Ինչո՞ւ գնել վաճառքի դասընթացը
🔎 Վաճառքի հմտություններ հարկավոր են ցանկացած գործում, անկախ նրանից դուք ի պաշտոնե վաճառքի մասնագետ կոչվում եք, թե ոչ:
🔎 Պատահում է, որ շատ ժամանակ եք ծախսում հնարավոր հաճախորդին հետաքրքրելու համար, իսկ գործարքը այդպես էլ տեղի չի ունենում:
🔎 Այս դասընթացը տալիս է այնպիսի հմտություններ, որոնք օգնում են հաջող ավարտին հասցնել գործարքները:
🔎 Սակայն, այստեղ խոսքը չի գնում վաճառքի ավանդական մեթոդների մասին, որոնք սովորեցնում են, թե պետք է ագրեսիվ ու ՙՙկպչուն՚՚ լինել մինչև գնորդը հանձնվի:
🔎 Այստեղ դուք կսովորեք, թե ինչպե՞ս անել, որ ավելի շատ վաճառք իրականացնեք այնպես, որ հաճախորդն ինքը ցանկանա գնել, և կարևորը՝ ձե՛ր ուզած գներով:
Ինչպե՞ս է ներկայացված նյութը օնլայն դասընթացում
🎥 Նյութը ներկայացված է 3-ից մինչև 7 րոպե տևողությամբ 50-ից ավելի ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐԻ միջոցով, որոնք ընդհանուր տևողությունը 5 ժամ է:
🎥 Դասընթացը գնելուց հետո, բոլոր նյութերը ընդմիշտ ձերն են, կարող եք անցնել երբ և քանի անգամ ցանկանաք:
🎥 ՄԱՆՐԱՄԱՍՆ ԴԱՍԱՑԱՆԿԸ կարող եք տեսնել վերևի մենյուում սեղմելով Curriculum տարբերակը և կարող եք անվճար դիտել տեսանյութերի մի մասը` նրանք, որոնց կողքին դրված է նշանը:
🎥 Եզրափակիչ թեստի հարցերի 80 տոկոսին անհրաժեշտ է ճիշտ պատասխանել սերտիֆիկատ ստանալու համար:
Ո՞ւմ համար է նախատեսված
Այս դասընթացի համար նախնական փորձ կամ պատրաստվածություն չի պահանջվում:
Օնլայն սովորելու առավելությունները
Այս դասընթացի լսարանային տարբերակը տևում է 2-3 շաբաթ՝ երեք դաս շաբաթական: Միշտ չէ, որ հնարավոր է այդքան ժամանակ հատկացնել և դասերի հաճախել:
Որոշ մարդիկ գերադասում են լսարանային ուսուցումը, մյուսները գերադասում են օնլայն տարբերակը: Մի բան անկասկած է. օնլայն դասընթացները թույլ են տալիս հսկայական խնայողություն կատարել: Ինտերնետն օգտագործելը ձեր հմտությունները զարգացնելու համար շատ լավ եղանակ է հաջողության հասնելու համար, և լավագույն ներդրումն է ինքներդ ձեզ համար:
Ահա օնլայն տարբերակի մի քանի կարևոր առավելություն. օնլայն տարբերակը ամենաէժանն և արդյունավետն է այս ամենը սովորելու համար:
Նաև, այն շատ ավելի հարմարավետ է՝ ստիպված չեք սովորելու համար ինչ-որ տեղ գնալ. կարող եք սովորել ե՛րբ և որտե՛ղ ցանկանաք՝ ընդմիջմանը, տրանսպորտում, երեկոյան ձեր բազմոցին նստած: Մինչդեռ լսարանային տարբերակով սովորելու համար պետք է զոհաբերեք ձեր ազատ ժամանակը կամ հանգստյան օրերը:
Բացի դրանից, նյութն անմիջապես չօգտագործելու դեպքում, կարող է մոռացվել: Իսկ ՕՆԼԱՅՆ դասընթացի նյութերը ձեզ հետ են գնելու պահից և ԸՆԴՄԻՇՏ: Դասընթացի տեսանյութերը և գրավոր նյութերը կարելի է բազմաթիվ անգամներ օգտագործել:
Վկայականները նույնպես տրամադրվում են օնլայն, կարող եք ինքներդ տպել, ինչպես նաև կարող եք տեղադրել այլ կայքերում և սոցցանցերի ձեր էջերում:
Օնլայն հարցերն ու թեստերը հրաշալի հնարավորություն են ավելի լավ հասկանալու ներկայացվող թեմաները, առանց քննություն հանձնելու լարվածության: Որոշ թեստեր կարող եք անցնել որքան ցանկանաք, մինչև արդյունքները ձեզ բավարարեն: Օնլայն թեստերը օգնում են ավելի լավ հասկանալ, թե որքանով եք յուրացրել առարկան և անմիջապես տեսնել ձեր գնահատականները:
Դասընթացավարին միշտ կարելի է գրել և հարցեր տալ:
Կարևոր առավելություն է նաև այն, օնլայն նյութերն օգնում են մասնակիցներին ավելի հեշտ մտապահել նյութը գրավիչ նկարների, տեսանյութերի, տեսանելի տառատեսակների, շարժական պատկերների և այլ գործիքների միջոցներով: Քանի որ օնլայն դասընթացներում նյութը տեսողական միջոցներով լավ է ներկայացվում, դա օգնում է ավելի լավ ընկալել ու յուրացնել դասերը քան թուղթ ու գրիչով սովորելու դեպքում: Օնլայն սովորելու առավելությունների մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ մեր ՙՙՀարց ու պատասխանի՚՚ էջում:
🔹 Տեսնել մյուս Օնլայն դասընթացները:
Ինչպե՞ս գնել դասընթացը
Դասընթացը կարող եք գնել մի քանի եղանակով. օնլայն՝ MasterCard, Visa, ARCA վճարային քարտերով, idram համակարգով կամ էլ՝ բանկային փոխանցման միջոցով: Անհրաժեշտության դեպքում, գրանցման և վճարման քայլ-առ-քայլ նկարագրությունը կարող եք գտնել Ինչպես գրանցվել և վճարել օնլայն դասընթացի համար էջում:
Գնելու համար սեղմեք Add To Cart կոճակը:
Եթե դասընթացը բոլորովին չհավանեք, ապա գումարը կարող եք հետ պահանջել գնելուց հետո 30-օրյա ժամկետում, և մենք ձեզ արագ կփոխհատուցենք: Պայմանների մասին՝ Ընդհանուր դրույթներ և պայմաններ էջում:
Գնեք դասընթացը հիմա՛. դարձեք վաճառքի պրոֆեսիոնալ:
Նկարները՝ freepik.com
Comments
No comment yet.