Նամակի ձևաչափը ներառված է
Ամրագրումներն այս պահին ամենաքիչն են բոլոր ժամանակների համեմատ: Մինչդեռ դուք, հավանաբար, շատ ծախսեր ունեք ու բազմաթիվ վճարումներ պետք է կատարեք: Զբոսաշրջության բնագավառի համար սա ամենդժվարին ժամանակներից է: Ավելին, դուք որպես տուր օպերատոր, արդեն ստացել եք կամ դեռ ստանում եք կամ էլ ուր որ է կստանաք բոլոր կարգի պատվերների չեղարկումներ:
Այսպիսի ժամանակներում, երբ առձեռն միջոցներ ունենալը հատկապես կարևոր է դառնում, դուք պետք է փորձեք պահել եղած փողը, որքանով դա հնարավոր է:
Երբ չեղարկում անելու պահանջ եք ստանում, գումարը ետ վերադարձնելու առաջարկի փոխարեն, առաջարկեք տեղափոխել պատվերի ամսաթիվն ավելի ուշ ամսաթվի:
Արդյո՞ք ձեր հաճախորդները կհամաձայնվեն դրան
Իհարկե, տարբեր հաճախորդներից տարբեր պաստասխաններ կստանաք: Նրանց որոշ մասը քաղաքավարի կպնդի, որ պատվերը չեղարկեք, մյուսները ուղղակի կպահանջեն գումարը հետ վերադարձնել, երբեմն նույնիսկ կսպառնան հակառակ դեպքում դատի տալ ձեզ: Սակայն, որքան էլ դա անհավանական թվա, որոշ հաճախորդներ կհամաձայնվեն ամսաթվերը փոխել:
Եվ ուրեմն, ինչպե՞ս սա կազմակերպել:
Սրտացավության և փոխըմբռնման միջոցով
Չափազանց ցավալի է, երբ ձեր հաճախորդները չեղարկում են այսպիսի ժամանակներում, բայց փորձեք պատկերացնել ձեզ իրենց իրավիճակում: Ձեր հաճախորդները հաճախ կարող են այդպես վարվել վախից: Ճամփորդությունների վերաբերյալ արգելքներն ու կարանտինները աշխարհով մեկ են, անկասկած նրանք վախեցած են: Հիշեք, որ նրանք էլ նույնքան ցավ են ապրում, որքան դուք: Նրանք չեղարկում են ո՛չ թե այն պատճառով, որ էլ չեն ցանկանում ձեր տուրը, նրանք չեղարկում են վիրուսի պատճառով: Հենց որ այսպես ասած ՙՙփոշին ցած իջնի՚՚, այսինքն, երբ ամեն ինչ կարգավորվի, նրանք դարձյալ կուզենան ձեր տուրը: Սա հասկանալը կօգնի, որ ձեր նամակի տոնն ավելի ճիշտ կընտրեք, երբ իրենց գրելու լինեք:
Առաջին բանը, որ պետք է անեք, փոխշահավետ տարբերակ գտնելն է և այնպես անելը, որ ձեր հաճախորդներն զգան, որ դուք իրենց հասկանում եք, որ լսում եք իրենց անհանգստությունները և լուծում եք փնտրում:
Ընտրություն առաջարկեք
Ոչ ոքի դուր չի գալիս, երբ իրեն ստիպում են ընդունել ինչ-որ կոնկրետ որոշում: Այդ պատճառով, ընտրութուն առաջարկեք, ասեք նրանց, որ նրանք իրավունք ունեն գումարը հետ պահանջել, բայց նաև առաջարկեք դրա փոխարեն փոխել տուրի ամսաթիվը:
Վստահություն ներշնչեք
Ինչպես նշեցինք, վախը կանգնած է օդում: Դուք պետք է կարողանաք վստահեցնել նրանց, որ դուք մնալու եք, ոչ մի տեղ չեք անհետանալու և հենց որ ամեն ինչ խաղաղվի, նրանք կկարողանան անմիջապես տուրը ստանալ ձեզնից:
Շեշտադրեք երկրորդ տարբերակը
Հաջորդը, դուք պետք է հստակ ցույց տաք, թե ինչու ամսաթիվը փոխելը ավելի լավ տարբերակ է բոլորի համար: Հիշեք, որ որքան շատ բան առաջարկեք, այնքան ձեր հաջողելու հնարավորությունը կմեծանա: Դուք կարող եք.
• Բացատրել ձեր հանգամանքները և թե ինչպես ամրագրման ամսաթիվը փոխելը հսկայական աջակցություն կլինի ձեր բիզնեսին
• Առաջարկել այնպիսի բաներ, որոնք կհեշտացնեն նման որոշում կայացնելը, օրինակ զեղչեր կամ նվեր-քարտեր, եթե համաձայնեն ամսաթիվը փոխել՝ չեղարկելու փոխարեն:
Արտահայտեք ձեր երախտագիտությունը
Նախօրոք արտահայտեք ձեր երախտագիտությունը, նույնիսկ այն բանի համար, որ համաձայնել են նկատի ունենալ նման տարբերակ: Սա նրանց ստիպում է գոնե մտածել այդ ուղղությամբ, փոխանակ միայն պնդելու գումարի հետ վերադարձի վրա:
Դիտողություն. Իհարկե միշտ չէ, որ այս տարբերակը կաշխատի, բայց անվնաս եղանակ է չեղարկումների քանակը պակասեցնելու համար:
Չեղարկման փոխարեն տուրի ամրագրման ամսաթիվը փոխելու մասին նամակի օրինակ.
Բարև Ձեզ, [անունը],
Մենք ստացել ենք տուրի պատվերը չեղարկելու ձեր պահանջը: Մենք հասկանում ենք, որ հիմա ճանապարհորդելու լավագույն ժամանակը չէ և որ շատ մարդկանց համար դժվարին պահ է ստեղծվել: Քանի որ ձեր պատվերի չեղարկումը համապատասխանում է չեղարկելու մասին մեր կողմից սահմանված կարգին [ձեր կարգի հղումը], մենք իհարկե պատրաստ ենք այն չեղարկել և ձեր գումարը հետ վարադարձնել:
Սակայն, նախքան գումարը վերադարձնելը, ցանկանում ենք հարցնել, հնարավոր է արդյո՞ք, որ դրա փոխարեն համաձայնեք փոխել ձեր պատվերի ամսաթիվը: Իհարկե, այնպիսի ամսաթվի, երբ ձեզ հարմար և անվտանգ կլինի ճանապարհորդել:
Մենք, [Ձեր ընկերության անունը]-ում, վստահ ենք, որ պատվով դուրս կգանք այս դժվարին իրադրությունից: Մեզ համար հսկայական աջակցություն կլինի, եթե դուք մտածեք ամսաթիվը փոխելու մասին, այլ ոչ թե չեղարկեք տուրը:
Եվ իհարկե, ձեզ այսպիսի առաջարկ անելը արդարացի չէր լինի, եթե այն երկու կողմերի համար էլ փոխշահավետ չլիներ: Այսպես, որ եթե որոշեք ձեր պատվերի ամսաթիվը փոխել, մենք ուրախ կլինենք առաջարկել հետևյալ զեղչը [ձեր զեղչի չափը և տեսակը]:
Երախտապարտ կլինենք, եթե ժամանակ հատկացնեք այս տարբերակը դիտարկելու համար և շատ շնորհակալ ենք, որ ի սկզբանե մեզ էիք ընտրել տուրն իրականացնելու համար: Սակայն, եթե դուք, այնուամենայնիվ, որոշեք պահանջել գումարի վերադարձը, մենք կհասկանանք ձեզ և որքան հնարավոր է արագ կվերադարձնենք այն:
Հարգանքով,
[ձեր անունը, պաշտոնը և ստորագրությունը]