Երբ ցանկանում եք թվային մարքետինգն օգտագործել ձեր բիզնեսն աճեցնելու համար
![Digital-Marketing_blog](https://mct.am/wp-content/uploads/2019/01/Digital-Marketing_blog-e1547577796921.jpg)
Առաջին հերթին. Ի՞ՆՉ Է ԹՎԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԸԲիզնեսի (ապրանքների ու ծառայությունների) գովազդն ու առաջխաղացումը տեխնոլոգիաների կամ թվային միջոցների օգնությամբ և հիմնականում համացանցում, կոչվում է թվային մարքեթինգ: Թվային միջոցները ներառում են. վեբկայքը, սոցցանցերը (Facebook, Instagram, Twitter և այլն), բջջային սարքերը, էլ փոստը, տվյալների բազաների կառավարման համակարգը (CRM) և այլն:
Երկրորդը. ԻՆՉՊԵ՞Ս ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԹՎԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԸ ձեր բիզնեսն աճեցնելու համար
Դրա համար նախ անհրաժեշտ է իմանալ, թե ո՞րն է թվային մարքեթինգի ամենակարևոր գործիքը: Որոնման օպտիմիզացիան՝ Search engine optimization – SEO, թվային մարքեթինգի հիմնաքարերից է: Ինչո՞ւ. որովհետև օպտիմիզացիան օգնում է ձեր բիզնեսը տեսանելի դարձնել համացանցում և մարդկանց հոսք բերել դեպի ձեր կայք, ինչը հնարավորություն է տալիս նրանց տեղեկանալ ձեր ապրանքի կամ ծառայության մասին:
![seo-puzzle-style1](https://mct.am/wp-content/uploads/2019/01/seo-puzzle-style1-e1547577825295.jpg)
Երրոդ հարցը. ԻՆՉՊԵ՞Ս Է ԴԱ ԱՐՎՈՒՄ
Գոյություն ունեն SEO-ում մասնագիտացող ընկերություններ, որոնք կվերլուծեն ձեր կայքի տեսանելիությունը համացանցում և կօգնեն բարելավել այն: Կամ կօգնեն կառուցել կայք, որն ի սկզբանե ճիշտ կառուցվածք կունենա, ինչը ձեզ թույլ կտա աստիճանաբար ճանաչում ձեռք բերել համացանցում:
Սակայն SEO-ում կարևոր է տարանջատել երկու տեսակի գործունեություն. մեկն այն է, որի մասին նշեցինք՝ կայքի տեխնիկական կողմը, իսկ մյուսը հիմնականում ձեր և ձեր թիմի աշխատանքն է և ներառում է որակյալ նյութերի ստեղծումը, կայքում տեղադրումը, ձեր հաճախորդներին որակյալ բովանդակություն և իրենց խնդիրների լուծումներ տրամադրելը և այլ քայլեր:
Չորրոդ հարցը. իսկ ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՍՈՑՑԱՆՑԵՐԸ այս ամբողջական պատկերում
Սոցցանցերը, էլ փոստով մարքեթինգն ու տվյալների բազան, արդյունքների չափելիությունը, ինչպես նաև մնացած այլ թվային միջոցները, պետք է արդյունավետ կերպով փոխկապակցված լինեն ձեր հիմնական առցանց գույքին՝ ձեր կայքին:
Հետևաբար, հինգերորդ հարցը. ԻՆՉԻ՞Ց ՍԿՍԵԼ
Ձեզ անհրաժեշտ կլինեն որոշ նախնական գիտելիքներ այն մասին, թե ինչպես աշխատեցնել այս միջոցներից յուրաքանչյուրն առանձին-առանձին և ինչպես դրանք փոխկապակցել, որպեսզի բոլորը միասին կազմեն արդյունավետ գործող մարքեթինգի համակարգ, որում արդյունքները տեսանելի ու չափելի են:
![google icons digital marketing](https://mct.am/wp-content/uploads/2018/10/google-icons-e1547206990972.png)
Դրա համար է նախատեսված մեր Թվային մարքեթինգի դասընթացը, որը մենք իրականացնում ենք ամիսը մեկ անգամ – հաջորդ դասընթացի ամսաթիվը տեսնելու համար սեղմեք այստեղ:
Հնարավոր է նաև թվային մարքեթինգի խորհրդատվական ծառայություններ վարձել, ինչը ձեզ հնավարություն կտա ճիշտ ստեղծել թվային մարքեթինգի համակարգը ու ճիշտ շարունակել դրա աշխատանքը:
Ավելի մանրամասն կարող եք կարդալ մեր մարքեթինգի խորհրդատության նյութերում: