Հեշթեգերը իսկական հեղափոխություն են իրականացրել սոցցանցերի մարքեթինգի բնագավառում՝ Ինստագրամից մինչև Թվիթեր:
Չնայած այն բանին, որ հեշթեգերը արդեն նշել են իրենց 10-ամյակը և պաշտոնապես ներկայացված են Օքսֆորդի բառարանում, շատերը դժվարանում են իրականացնել հեշթեգերի շուրջ հատուկ կառուցված մարքեթինգային արշավներ:
Լավ հեշթեգերով արշավները հզոր գործիք են և շատ մեծ հոսք կարող են բերել ու տեղեկություն տարածել ձեր բրենդի մասին:
Այս և հաջորդ հոդվածում մենք կներկայացնենք բոլոր ժամանակների մի քանի վատ ու լավ հեշթեգերի օրինակներ և թե ինչ դասեր կարելի էր քաղել դրանցից:
Ի՞նչ արդյունք կարող են բերել սոցցանցերի հեշթեգերը բրենդին
Կապ չունի ձեր բիզնեսը փոքր է, թե բազմամիլիոն բրենդ է, հեշթեգ արշավները կարող են ծառայել տարբեր նպատակներին: Հեշթեգ արշավները կարող են.
• Տեղեկացնել ձեր բրենդի մասին՝ brand awareness
• Մեծացնել ձեր բովանդակության տեսանելիությունը՝ visibility of your content
• Հեշտացնել ձեր գրածի վերաբերյալ մարդկանց արձագանքին հետևելը
• Խթանել ձեր բովանդակության տարածումը և ներ հետևորդներ ձեռք բերելը
• Ավելացնել ձեր լսարանի ներգրավվածությունը
• Արդյունավետ կերպով տարածել տեղեկություն ձեր միջոցառումների մասին
• Օգնել մրցույթներ կազմակերպելուն կամ նոր ապրանք կամ ծառայություն ներկայացնելուն:
Ինչպե՞ս հեշթեգ ընտրել
Հեշթեգ արշավ կազմակերպելու ամենակարևոր կետերից մեկը այնպիսի հեշթեգ ընտրելն է, որ հեշտությամբ տարածվի համացանցում: Նախքան սկսելը, ահա մի քանի ՙՙինչ անել և չանել՚՚ սկզբունքներ հեշթեգերի վերաբերյալ.
• Ձեր հեշթեգը պետք է եզակի լինի, այն չպետք է լինի ձեր մրցակցի կամ այլ մեկի արշավի կրկնօրինակը
• Այն պետք է հասկանալի և հստակ լինի
• Պետք չէ 3-4 բառից ավելի միացնել իրար
• Աշխատեք ամեն բառի առաջին տառը մեծատառով գրել, որպեսզի ավելի հեշտ լինի հասկանալ
• Ամբողջ հեշթեգը ձեր բրենդի մասին մի արեք
• Մի ստեղծեք այնպիսի հեշթեգ, որ մարդիկ չուզենան օգտագործել
• Մի ստեղծեք վիրավորական կամ տհաճ թեմաների վերաբերյալ հեշթեգեր:
Ամենակարևորը. նախքան հեշթեգերը հրապարակելը, միշտ կարդացեք դրանք մի քանի անգամ և խնդրեք թող այլ մարդիկ էլ նայեն: Որովհետև, ո՞վ կարող է մոռանալ #susanalbumparty հեշթեգի աղետալի ձախողումը: Շատ ու շատ տհաճություններից կարելի էր խուսափել անգամ այս դեպքում, եթե ամեն բառի առաջին տառը մեծատառով գրվեր՝ #SusanAlbumParty:
Սխալներ, որոնցից անհրաժեշտ է խուսափել հեշթեգ արշավ կազմակերպելիս
Եթե նոր եք սկսում հեշթեգ մարքեթինգային արշավ կազմակերպել, հնարավոր է սխալներ թույլ տաք: Այդ պաճառով ուշադիր եղեք հետևյալ շատ հանդիպող սխալներին.
Չնայած մեկ հարթակի համար նախատեսված արշավը կարելի է ավտոմատ տեղադրել այլ հարթակներում, հարկավոր է ամեն հարթակի համար առանձին մտածել հեշթեգները: Թվիթերի համար ստեղծված հեշթեգը անպայման չէ, որ նույն արդյունքն ունենա Ինստագրամում:
• Տհաճություններից խոսափելու համար մանրամասն պլանավորեք ու ստուգեք արշավի ամեն դետալը, նախքան այն սկսելը
• Հույս մի դրեք միայն վճարովի արշավի վրա, փորձեք կենտրոնանալ նաև օրգանական հասանելիություն վրա
• Հեշթեգերը շատ բարդ ու երկար մի արեք
• Լավ մտածեք, թե ով է ձեր լսարանը
• Լավ մտածեք, թե ինչ ռեսուրսներ ունեք, մի խոստացեք այնպիսի բաներ, որ չեք կարողանա իրականացնել
• Եթե ինֆլուենսերներ եք օգտագործում, իրենց խելացի ձևով ընտրեք: Նրանց համբավն ու թեմայի իմացությունը ավելի կարևոր են, քան հետևորդնեի քանակը: Սրա մասին մենք խոսել ենք մեր այլ հոդվածներում՝ այստեղ և այս մեկում:
Անգամ եթե ձեր հեշթեգը ճիշտ է ընտրված կամ էլ սոցցանցերում միլիոնավոր հետևորդներ ունեք, միշտ չէ, որ ձեր արշավը ճիշտ է ընթանալու:
Այժմ նայենք ևս երկու խայտառակ ձախողման օրինակներ, իսկ մեր մյուս հոդվածում կներկայացնենք մի քանի լավագույնները:
1. McDonald’s-ի #McDStories արշավը
Երբ McDonald’s-ը սկսեց #McDStories արշավը, այն ցանկանում էր ներկայացնել ընկերության լավագույն աշխատողներին և հնարավորություն ստեղծել, որ մարդիկ կիսեն իրենց հիշողությունները: Այն շատ արագ սխալ ընթացք ստացավ. մարդիկ սկսեցին Թվիթերում տեղադրել իրենց վատ փորձը այս ընկերության հետ:
Արշավը շատ շուտով վերածվեց PR աղետի և McDonald’s-ին բերեց հսկայական չափերի վատ համբավ: Եվ չնայած, որ թվիթը հեռացվեց բրենդի կողմից, վնասը արդեն պատճառվել էր և այն ահռելի էր:
Հեևաբար, նախքան արշավը սկսել, հետազոտություն անցկացրեք: Հարցում արեք, հասկացեք, թե մարդկանց կողմից ձեր բրենդն ինչպես է ընկալվում և փորձեք կանխագուշակել տվյալ հեշթեգի նկատմամբ ձեր լսարանի արձագանքը: Եթե ձեր բրեդնի նկատմամբ վերաբերմունքը ջերմ չէ, ապա մի խնդրեք մարդկանց իրենց փորձը այդպես բացեիբաց կիսել ուրիշների հետ:
2. Burger King-ի #WTFF արշավը
Burger King-ն էլ McDonald’s-ի նման, ձախողեց իր #WTFF արշավը: Այն սկսվել էր գովազդելու համար իրենց նոր՝ ճարպի ցածր պարունակությամբ տապակած կարտոֆիլը: Իրականում, #WTFF պետք է նշանակեր “What the French Fry”: Ավելորդ է նշել, որ WTFF-ը շատ հայտնի և հաճախակի օգտագործվող հապավում է, սակայն բոլորովին այլ թեմայով՝ What the F***ing F**k.
Բրենդի այս արշավը դարձավ Թվիթերի կատակասերների սիրելի թեման. ամեն անգամ որևէ մեկի կողմից սխալ հեշթեգ օգտագործվելիս, նրանք սա նորից մտաբերում և վերատեղադրում էին:
Նախքան հապավում ընտրելը համոզվեք, որ այն ինչ-որ մի հայտնի բանի հապավում չէ, որի մասին դուք միգուցե չէիք իմանում կամ չէիք հիշել: Մի փոքր հետազոտություն անելը կփրկեր բրենդին նման խայտառակությունից: