Ի՞նչ է ձեզ տալիս Մարքեթինգի դասընթացը
Մեր դասընթացը կօգնի ձեզ հեշտությամբ և արագ սովորել մարքեթինգի որոշակի հասկացություններ և հմտություններ, որոնք միշտ պետք կգան ձեր գործում և բիզնեսում:
Այս դասընթացն օգնում է հասկանալ, թե յուրաքանչյուր բիզնեսի դեպքում, ովքե՞ր են ամենահնարավոր հաճախորդները, ինչպե՞ս գտնել նրանց և ինչպե՞ս գրավել նրանց ուշադրությունը: Ինչպե՞ս դարձնել նրանց վճարող հաճախորդ և ի՞նչ է պետք անել, որպեսզի նրանք հավատարիմ հաճախորդ դառնան:
Մարքեթինգի դասընթացն օգնում է բիզնեսներին պատասխան ստանալ այս հարցերին:
Իսկ հնարավո՞ր է սա արագ սովորել: Այս բոլորի մասին ԱՐԱԳ գիտելիքներ ստանալ հնարավոր է այս ՕՆԼԱՅՆ դասընթացի միջոցով:
Օնլայն տարբերակը ամենաէժանն և արդյունավետն է այս ամենը սովորելու համար: Մի փոքր ներդրում կատարելով այս օնլայն դասընթացի վրա, դուք ձեռք եք բերում նյութեր, որոնք այնուհետև միշտ ձեզ հետ կլինեն և կդառնան ձեր բիզնեսի հաջող մարքեթինգի գրավականը:
Դասընթացի մոդուլները բաղկացած են սովորեցնող տեսանյութերից, PDF և Word փաստաթղթերից և գնահատող հարցերից ու թեստերից, որոնք փաթեթով տրամադրվում են ձեզ և օգնում են սովորել ավելի արագ ու ավելի հեշտ:
Ինչպե՞ս սովորել օնլայն տեսանյութերով. ուղղակի սկսեք առաջին տեսանյութից, իսկ շարունակությունը համակարգն ինքը ձեր կուղղորդի: Տեսանյութերը շարված են ըստ հերթականության, և ձեզ, պարզապես, հարկավոր է դիտել դրանք մեկը մյուսի հետևից, կատարել վարժությունները և պատասխանել ամեն թեմայից հետո տրված օնլայն հարցերին, որպեսզի ամրապնդվի թեմայի նյութը: Վերջում հարկավոր է անցնել եզրափակիչ թեսթ:
🔹 Միացեք այն հարյուրավոր այլ մասնակիցներին, ովքեր մարքեթինգի հիմնավոր գիտելիք են ստացել այս դասընթացի միջոցով:
Ի՞նչ եք ձեռք բերում՝ գնելով այս դասընթացը
Դուք ձեռք եք բերում դասեր ու վարժություններ, օրինակներ և թեստեր, որոնք ձեզ սովորեցնեւմ են, թե՝
Ինչպե՞ս հաշվարկել, թե ովքեր են ձեր ամենա ՀԱՎԱՆԱԿԱՆ հաճախորդները
Ինչպե՞ս և որտե՞ղ ԳՏՆԵԼ ձեր հաճախորդներին
Ինչպե՞ս և ինչի՞ մասին գրել, որպեսզի կարողանաք ԳՐԱՎԵԼ նրանց ուշադրությունը
Ինպե՞ս ՊԱՀԵԼ արդեն ունեցած հաճախորդներին:
Այս ամենին գումարած, ձեռք եք բերում նաև մարքեթինգի պլանի ԱՆՎՃԱՐ ձևաչափ, որի միջոցով կարող եք հեշտությամբ ստեղծել ձեր ընկերության մարքեթինգ պլանը: Դա ձեզ թույլ կտա ձեր մարքեթինգի գործողությունների շատ մեծ մասն ավտոմատացնել:
Այս բոլորն օգնում են, որ ձեր մարքեթինգը ՇՈՇԱՓԵԼԻ արդյունքներ բերի:
Բոլոր նյութերը դառնում են ձեզ ՀԱՍԱՆԵԼԻ հենց գնելու պահին և լինում են ձերը ԸՆԴՄԻՇՏ:
Այս դասերը շարունակում են մնալ ձեր ՀԱՎԱՏԱՐԻՄ ՕԳՆԱԿԱՆԸ ձեր աշխատանքում:
ՄԱՆՐԱՄԱՍՆ ԴԱՍԱՑԱՆԿԸ կարող եք տեսնել վերևի մենյուում սեղմելով Curriculum տարբերակը և կարող եք անվճար դիտել տեսանյութերի մի մասը` նրանք, որոնց կողքին դրված է նշանը:
Օնլայն սովորելու առավելությունները
Որոշ մարդիկ գերադասում են լսարանային ուսուցումը, մյուսները գերադասում են օնլայն տարբերակը: Մի բան անկասկած է. ներկայումս օնլայն սովորելը դարձել է սովորելու միակ եղանակը:
Բացի դրանից, օնլայն դասընթացները թույլ են տալիս հսկայական խնայողություն կատարել: Ինտերնետն օգտագործելը ձեր հմտությունները զարգացնելու համար շատ լավ եղանակ է հաջողության հասնելու համար, և լավագույն ներդրումն է ինքներդ ձեզ համար:
Ահա օնլայն տարբերակի մի քանի կարևոր առավելություն. օնլայն տարբերակը ամենաէժանն և արդյունավետն է այս ամենը սովորելու համար:
Նաև, այն շատ ավելի հարմարավետ է՝ ստիպված չեք սովորելու համար ինչ-որ տեղ գնալ. կարող եք սովորել ե՛րբ և որտե՛ղ ցանկանաք՝ ընդմիջմանը, տրանսպորտում, երեկոյան ձեր բազմոցին նստած: Մինչդեռ լսարանային տարբերակով սովորելու համար պետք է զոհաբերեք ձեր ազատ ժամանակը կամ հանգստյան օրերը:
Բացի դրանից, նյութն անմիջապես չօգտագործելու դեպքում, կարող է մոռացվել: Իսկ ՕՆԼԱՅՆ դասընթացի նյութերը ձեզ հետ են գնելու պահից և ԸՆԴՄԻՇՏ: Դասընթացի տեսանյութերը և գրավոր նյութերը կարելի է բազմաթիվ անգամներ օգտագործել:
Վկայականները նույնպես տրամադրվում են օնլայն, կարող եք ինքներդ տպել, ինչպես նաև կարող եք տեղադրել այլ կայքերում և սոցցանցերի ձեր էջերում:
Օնլայն հարցերն ու թեստերը հրաշալի հնարավորություն են ավելի լավ հասկանալու ներկայացվող թեմաները, առանց քննություն հանձնելու լարվածության: Որոշ թեստեր կարող եք անցնել որքան ցանկանաք, մինչև արդյունքները ձեզ բավարարեն: Օնլայն թեստերը օգնում են ավելի լավ հասկանալ, թե որքանով եք յուրացրել առարկան և անմիջապես տեսնել ձեր գնահատականները:
Դասընթացավարին միշտ կարելի է գրել և հարցեր տալ:
Կարևոր առավելություն է նաև այն, օնլայն նյութերն օգնում են մասնակիցներին ավելի հեշտ մտապահել նյութը գրավիչ նկարների, տեսանյութերի, տեսանելի տառատեսակների, շարժական պատկերների և այլ գործիքների միջոցներով: Քանի որ օնլայն դասընթացներում նյութը տեսողական միջոցներով լավ է ներկայացվում, դա օգնում է ավելի լավ ընկալել ու յուրացնել դասերը քան թուղթ ու գրիչով սովորելու դեպքում: Օնլայն սովորելու առավելությունների մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ մեր ՙՙՀարց ու պատասխանի՚՚ էջում:
🎧 Տեսնել մյուս Օնլայն դասընթացները:
Ինչպե՞ս գնել դասընթացը
Դասընթացը կարող եք գնել մի քանի եղանակով. օնլայն՝ MasterCard, Visa, ARCA վճարային քարտերով, idram համակարգով կամ էլ՝ բանկային փոխանցման միջոցով: Անհրաժեշտության դեպքում, գրանցման և վճարման քայլ-առ-քայլ նկարագրությունը կարող եք գտնել 📝Ինչպես գրանցվել և վճարել օնլայն դասընթացի համար էջում:
Գնելու համար սեղմեք Add To Cart կոճակը:
Եթե դասընթացը բոլորովին չհավանեք, ապա գումարը կարող եք հետ պահանջել գնելուց հետո 30-օրյա ժամկետում, և մենք ձեզ արագ կփոխհատուցենք: Պայմանների մասին՝ Ընդհանուր դրույթներ և պայմաններ էջում:
🔹 Գնեք դասընթացը հիմա՛:
Նկարները՝ freepik.com
Comments
Comments are closed.