Ֆեյսբուքյան վճարովի գովազդի մասին մեր նախորդ հոդվածում մենք հպանցիկ նշել էինք ֆեյսբուքյան թիրախավորման մասին. չնայած այն բանին, որ թիրախավորման շատ մեծ քանակով պարամետրեր հեռացվեցին անցյալ տարի, ֆեյսբուքյան գովազդների հնարավորություններն իսկապես հիացնում են:
Այս հոդվածում ավելի մանրամասն կդիտարկենք դրանք: Ինչ է անհրաժեշտ իմանալ գովազդների թիրախավորման մասին՝ վերջին փոփոխություններից հետո… Այսինքն այն բանից հետո, երբ 2018-ի օգոստոսին Ֆեսյբուքը վերանայեց իր գովազդների թիրախավորման եղանակները և հեռացրեց թիրախավորման մոտ 5000 պարամետր:
Եկեք նայենք ֆեյբուքյան թիրախավորման եղանակներին մի քանի կոնկրետ օրինակների վրա, որոնք վերաբերում են 10 տարբեր բնագավառների: Սրանցից յուրաքանչյուրի համար, մենք կնայենք այս բնագավառներին հատուկ՝ լսարանների թիրախավորման մի քանի եղանակ, որոնք ձեզ կհուշեն, թե ինչպես ավելի ճշգրիտ թիրախավորել ձե՛ր սեգմենտները:
1. Ավտոմեքենաներ. Երբ ավտոմեքենա եք վաճառում, և ձեր թիրախը այն մարդիկ են, ովքեր ցանկանում են մեքենա գնել
Ավտոմեքենա գնել ցանկացող մարդկանց մոտ 60 տոկոսը իրենց գնում կատարելու գործընթացը սկսում են համացանցում որոնում կատարելուց: Սա նշանակում է, որ ամենայն հավանականությամբ, այս մարդիկ նայելու են նաև ֆեյսբուքյան այնպիսի էջեր, որոնք օգնում են իրենց՝ ավտոմեքենաների մասին տեղեկություն ստանալ:
Ինչպե՞ս սա արդյունավետ օգտագործել ձեր թիրախավորման համար. խորհուրդ է տրվում թիրախավորումն անել հետևյալ եղանակներից մեկով:
Առաջին եղանակը.
Interests → additional interests
Օրինակ.
Interests → automotives
Կամ՝
Interests → automobiles
Կամ՝
Interests → vehicles
Սա թույլ է տալիս թիրախավորել այն մարդկանց, ովքեր որոնել են ավտոմեքենաների մասին տեղեկություններ տրամադրող էջեր: Սրանից հետո կարող եք ավելացնել ավելի մանրամասն թիրախավորում՝ detailed targeting, օրինակ, ավտոմեքենայի տեսակ, օգտագործած մեքենաներ, ավտոմեքենայի դիլեր ընկերություններ և այլն, ինչպես վերևի նկարում:
Մյուս եղանակը. Ֆեյսբուքյան ներկառուցված թիրախավորման պարամետրերից մեկը՝ Hobbies & activities.
Interests → Hobbies & activities → vehicles
Այնպես որ, կախված, թե ինչ տիպի մեքենա եք դուք վաճառում, կարող եք օգտագործել թիրախավորման այս տարբերակներից մեկը կամ մի քանիսը, որպեսզի հնարավորինս ճիշտ մարդկանց առաջարկեք ձեր մեքենաները:
2. Կրթություն. Երբ դուք կրթական ծրագրեր եք առաջարկում, և ձեր թիրախը այն մարդիկ են, ովքեր ցանկանում են ստանալ, ասենք օրինակ, մագիստրոսի կոչում
Եթե դուք տեղյակ եք, թե Ֆեյսբուքն ինչպես է ստեղծվել, ապա գիտեք, որ այս հարթակը սկզբում նախատեսված է եղել քոլեջի ուսանողների համար: Աճելուն համընթաց, ավելացել են նաև օգտատերերի տեսակները, սակայն ընդհանուր գաղափարը մնացել է նման այն բանին, ինչի համար հարթակը ստեղծվել էր, այն է՝ սովորողներին հնարավորություն տալ կապ հաստատատել այլ սովորողների հետ, լինի դա այլ ուսումնական կամ մասնագիտական հաստատություններում, կամ էլ՝ ոչ ֆորմալ խմբերում:
Քանի որ հարթակը ամենասկզբում ստեղծվել է որպես քոլեջի ուսանողների ցանց, կրթության մասին տեղեկությունը մնում է օգտատերերի պրոֆիլների կարևոր կետերից մեկը: Այս տեղեկության շնորհիվ, Ֆեյսբուքը գովազդատուներին առաջարկում է կրթության հիման վրա ճշգրիտ թիրախավորում:
Սա հրաշալի սկզբնական կետ է ցանկացած բարձագույն ուսումնական հաստատության համար, որը փորձում է գովազդել, ասենք օրինակ, իր մագիստրոսական ծրագիրը:
Demographics → education → education level, այսինքն կրթության աստիճանը (օրինակ՝ ուսանող է, դեռ ավագ դրպրոցում է, կամ ավարտել է…)
• Student
• Higher education
• In college
Demographics → education → undergrad years, այսինքն ո՞ր տարիներին է սովորել ուսումնական հաստատությունում, օրինակ 2010 – 2014
• Undergrad years
Սակայն, եթե կենտրոնանաք միայն կրթության աստիճանի՝ education level-ի վրա, ապա ձեր շուկան լայն կլինի:
Կարող եք ավելի նեղացնել ձեր թիրախային սեգմենտը, որպեսզի ձեր բյուջեն արդյունավետ օգտագործեք: Օրինակ, կարող եք ավելացնել, թե ինչ բնագավառների աշխատանքով են հետաքրքրված ձեր թիրախային սեգմենտի անհատները:
Demographics → work → բնագավառ
• Business & finance
• Sales
• Management
Demographics → education → կրթության բնագավառ
• Business management
• Business administrator
• Business consultant
Interests → էջեր, որոնք օգնում են պատրաստվել GMAT թեստին
• GMAT պատրաստում
3. Զբոսաշրջություն և հյուրընկալություն. Երբ ձեր թիրախը այն մարդիկ են, ովքեր ցանկանում են արձակուրդ գնալ
Այս երկու բնագավառում շատ տարբեր մոտեցումներ կարելի է կիրառել թիրախավորման համար: Յուրաքանչյուր գովազդատու կարող է իր սեփական մոտեցումը կիրառել իր առաջարկը ներկայացնելու և նոր լսարաններ գնտնելու հարցում:
Որպես սկիզբ, կարելի է նայել լայն պարամետրեր, օրինակ.
Interests → hobbies & activities → travel
• Vacations
• Tourism
• Air travel
Interests → էջեր, որոնց բովանդակությունը վերաբերում է ճամփորդություններին
• Trip Advisor
• Kayak.com
• Booking.com
Interests → airline pages՝ ավիաընկերությունների էջեր
• Austrian airlines
• FlyDubai
Behavior → travel
• Frequent travelers
• Frequent international travelers
• Returned from travel 1 week ago
• Returned from travel 2 weeks ago
Ինչպես նշեցինք, թիրախավորման այսպիսի լայն տարբերակը սկզբի համար լավ է: Հաջորդը, հարկավոր է հաշվի առնել այլ տեղեկություններ նույնպես, օրինակ՝ ճանապարհորդելու որոշում կայացնելու կամ հետաքրքրությունների մասին: Օրինակ, կարելի է նայել, թե ինչ իրադարձություններ մարդկանց կարող են ստիպել ճամփորդել մոտ ապագայում.
Demographics → life events
• Newly engaged (6 months)
• Newly wed
Սակայն, իհարկե, հարկավոր է, որ այսպիսի պարամետրերը կապ ունենան ձեր գովազդի հետ, այլապես կարող եք անարդյունավետ ծախսել գովազդի գումարը:
4. Արվեստ և զվարճալիքներ. Երբ ձեր թիրախը այն մարդիկ են, ովքեր ցանկանում են ներկայացումներ դիտել
Ինչպես արդեն նշել ենք, լսարանի շերտավորումը լավ ռազմավարություն է ճիշտ մարդկանց ճիշտ գովազդ ցուցադրելու համար, որպեսզի ձեր բյուջեն իզուր չվատնվի: Ավելի լայն թիրախավորման տարբերակները միավորելով ավելի նեղ թիրախային պարամետրերի հետ, դուք ավելի մեծ հավանականությամբ կգտնեք ձեր ցանկալի լսարանը:
Այս մի բնագավառի համար, ներկայացնում ենք երկու օրինակ, որոնք հստակ ցուցադրում են, թե ինչպես թիրախավորումը կարող է զգալի արդյունք տալ:
Առաջինը, եկեք ենթադրենք, թե մենք գովազդ ենք դնում, որի նպատակը Իքս երգիչի համերգի տոմսեր վաճառելն է: Ահա թե ինչպես կարելի է հասնել այնպիսի մարդկանց, ում այս համերգը կարող է հետաքրքրել, օգտագործելով նրանց հետաքրքրությունների տարբերակը.
Interest → entertainment → live events
Interest → Իքս
Interests → entertainment → music
• Hip hop music
Լավ կլինի ավելացնել նաև իրադարձության վայրից որոշակի ռադիուսի վրա գտնվող տարածքները հատուկ այն մարդկանց համար, ովքեր վերջին պահին կարող են ցանկանալ տոմս ձեռք բերել:
Իսկ այս երկրորդ տարբերակի միջոցով, մենք կփնտրենք այն մարդկանց, ովքեր հետաքրքրված կլինեն Իգրեկ ներկայացմանը ներկա գտնվել:
Interest → entertainment → live Events
Interest → entertainment → musical Theatre
Interest → Իգրեկ ներկայացման էջը
Այստեղ էլ կարելի է օգտագործել ռադիուսով թիրախավորման տարբերակը: Բաց մի թողեք վերջին պահին տոմս փնտրող մարդկանց:
5. Ֆինանսական սեկտոր. Երբ ձեր թիրախը այն մարդիկ են, ովքեր ցանկանում են հիփոթեքային վարկով տուն գնել
Եթե դուք ֆինանսական սեկտորում եք, ապա գիտեք, որ հիփոթեքային վարկի ձեր թիրախային լսարանը ամենատարբեր տեսակի մարդկանց է ներառում: Չեք կարող թիրախավորել ելնելով տարիքից կամ աշխատանքից կամ էլ բնակության վայրից: Սակայն, կարող եք թիրախավորել, ելնելով նրանց հետաքրքրությունից հիփոթեքային վարկերի նկատմամբ:
Ահա թե ինչ տարբերակ կարելի է օգտագործել.
Interests → business & industry → personal finance
• Mortgage loans