Մեր նախորդ հոդվածում, մենք նայեցինք ֆեյբուքյան թիրախավորման եղանակներին մի քանի կոնկրետ օրինակների վրա, որոնք վերաբերում են 5 տարբեր բնագավառների: Սրանցից յուրաքանչյուրի համար, մենք նայեցինք այս բնագավառներին հատուկ՝ լսարանների թիրախավորման մի քանի եղանակ:
Այս հոդվածում, շարունակում ենք թիրախավորման թեման և ներկայացնում ենք ևս 5 բնագավառ, որոնք կարող են օգտակար լինել ձե՛ր գովազդային արշավներն իրականացնելիս:
6. Անշարժ գույք. Իսկ այս մեկը նրանց համար է, ում թիրախային սեգմենտը հետաքրքրված է իրենց տունը վաճառելով կամ վարձակալության տալով
Այս տարբերակը շատ բանով նման է նախորդին: Այս դեպքում նույնպես, չեք կարող թիրախավորել ելնելով տարիքից կամ աշխատանքից կամ էլ բնակության վայրից: Սակայն, կարող եք թիրախավորել, ելնելով նրանց հետաքրքրությունից հիփոթեքային վարկերի և ներդրումային հարցերի նկատմամբ:
Ահա թե ինչ տարբերակ կարելի է օգտագործել.
Interests → personal finance
• Mortgage loans
• Investment
Interests → անշարժ գույքի վաճառքի կամ վարձակալության էջեր:
7. Տուն և այգի. Երբ ձեր թիրախը այն մարդիկ են, ովքեր սեփական տուն ունեն
Եթե դուք տների և այգիների խնամքի հետ կապված բնագավառում եք, ապա ձեզ հետաքրքրում են սեփական տուն ունեցող մարդիկ:
Այս թիրախային սեգմենտի հետ կապված տարբերակները շատ են, ներառյալ “home & garden” ներկառուցված տարբերակը: Կարելի է օգտագործել հետևյալ տարբերակները:
Interests → hobbies & activities → home & garden
• Home improvement
• Do it yourself (DIY)
• Home appliances
Demographics → recently moved
Interests → business & industry → design
• Interior design
Interests → էջեր, որոնք նվիրված են տների վերանորոգման թեմային
8. Առևտուր. Երբ ձեր թիրախը այն մարդիկ են, ովքեր ցանկանում են օնլայն կոշիկներ գնել
Եկեք ճիշտը խոսենք. իսկ ո՞վ չի սիրում նոր կոշիկ գնել:
Ահա թե ինչպես կարելի է վարվելակերպն ու հետաքրքրություններն օգտագործել օնլայն նոր կոշիկ գնել ցանկացողներին:
Behaviors → purchase behavior
• Engaged shoppers
Interests → shopping & fashion → clothing
• Shoes
Interests → shopping & fashion → shopping
• Online shopping
Interests → կոշիկի վաճառքի էջեր
• Baldi
9. Ֆիթնես. Երբ ձեր թիրախը այն մարդիկ են, ովքեր անհատական մարզիչ են փնտրում
Անկախ նրանից դուք գովազդում եք մարզահագուստ, ֆիթնեսի դասեր թե մարզասրահի անդամագրություն, ֆիթնեսի բնագավառը շատ մրցակցային է:
Անհատական մարզիչ փնտրող մարդկանց թիրախավորելու համար, առաջարկում ենք նեղացնել ձեր լսարանը, օրինակ թիրախավորելով մարդկանց, ովքեր փնտրում են ինտենսիվ դասեր կամ բարձորակ ֆիթնես մարզահագուստ:
Դա կարող եք անել այսպես.
Interests → fitness and wellness:
• Physical exercise
• Physical fitness
• Running
Interests → ֆիթնեսին ու առողջ ապրելակերպին վերաբերող էջեր
• Healthy living magazine
• MyFitnessPal
Interests → հանրահայտ մարզասրահներին վերաբերող էջեր
• Orange
• Gold’s Gym
Interests → մարզահագուստին վերաբերող էջեր
• Puma
• Adidas
• Nike
10. B2B. Երբ ձեր թիրախը բիզնեսներ են, որոնց անհրաժեշտ է աշխատավարձ հաշվարկող նոր համակարգչային փաթեթ
Այստեղ խնդիրը մի փոքր այլ է:
Այստեղ կարևոր է իմանալ, որ միայն Ֆեյսբուքի թիրախավորման մեկ տեսակի վրա հիմնվելը քիչ է: Սակայն, միշտ էլ կարելի է միավորել երկու տարբեր ցուցանիշներ: Սա իհարկե կնեղացնի, բայց նաև ճշգրիտ կդարձնի ձեր թիրախավորումը:
Demographics → job titles
• Payroll manager
• Payroll administrator
• Human resource director
• Human resource specialist
Interests → էջեր, որոնց բովանդակությունը վերաբերում հաշվապահական հարցերի:
Հավատացեք, որ այնպիսի պարամետրեր օգտագործելով, որոնք համատեղում են պաշտոնը հետաքրքրությունների հետ, դուք շատ մեծացնում եք ձեր թիրախային լսարանին հասնելու հավանականությունը:
Այսպիսով, մենք քննարկեցինք 10 տարբեր բնագավառներ, որոնք ընդհանուր գաղափարներ տվեցին թիրախավորման բազում տարբերությունների մասին:
Ձեր հաջորդ գովազդային արշավում օգտագործեք այս գաղափարները, փորձարկեք, ինքներդ նոր պարամետրեր գտեք: Եվ անպայման կարդացեք մեր մյուս հոդվածները ֆեյսբուքյան գովազդների մասին, սեղմելով այս կոճակը: