Նախորդ երեք հոդվածներում ներկայացրեցինք բիզնեսը բիզնեսին (B2B) մարքեթինգի օրինակներ այն մասին, թե ինչպես կարելի է փոդքաստերի, սոցցանցերի ու բլոգի և միկրոկայքերի ու վեբինարների օգնությամբ հետաքրքրություն ստեղծել ձեր բրենդի նկատմամբ, դեպի ձեր կայք բերել հնարավոր հաճախորդներ ու ավելի շատ եկամուտ ստանալ: Այս չորրորդ հոդվածում շարունակում ենք բիզնեսը բիզնեսին (B2B) մարքեթինգի թեման: Ներկայացնում ենք ևս երկու հետարքրքրական օրինակ՝ նորությունների թերթիկ՝ eNewsletter-ի և Էլփոստով մարքեթինգի արշավների մասին, որոնք ինքներդ կարող եք կրկնել ձեր մարքեթինգային արշավներում:
Նորությունների թերթիկ՝ eNewsletter
MarketingProfs
Ամեն մարդ էլ սիրում է, երբ իրեն ջերմորեն են ընդունում, այդ պատճառով բարի գալուստի նամակ ուղարկելը շատ լավ միջոց է ձեր կայքում բաժանորդագրվածներին ողջունելու և նրանց հետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Այդպիսի նամակ ստանալը մարդկանց մոտ առաջացնում է այնպիսի զգացողություն, որ իրենք դարձել են ՙՙակումբի անդամ՚՚ և նաև, նրանց հնարավորություն է տալիս հասկանալ, թե ինչ կարգի բովանդակություն կարող է իրենց հետաքրքրել:
MarketingProfs-ը, որը մարքեթինգային ընկերություն է, իր կայքում հսկայական քանակությամբ նյութ է ստեղծել, այդ պատճառով, էլ շատ օգտակար է, որ իրենց կայքի տարբեր հատվածներում նրանք տեղադրել են տարբեր տեսակի ուղեցույցներ: Եվ երբ որևէ մեկը բաժանորդագրվում է, ստանում է ՙՙբարի գալուստի՚՚ նամակ, իսկ նամակի հենց ամենավերևի մասում նրանք տեղադրել են այդ նյութերի տարբեր տեսակների հղումները: Սա շատ լավ մեթոդ է մարդկանց տեղյակ պահելու համար, թե ինչ կարող են նրանք գտնել կայքում, քանի որ մարդկանց մեծ մասը մինչև վերջ չեն կարդում նամակը: Իրենց նյութերի մասին պարզ ու հստակ ներկայացնելու այս ձևը հեշտացնում է կարդալու պրոցեսը:
Ինչպես կարող եք ինքներդ անել նման բան.
Նոր բաժանորդներին բարի գալուստի նամակ ուղարկելը շատ լավ սկիզբ է նրանց հետ անձնականացված հաղորդակցություն սկսելու համար: Սա ամենահարմար ձևն է, որ մարդկանց հնարավորություն տաք ընտրել, թե իրենք ինչ կարգի բովանդակությամբ են հետաքրքրված և սեղմելով համապատասխան հղումը գտնել հենց իրենց ուզածը կայքի արխիվում:
Երբ խոսքը գնում է նորությունների թերթիկ՝ eNewsletter սարքելու մասին, անպայման չէ, որ այն շատ զարդարված լինի: Տեսողական միջոցներն իհարկե կարևոր են, բայց նույնքան կարևոր է, թե նյութն ինչպես է տեղադրված նամակում:
Ընդգծեք ամենակարևոր բովանդակությունը, անգամ եթե ներքևում առանձին հղում ունեք դեպքի այդ բովանդակության էջը:
Բոլոր նոր բաժանորդներին ՙՙբարի գալուստի՚՚ նամակ ուղարկեք, որպեսզի հաղորդակցություն սկսեք նրանց հետ:
Էլփոստով մարքեթինգի արշավներ
BrightTalk
BrightTALK-ը տեխնոլոգիական մեդիա ընկերությունը է, որը տարբեր բնագավառների ընկերություններին տրամադրում է պրոֆեսինալ վեբինարներ անցկացնելու հարթակ:
BrightTalk-ի պարզ ու հստակ մոտեցումը իրենց էլփոստի արշավներին շատ լավ է աշխատում իրենց բովանդակությանը ծանոթացնելու համար: Ընթերցողը կարող է ուղղակի անցնել թեմաների ցանկով և ծանոթանալ, թե ինչ է սպասվում նրանց կայքում հաջորդ շաբաթվա ընթացքում և ինչ է ավելացել նախորդ շաբաթվանից հետո: Սպիտակ հատվածները շատ են և դա հեշտացնում է կարդալը, իսկ հղումները պարզ ու հստակ ցույց են տալիս թե ինչ թեմայի մասին է տվյալ նյութը:
ՙՙՉգտա՞ք, ինչ փնտրում էիք՚՚ հատվածը շատ լավ է կառուցված: Եթե բաժանորդը ինչ-որ բան փնտրելով իջել է մինչև վերջ, ապա մեծ է հավանականությունը, որ կսեղմի այդ կոճակին, որպեսզի տեսնի, թե դա իրեն ինչ կտա:
Ընկերությունն, իրենց ամենշաբաթյա էլփոստով արշավներով, յուրաքանչյուր բաժանորդին ուղարկում է հատուկ ընտրված թեմաներ՝ նրանք, որոնցով տվյալ բաժանորդը հետաքրքրվել է, ելնելով նրանց այցելած էջերի բովանդակությունից: Այդ պատճառով, ուղարկվող բովանդակութունն ավելի մեծ արժեք է ներկայացնում բաժանորդների համար, քանի որ իրենք են ընտրել այն: Այս մեթոդը բովանդակությունը բաժանորդների կարիքներին համապատասխանեցնելու շատ լավ եղանակ է, առանց հարցումներ անցկացնելու և ձևաչափեր լրացնելու անհրաժեշտության:
Ինչպես կարող եք ինքներդ անել նման բան.
Դուք կարող եք անձնականացնել ձեր հաղորդակցությունը, ձեր բաժանորդներին առաջարկելով այնպիսի թեմաներ, որոնցով իրենք արդեն հետաքրքրվել են: Եթե օգտագործեք մարքեթինգի ավտոմատացման համակարգեր, ապա հեշտ է տեսնել, թե հնարավոր հաճախորդները ինչ են արել ձեր կայքում և դրան հապատասխան ստեղծել հատուկ իրենց համար էլփոստի նամակների ձևաչափ, որը ավտոմատ կերպով ընտրում է հապատասխան նյութը տվյալ հաճախորդի համար: Այդպիսով, ամեն բաժանորդ կստանա հենց իր համար տեղին ու հետաքրքրական բովանդակություն:
Անձնականացրեք բովանդակությունը մարքեթինգի ավտոմատացման միջոցով, որպեսզի բաժանորդը ստանան այն, ինչ ցանկանում են տեսնել:
Օգտագործեք մարքեթինգի ավտոմատացման համակարգեր, որոնք նամակներն անձնականացնելու հեշտ հնարավորություն են ընձեռում:
Եզրափակելով թեման. B2B-բնագավառում ստեղծագործ մոտեցում կիրառելը դժվար խնդիր է թվում: Ձեր բովանդակությունը ներկայացնելու հարցում ձեզ շատ կօգնի նորարարական եղանակներ կիրառելը: Ավելի մեծ ուշադրություն հատկացրեք այն բանին, թե ինչպես ներկայացնել բովանդակությունը, քան նրան, թե ձեր բիզնեսն ինչ է անում:
Ձևակերպեք ձեր ընկերության արժեքները և ներկայացրեք դրանք ձեր բովանդակության մեջ: Ցուցադրեք ձեր մարդկային կողմը: Օգտագործեք աչքի ընկնող պատկերներ և դիզայն, օգտագործեք ձեր հաղորդակցությունը անձնականացնելու եղանակներ, յուրաքանչյուրին տվեք այն, ինչով իրենք հետաքրքրված են:
Մտածեք այն մասին, թե ինչ եք ցանկանում հաղորդել ձեր ընկերության և ձեր ապրանքների մասին: Ձեր հաճախորդները շատ ավելի տեղեկացված ու ունակ են, քան նախկինում և պահանջում են մարքեթինգի շատ ավելի խելացի տեսակներ, քան երբևէ: