Ինչպես գրանցվել և վճարել օնլայն դասընթացի համար
Ինչպե՞ս գրանցվել և վճարել դասընթացը ձեռք բերելու համար: Ինչպե՞ս անցնել դասընթացը՝ գնելուց հետո
Վճարումը հնարավոր է երեք եղանակով. Վճարային քարտերով՝ Master, Visa, ARCA, բանկային փոխանցումով և Իդրամ համակարգով:
Վճարման համար սեղմեք յուրաքանչյուր դասընթացի նկարագրության էջի աջ մասում գտնվող Add to Cart (ավելացնել զամբյուղին) կոճակը:
Այնուհետև լրացրեք ձեր տվյալները (խնդրում ենք նկատել, որ *-ով նշված դաշտերը պարտադիր պետք է լրացված լինեն).
First Name*՝ անուն, Last Name*` ազգանուն,
Email Address*` էլփոստի հասցե, Phone (optional)՝ հեռախոսահամար – ոչ պարտադիր դաշտ է, եթե չեք ցանկանում լրացնել, կարող եք թողնել դատարկ),
Account username*՝ մուտքանուն (անպայման պետք է լինի լատինատառ, կարող եք գրեք ձեր անունը կամ մեյլի հասցեն կամ ցանկացած այլ մուտքանուն),
Create account password*` ստեղծեք գաղտնաբառ: Գաղտնաբառը պետք է բաղկացած լինի առնվազն 12 նիշից և պարունակի գոնե մեկ մեծատառ, մեկ թիվ և մեկ հատուկ սիմվոլ:
Ընտրեք վճարման եղանակը` online pay with card – վճարել քարտով, bank transfer – վճարել բանկային փոխանցման միջոցով կամ idram Իդրամ համակարգով:
Դրանից հետո սեղմեք էկրանի ներքևում գտնվող ձախ կողմի փոքրիկ քառակուսուն՝ նշելով, որ կարդացել և ընդունում եք մեր Ընդհանուր դրույթներն ու պայմանները` I have read and agree to the website terms and conditions, այնուհետև սեղմեք Proceed to pay կոճակը:
Բանկային փոխանցման տարբերակը ընտրելու դեպքում, կտեսնեք Place order կոճակը:
Կարևոր է. Քարտով վճարելու դեպքում դուք կտեղափոխվեք Ամերիա բանկի վճարային էջը, որտեղ պետք է լրացնեք ձեր քարտի տվյալները և սեղմեք Վճարել կոճակը: Այնուհետև, անվտանգության նկատառումներով, ձեր հեռախոսի վրա պետք է ստանաք մեկանգամյա ժամանակավոր կոդ,: Կոդը ստանալու համար սեղմեք Send Code կոճակը, ձեր հեռախոսին ստացեք կոդը, մուտք արեք համապատասխան պատուհանում և սեղմեք Submit կոճակը:
Կարևոր է. Իդրամ համակարգով վճարելու դեպքում նույնպես, վճարումը տեղի է ունենում մեր կայքի միջոցով, այլ ոչ թե ձեր հեռախոսով: Այս տարբերակը ընտրելու դեպքում, դուք կտեղափոխվեք Իդրամի կայք, որտեղ պետք է մուտք անեք ձեր Իդրամ հաշվի համարը և գաղտնաբառը:
Վճարումը հաստատվելուց անմիջապես հետո դասընթացի նյութերը ձեզ հասանելի կդառան, ինչի մասին ձեզ ծանուցում կգա ձեր նշած էլփոստի հասցեին և դուք կկարողանաք մուտք գործել ձեր ընտրած դասընթացի նյութերի էջը:
Ձեր ընտրած դասընթացը կարող եք գտնել Օնլայն դասընթացների էջում: Մուտք գործեք այն դասընթացի էջը, որը գնել եք, սեղմեք դասընթացի նկարագրության էջի աջ մասում գտնվող Continue կոճակը (այս կոճակը հայտվում է դասընթացը գնելուց հետո) և սկսեք դիտել նյութերը և պատասխանել դասընթացի հարցերին: