Ինչո՞ւ սովորել սոցցանցերով մարքեթինգ
Մեր դասընթացը կօգնի ձեզ հեշտությամբ և արագ սովորել սոցցանցերով մարքեթինգի որոշակի հմտություններ, որոնք միշտ պետք կգան ձեր գործում և բիզնեսում:
🔎 Եթե նաև վեբկայք ունեք կամ մտածում եք ստեղծել, ապա ձեզ կարող է հետաքրքրել նաև մեր Թվային մարքեթինգի դասընթացը:
Սոցցանցերով մարքեթինգի դասընթացը նախատեսված է նրա համար, որ ձեզ օգնի ավելի արդյունավետ և քիչ ծախսերով օգտագործել սոցցանցերի ԲՈԼՈՐ հնարավորությունները: Եթե դուք արդեն օգտագործում եք սոցցանցերը ձեր բիզնեսի համար, ապա ինչո՞ւ դա չանել լավագույն ձևով, խուսափելով սխալներից ու ավելորդ ծախսերից:
Դասընթացը օգնում է պատասխանել հետևյալ հարցերին.
🔹 Ինչի՞ մասին գրել ձեր էջերում, որպեսզի դրանք հետաքրքրեն հավանական գնորդներին:
🔹 Ինչպե՞ս ստեղծել և թիրախավորել վճարովի գովազդները, որպեսզի դրանք հետարքրքրեն հնարավոր գնորդներին:
🔹 Ինչո՞ւ մարդիկ հավանում են ձեր գրառումները, սակայն հազվադեպ են գնում կատարում:
🔹 Ինչպե՞ս չափել, թե որքանով են արդյունավետ ձեր գովազդը կամ գրառումները:
Ինչպե՞ս կարելի է սա արագ ու հեշտ սովորել: Օնլայն տարբերակը ամենաէժանն և արդյունավետն է այս ամենը սովորելու համար: Մի փոքր ներդրում կատարելով այս դասընթացի վրա, դուք ձեռք եք բերում նյութեր, որոնք այնուհետև միշտ ձեզ հետ կլինեն և կօգնեն ձեզ խուսափել ավելորդ ծախսերից ձեր մարքեթինգում:
Դասընթացի մոդուլները բաղկացած են սովորեցնող տեսանյութերից, PDF և Word փաստաթղթերից և գնահատող հարցերից ու թեստերից, որոնք փաթեթով տրամադրվում են ձեզ և օգնում են սովորել ավելի արագ ու ավելի հեշտ:
Ինչպե՞ս սովորել օնլայն տեսանյութերով. ուղղակի սկսեք առաջին տեսանյութից, իսկ շարունակությունը համակարգն ինքը ձեր կուղղորդի: Տեսանյութերը շարված են ըստ հերթականության, և ձեզ, պարզապես, հարկավոր է դիտել դրանք մեկը մյուսի հետևից, կատարել վարժությունները և պատասխանել ամեն թեմայից հետո տրված օնլայն հարցերին, որպեսզի ամրապնդվի թեմայի նյութը: Վերջում հարկավոր է անցնել եզրափակիչ թեսթ:
🔹 Միացեք այն հարյուրավոր այլ մասնակիցներին, ովքեր սոցցանցերով մարքեթինգ են սովորում այս դասընթացի միջոցով:
Ի՞նչ կսովորեք
Դասընթացն անցնելով դուք կսովորեք.
🔹 Սոցցանցերով մարքեթինգի հնարավորությունները. ինչպես ստեղծել կամ վարել լավ էջեր, որտեղից վերցնել թեմաներ և անվճար նկարներ գրառումների համար, ինչպես ստեղծել լավ տեսանյութեր, ինչի՞ն հատկապես ուշադրություն դարձնել, որպեսզի ձեր էջերը գրավեն ձեր հնարավոր հաճախորդներին և օգնեն նրանց գնորդ դարձնել:
🔹 Վճարովի գովազդ. ինչպե՞ս կառուցել արշավը, ինչպես ճիշտ իրականացնել թիրախավորումը, գովազդի ինչպիսի տեսակ և ձևաչափ օգտագործել ամեն կոնկրետ նպատակի դեպքում և այլ նրբություններ:
🔹 Վերլուծական գործիքներ. Ինչպես տեսնել, թե ովքեր են ձեր հաճախորդները և ինչպե՞ս չափել, թե արդյո՞ք ստանում եք ձեր սպասած արդյունքները թե՛ վճարովի գովազդի, և թե՛ անվճար գրառումների դեպքում:
ՄԱՆՐԱՄԱՍՆ ԴԱՍԱՑԱՆԿԸ կարող եք տեսնել վերևի մենյուում սեղմելով Curriculum տարբերակը և կարող եք անվճար դիտել տեսանյութերի մի մասը` նրանք, որոնց կողքին դրված է նշանը:
Օնլայն սովորելու առավելությունները
Որոշ մարդիկ գերադասում են լսարանային ուսուցումը, մյուսները գերադասում են օնլայն տարբերակը: Մի բան անկասկած է. ներկայումս օնլայն սովորելը դարձել է սովորելու միակ եղանակը:
Բացի դրանից, օնլայն դասընթացները թույլ են տալիս հսկայական խնայողություն կատարել: Ինտերնետն օգտագործելը ձեր հմտությունները զարգացնելու համար շատ լավ եղանակ է հաջողության հասնելու համար, և լավագույն ներդրումն է ինքներդ ձեզ համար:
Ահա օնլայն տարբերակի մի քանի կարևոր առավելություն. օնլայն տարբերակը ամենաէժանն և արդյունավետն է այս ամենը սովորելու համար:
Նաև, այն շատ ավելի հարմարավետ է՝ ստիպված չեք սովորելու համար ինչ-որ տեղ գնալ. կարող եք սովորել ե՛րբ և որտե՛ղ ցանկանաք՝ ընդմիջմանը, տրանսպորտում, երեկոյան ձեր բազմոցին նստած: Մինչդեռ լսարանային տարբերակով սովորելու համար պետք է զոհաբերեք ձեր ազատ ժամանակը կամ հանգստյան օրերը:
Բացի դրանից, նյութն անմիջապես չօգտագործելու դեպքում, կարող է մոռացվել: Իսկ ՕՆԼԱՅՆ դասընթացի նյութերը ձեզ հետ են գնելու պահից և ԸՆԴՄԻՇՏ: Դասընթացի տեսանյութերը և գրավոր նյութերը կարելի է բազմաթիվ անգամներ օգտագործել:
Վկայականները նույնպես տրամադրվում են օնլայն, կարող եք ինքներդ տպել, ինչպես նաև կարող եք տեղադրել այլ կայքերում և սոցցանցերի ձեր էջերում:
Օնլայն հարցերն ու թեստերը հրաշալի հնարավորություն են ավելի լավ հասկանալու ներկայացվող թեմաները, առանց քննություն հանձնելու լարվածության: Որոշ թեստեր կարող եք անցնել որքան ցանկանաք, մինչև արդյունքները ձեզ բավարարեն: Օնլայն թեստերը օգնում են ավելի լավ հասկանալ, թե որքանով եք յուրացրել առարկան և անմիջապես տեսնել ձեր գնահատականները:
Դասընթացավարին միշտ կարելի է գրել և հարցեր տալ:
Կարևոր առավելություն է նաև այն, օնլայն նյութերն օգնում են մասնակիցներին ավելի հեշտ մտապահել նյութը գրավիչ նկարների, տեսանյութերի, տեսանելի տառատեսակների, շարժական պատկերների և այլ գործիքների միջոցներով: Քանի որ օնլայն դասընթացներում նյութը տեսողական միջոցներով լավ է ներկայացվում, դա օգնում է ավելի լավ ընկալել ու յուրացնել դասերը քան թուղթ ու գրիչով սովորելու դեպքում: Օնլայն սովորելու առավելությունների մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ մեր ՙՙՀարց ու պատասխանի՚՚ էջում:
🎧 Տեսնել մեր մյուս Օնլայն դասընթացները
Ինչպե՞ս գնել դասընթացը
Դասընթացը կարող եք գնել մի քանի եղանակով. օնլայն՝ MasterCard, Visa, ARCA վճարային քարտերով, idram համակարգով կամ էլ՝ բանկային փոխանցման միջոցով: Անհրաժեշտության դեպքում, գրանցման և վճարման քայլ-առ-քայլ նկարագրությունը կարող եք գտնել 📝Ինչպես գրանցվել և վճարել օնլայն դասընթացի համար էջում:
Գնելու համար սեղմեք Add To Cart կոճակը:
Եթե դասընթացը բոլորովին չհավանեք, ապա գումարը կարող եք հետ պահանջել գնելուց հետո 30-օրյա ժամկետում, և մենք ձեզ արագ կփոխհատուցենք: Պայմանների մասին՝ Ընդհանուր դրույթներ և պայմաններ էջում:
🔹 Գնեք դասընթացը հիմա՛:
Նկարները՝ freepik.com