնում է մարդկանց համար տեղեկություններ ստանալու վայրը, թե՛ մասնագիտական, թե՛ անձնական հարցերով:
Ինչ է սա նշանակում մարքեթինգի տեսանկյունից
Միայն այն, որ դուք B2B մարքեթինգով եք զբաղվում, չի նշանակում, որ Ֆեյսբուքը այն հարթակը չէ, որտեղից դուք հաճախորդներ եք ունենում և ձեր բրենդի մասին տեղեկացնել մարդկանց: Սակայն, դա նաև չի նշանակում, թե դուք ձեր Ֆեյսբուքի ռազմավարությունը պետք է կառուցեք LinkedIn-ի ռազմավարության նման: Կարևորը ձեր բովանդակությունը տեղին ու հետաքրքրական դարձնելն է ձեր օգտատերերի համար, այն հարթակում, որտեղ թիրախավորում եք նրանց: Ըստ հարթակի, ընտրեք ճիշտ օգտատերերի, ում կարող է հետաքրքրել ձեր նյութը: Մի ձանձրացրեք նրանց մարքեթինգի ձագարի ստորին հատվածին ավելի սազական տակտիկաներով: Դա փոխարեն, կենտրոնացեք ձեր մասին տեղեկացնելու տակտիկայի վրա, որն ավելի հարմար է Ֆեյսբուքին:
Առասպել #8
Մարդիկ Ֆեյսբուքում հեշթեգ՝ # չեն օգտագործում, դրանք ավելի հարմար են Թվիթերին կամ Ինստագրամին
Փաստ
Ֆեյսբուքում նույնպես, օգտատերերը հեշտեթեր օգտագործում են, և դրանք որոնման օպտիմիզացիայի կարևոր մաս են կազմում ձեր գրառումներում: Հեշթեգերը օգնում են օգտատերերին կոնկրետ բաներ փնտրելիս, ձե՛ր գրառումները գտնել Ֆեյսբուքում: Դրանք օգտագործելիս, դուք նաև մասնակից եք դառնում սոցցանցում ծավալվող քննարկումներին և միտումներին: Դա չի նշանակում, որ դուք պետք է չափազանց շատ դրանք օգտագործեք: Իրականում, հետազոտությունները ցույց են տալիս, որ չափից դուրս շատ հեշթեգերը բերում են ավելի քիչ շփումների:
Ինչ է սա նշանակում մարքեթինգի տեսանկյունից
Հեշթեգեր օգտագործեք այն դեպքում, երբ դրանք տեղին են, չափը մի անցեք: Հեշթեգերը Ֆեյսբուքի հիմնական գծերից չեն, օրինակ այնպես, ինչպես Թվիթերում են: Այդ ասելով հանդերձ, դրանք գրառումները իրար հետ կապելու հայտնի եղանակ են, հատկապես, երբ խոսքը վերաբերում է միջոցառումներին՝ event-ներին: Այպես, որ օգտագործեք, բայց չափավոր:
Առասպել #9
Ֆեյսբուքը գերիշխող սոցցանցն է և գերադասելի է բոլոր տարիքային խմբերի կողմից
Փաստ
Չնայած, որ Ֆեյսբուքը ամենահայտնի ցանցն է բոլոր տարիքային խմբերի համար, ավելի մեծ տարիքային խմբերի կողմից այն ավելի գերադասելի է, քան երիտասարդների: 25-ից մեծ տարիքային խմբերի համար այն նախընտրելի հարթակն է, իսկ ավելի երիտասարդները (18-24 տարեկան) գերադասում են Ինստագրամը:
Ինչ է սա նշանակում մարքեթինգի տեսանկյունից
Ճանաչեք ձեր լսարանը և նրանց նախընտրությունները: Չնայած ավելի երիտասարդները ավելի քիչ են հավանում Ֆեյսբուքը, նրանք նույնպես կարող են հետևել այդ հարթակին: Ձեր բովանդակությունը հարմարեցրեք ձեր լսարանի ճաշակներին ու հետաքրքրություններին: