Նախորդ հոդվածում մենք պատմեցինք հեշթեգերի արշավների մի քանի խոշոր (և որոշ դեպքերում շատ զվարճալի) ձախողումների մասին:
Իսկ այժմ մի քանի՝ բոլոր ժամանակների ամենալավերի մասին: Սրանք հայտնի են նրանով, որ կարողացել են հսկայական լսարան հավաքել:
1. Audi-ի #WantAnR8 արշավը
Մի որոշ ժամանակ առաջ, երբ R8-ը նոր էր թողարկվել, Թվիթերի օգտատերերից մեկը գրեց Audi-ին, թե որքան էր ինքը ցանկանում վարել այդ մոդելի ավտոմեքենա՝ իր թվիթում ներառելով #WantAnR8 հեշթեգը: Բրենդը մի զարմանալի անակնկալ արեց նրան, թույլ տալով մեկ ամբողջ օր վարել R8 մոդելի ավտոմեքենա:
Այդ օրվանից, բրենդը սկսեց այդ հեշթեգն օգտագործել իր այս մոդելի գովազդման համար: Շատ շուտով, ուրիշները նույնպես սկսեցին օգտագործել այն, և ամեն անգամ բրենդը անակնկալ էր մատուցում նրանցից յուրաքանչյուրին՝ նույնպես թույլ տալով մեկ ամբողջ օր վարել այդ մոդելի ավտոմեքենա:
Այս հեշթեգը թվիթ է արվել 75 հազարից ավելի անգամ, այդպիսով ցույց տալով, թե ինչպես կարելի է առավելագույնս օգուտ քաղել օգտատերերի կողմից ստեղծված քոնթենթից: Բրենդը ուշադիր էր իր հաճախորդների նկատմամբ և խրախուսում էր նրանց դառնալ իր ՙՙդեսպանները՚՚ սոցցանցերում:
2. KFC-ի #NationalFriedChickenDay արշավը
Երբ #NationalFriedChickenDay (ՙՙտապակած ճտի ազգային օրՙՙ) հեշթեգը սկսեց հանրահայտ ու սիրված դառնալ Թվիթերում, KFC ընկերությունը հասկացավ, որ կարող է օգտագործել դա որպես հնարավորություն իր բրենդի գովազդի համար: Հեշթեգը ի սկզբանե ստեղծվել էր սննդի էնտուզիաստների կողմից՝ տապակած ճտի օր հայտարարելու նպատակով: KFC-ն գլխի ընկավ, որ հեշթեգը իմաստով կապ ունի իր բրենդի հետ, և գովազդային արշավ սկսեց դրա շուրջ:
Այդ միջոցառումը վերածվեց ամենամյա տոնակատարության և դարձավ KFC-ի ամենահանրահայտ հեշթեգ արշավը: Այս պատմության մեջ կարևորն այն էր, որ ընկերությունն օգտվեց արդեն ընթացող միջոցառումից և կապեց այն իր ընկերության բրենդի հետ: Կարիք չեղավ նույնիսկ բրենդի անունը ներառել հեշթեգի մեջ:
3. Coca-Cola-ի #ShareACoke արշավը
Այս արշավը վերաիմաստավորեց Coca-Cola-ի իմիջը սոցցանցերում: Մի որոշ ժամանակ առաջ, բրենդը իրագործեց այսպիսի մի գաղափար. մարդիկ կարող էին պատվիրել անձնականացված պիտակներով շշեր: Այս կերպ, հաճախորդները կարող էին իրենց մոտիկներին նվիրել նրանց անուններով պիտակ ունեցող շշեր:
Բրենդը նաև վեբկայք ստեղծեց, որտեղ հաճախորդները կարող էին պատվիրել անձնականացված Coca-Cola: Արշավին ավելի մեծ տեսանելիություն հաղորդելու համար բրենդը համագործակցում էր Ռայան Սիքրեսթի և Սելենա Գոմեսի հետ: Հեշթեգը և արշավը դարձան հայտնի, և բրենդը մինչ այժմ էլ օգտագործում է այն:
Եթե այսպիսի օրիգինալ գաղափար ունենաք, առավելագույնս օգտագործեք այն՝ կառուցելով խոշոր հեշթեգ արշավ:
4. Domino’s Pizza-ի #LetsDoLunch արշավը
Երբեմն անհրաժեշտ է ընդամենը մի յուրահատուկ արշավ, և դուք կշահեք ձեր սոցցանցերի լսարանի սրտերը: Մի որոշ ժամանակ առաջ, բրիտանական Domino’s Pizza-ն այդպես էլ արեց: Հարկավոր էր թվիթ անել #LetsDoLunch հեշթեգով և միանգամից զեղչ կարող էին ստանալ իրենց պիցցայի համար:
Սա ստեղծեց թվիթների հսկայական ալիք, և հեշթեգը միանգամից հանրահայտ դարձավ Թվիթերում: Չէ՞ որ, վերջիվերջո, ո՞վ կարող է դիմադրել մի թվիթով պիցցայի զեղչ ստանալու հնարավորությանը: Մի փոքր զեղչ տրամադրելով, բրենդը և՛ շատ հաճախորդներ ունեցավ, և՛ իր սոցցանցերի հասանելիությունը մեծացրեց:
5. Oreo-ի #OreoHorrorStories արշավը
Oreo-ն Թվիթերի և Ինստագրամի իսկական վարպետ է: Իր արշավներից մի քանիսին դուք էլ կարող է ծանոթ լինեք: Բայց #OreoHorrorStories արշավը իր բոլոր ժամանակների արշավների չեմպիոնն է:
Հելոուինի ժամանակ, բրենդը տեղադրեց բազմաթիվ զվարճալի պատկերներ, որոնք կրկնօրինակում էին սարսափի հայտնի ֆիլմերի դրվագներ, որտեղ գլխավոր դերում Օրեոն էր: Հեշթեգը շատ արագ հանրաճանաչ դարձավ:
Տոնական օրերի կապակցությամբ արշավ անցկացնելը, եթե այն կապ ունի ձեր բրենդի հետ, լավ գաղափար է:
6. L’Oréal Paris-ի #WorthSaying արշավը
Գեղեցկության հայտնի բրենդերը կարող են լավ հեշթեգ արշավ կառուցել, եթե մի փոքր տարբեր մոտեցում ցուցաբերեն: L’Oréal Paris-ը այսպիսի բան իրականացրեց Գոլդեն Գլոբ մրցանակաբաշխության հետ համատեղ: Նրանց #WorthSaying արշավը կանանց ավելի շատ ուժ հաղորդելու և իրենց հուզող հարցերի վերաբերյալ ազատ արտահայտվելու մասին էր:
Բրենդը համագործակցում էր Ջենիֆեր Լոպեզի և Բլեյք Լայվլիի պես աստղերի հետ: Քանի որ արշավը այնպիսի կարևոր թեմայի մասին էր, ինչպիսին էր կանանց խրախուսելը, ամբողջ աշխարհից մարդիկ աջակցում էին դրան: Հեշթեգը շատ համահունչ էր նաև բրենդի ուղերձին՝ (“Քանի որ դու արժանի էս դրան՚՚-“Because you’re worth it”).
7. Disney-ի և Make-A-Wish-ի #ShareYourEars արշավը
Սա բոլոր ժամանակների ամենահանրահայտ հեշթեգ արշավներից է: Disney-ը and Make-A-Wish Հիմնադրամը միավորվեցին Թվիթերի ամենասրտառուչ արշավներից մեկն անցկացնելու համար: Դիսնեյը հրավիրեց իր լսարանին տեղադրել իրենց նկարներից՝ Միկի Մաուսի ականջները հագած: Այդ անելիս, հարկավոր էր տեղադրել #ShareYourEars հեշթեգը:
Յուրաքանչյուր պոստի համար, Դիսնեյը Make-A-Wish Հիմնադրամին նվիրաբերում էր 5 դոլար: Քանի որ արշավը այսպիսի լավ նպատակով էր անցկացվում, այն անմիջապես հանրահայտ դարձավ: Աստղերից մինչև բարերարներ, շատ մարդիկ մասնակցեցին արշավին, և մոտ մեկ միլիոն դոլար հավաքվեց: Այնուհետև, Դիսնեյը գումարը կրկնապատկեց և հիմնադրամին նվիրաբերեց 2 միլիոն դոլար:
Եթե դուք էլ նման գաղափար ունենաք, օգտագործեք: Հիշո՞ւմ եք դույլով սառցաջուր լցնելու արշավը. դրա միջոցով 115 միլիոն դոլար գումար հավաքվեց հետազոտական նպատակներով օգտագործելու համար:
Այժմ, երբ գիտեք ամենահայտնի հեշթեգ արշավների մասին, ինքներդ էլ կարող եք ձեր հաջող արշավներն անցկացնել:
Եթե հարցեր ունեք հեշթեգերի վերաբերյալ, գրեք մեզ քոմենթներում: