Մորգան խորհրդատվական ընկերություն
Մեր մասին
Մորգանը բիզնես խորհրդատվության և թրեյնինգի ընկերություն է:
Մորգան ընկերությունը հիմնադրվել է 2015-ին։ Մենք զբաղվում ենք բիզնես կառավարման, մարքեթինգի, վաճառքի և հաճախորդների սպասարկման որակի բնագավառներում ծառայությունների և դասընթացների իրականացմամբ, որոնք նախատեսված են անհատների և տարբեր ոլորտների բիզնեսների համար:
Ձեզ համար շատ օգտակար կարող են լինել մարքեթինգի ծառայությունների մեր փաթեթը, որը ներառում է ցանկացած ծառայություն՝ սկսած կայքերից մինչև սոցցանցեր և էլեկտրոնային փոստով մարքեթինգ:
Մեր դասընթացավարները բազմաթիվ վկայագրեր ստացած հմուտ մասնագետներ են:
Դիանա Ավետյանը Մորգան խորհրդատվական ընկերության հիմնադիրն է: Նա մարքեթինգի, վաճառքի, հաճախորդների սպասարկման որակի և այլ բիզնես թեմաներով դասընթացավար է: Դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետում և շարունակական կրթության բաժնում: Ունի բիզնեսի մագիստրոսի կոչում Հայաստանի ամերիկյան համալսարանից: Բիզնես մենթոր է։
Մենք ստեղծում են մարքեթինգի արշավներ, ներդնում ենք թվային մարքեթինգի համակարգեր ու ստեղծում ենք մարքեթինգ պլաններ ձեր բիզնեսի համար:
Մենք օգնում ենք ստանալ բարձր արդյունավետություն և մեծ եկամուտներ փոքր մարքեթինգային բյուջեով:
Մենք կազմակերպում ենք դասընթացներ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են թարմացնել իրենց մարքեթինգային գիտելիքներն ու հմտությունները և ինքնուրույն իրականացնել իրենց մարքեթինգը:
Մենք օգնում ենք տարբեր ոլորտների ընկերություններին բարելավել իրենց մարքեթինգի արդյունքները` օգտագործելով ամենահայտնի բրենդների լավագույն փորձն ու հիմնվելով առաջատար լուծումների և տեխնոլոգիաների վրա:
Մենք անընդհատ ստեղծում ենք նոր դասընթացներ` հաշվի առնելով արդեն կայացած և սկսնակ բիզնեսների ու մասնագետների պահանջները:
Ուստի, եթե ունեք նոր դասընթացների գաղափարներ կամ ցանկանում եք ձեր թիմին վերապատրաստել հատուկ ձեր բիզնեսի համար նախատեսված դասընթացների օգնությամբ, պարզապես կապ հաստատեք մեզ հետ: Մենք շատ կարճ ժամանակահատվածում կստեղծենք նոր թրեյնինգ` հատուկ ձեզ համար:
Մենք բազմաթիվ եղանակներով կարող ենք աջակցել ձեր բիզնեսին: Մեր բոլոր դասընթացներն ուղեկցվում են նաև անվճար խորհրդատվությամբ:
Չնայած Մորգանը երևանյան ընկերություն է, դա մեզ ամենևին չի խանգարում կազմակերպել դասընթացները Երևանից դուրս` այնտեղ, որտեղ աշխատում եք:
Մենք միասին կկազմենք ձեր բիզնեսի մարքեթինգային պլանը և կիրականացնենք առցանց հարթակներում բիզնեսի ներկայացման գործնական քայլերը` կայք, սոցիալական մեդիա և այլն: Այստեղ կարող եք ավելի մանրամասն տեսնել մեր ծառայությունների մասին:
Իսկ այստեղ կարող եք ծանոթանալ մեր օնլայն դասընթացներին:
Եթե ունեք հարցեր կամ առաջարկներ, զանգեք 044-53-33-51 համարին, գրեք մեզ այստեղ կամ ուղարկեք նամակ info@mct.am հասցեին: