Նիսան Արմադան SUV է, այլ կերպ ասած՝ սպորտային նշանակության ավտոմեքենա (sport utility vehicles) է: Եվ ունի անիվների անտեղի մեծ բացվածք:
Անիվների այդչափ մեծ բացվածքը որևէ ֆունկցիոնալ նշանակություն չունի – միայն առանց այդ էլ մեծ մեքենան ավելի մեծ ու տպավորիչ է դարձնում:
Սակայն, իհարկե՛ հենց դա էլ է ֆունկցիոնալ նշանակություն, որովհետև այդ մեքենաների ֆունկցիան հե՛նց մեծ երևալն է: Սա պատճառներից մեկն է, թե ինչու են մարդիկ ընդհանրապես SUV գնում:
Այս մեքենաները ստեղծված են իրենց ՙՙմկաններն՚՚ ի ցույց դնելու համար, անիվները ծածկված են մետաղի ճկված տպավորիչ շերտերով, դրանով իսկ պարզ դարձնելով ցանկացած անցորդի, որ իրենք ՙՙկատակներ չեն սիրում՚՚:
Այդ պատճառով էլ մեծ բացվածքներն ամենևին էլ անտեղի չեն: Դիզայնի բաժնի մարքեթինգի մասնագետը իմաստուն է վարվել այդ կերպ կերպ ձևավորելով անիվի բացվածքը. դա շատ թանկ մեքենա վաճառելու ամենաէժան ձևն է:
Արդյո՞ք դրանից այս SUV-ն ավելի լավն է դառնում: Եթե նպատակը մի տեղից մյուսը գնալն է, ապա ոչ մի SUV էլ դրա լավագույն լուծումը չէ: Իսկ եթե նպատակը ավել հզոր թվալն է ու հզորությունն ի ցույց դնելը այլ մարդկանց առաջ, ապա այս մի SUV-ին հե՛նց դա է անում:
Այն պատմություն է պատմում, որին մարդիկ հավատում են, այնպիսի մի պատմություն, որին մենք ինքներս հավատում ենք, երբ այդ մեքենաները տեսնում ենք ճանապարհին:
Իսկ մարքեթինգի իմաստը հե՛նց այնպիսի պատմություն պատմելն է, որին մարդիկ հավատում են և ցանկանում են լսել: