Մարքեթինգի դասընթաց

1081 students

Ի՞նչ է ձեզ տալիս Մարքեթինգի դասընթացը

Մեր դասընթացը կօգնի ձեզ հեշտությամբ և արագ սովորել մարքեթինգի որոշակի հասկացություններ և հմտություններ, որոնք միշտ պետք կգան ձեր գործում և բիզնեսում:

Այս դասընթացն օգնում է հասկանալ, թե յուրաքանչյուր բիզնեսի դեպքում, ովքե՞ր են ամենահնարավոր հաճախորդները, ինչպե՞ս գտնել նրանց և ինչպե՞ս գրավել նրանց ուշադրությունը: Ինչպե՞ս դարձնել նրանց վճարող հաճախորդ և ի՞նչ է պետք անել, որպեսզի նրանք հավատարիմ հաճախորդ դառնան:

Մարքեթինգի դասընթացն օգնում է բիզնեսներին պատասխան ստանալ այս հարցերին:

Իսկ հնարավո՞ր է սա արագ սովորել: Այս բոլորի մասին ԱՐԱԳ գիտելիքներ ստանալ հնարավոր է այս ՕՆԼԱՅՆ դասընթացի միջոցով:

Օնլայն տարբերակը ամենաէժանն և արդյունավետն է այս ամենը սովորելու համար: Մի փոքր ներդրում կատարելով այս օնլայն դասընթացի վրա, դուք ձեռք եք բերում նյութեր, որոնք այնուհետև միշտ ձեզ հետ կլինեն և կդառնան ձեր բիզնեսի հաջող մարքեթինգի գրավականը:

Դասընթացի մոդուլները բաղկացած են սովորեցնող տեսանյութերից, PDF և Word փաստաթղթերից և գնահատող հարցերից ու թեստերից, որոնք փաթեթով տրամադրվում են ձեզ և օգնում են սովորել ավելի արագ ու ավելի հեշտ:

🔹 Միացեք այն հարյուրավոր այլ մասնակիցներին, ովքեր մարքեթինգի հիմնավոր գիտելիք են ստացել այս դասընթացի միջոցով: 

Ի՞նչ եք ձեռք բերում՝ գնելով այս դասընթացը

Դուք ձեռք եք բերում դասեր ու վարժություններ, օրինակներ և թեստեր, որոնք ձեզ սովորեցնեւմ են, թե՝

Ինչպե՞ս հաշվարկել, թե ովքեր են ձեր ամենա ՀԱՎԱՆԱԿԱՆ հաճախորդները

Ինչպե՞ս և որտե՞ղ ԳՏՆԵԼ ձեր հաճախորդներին

Ինչպե՞ս և ինչի՞ մասին գրել, որպեսզի կարողանաք ԳՐԱՎԵԼ նրանց ուշադրությունը

Ինպե՞ս ՊԱՀԵԼ արդեն ունեցած հաճախորդներին:

Այս ամենին գումարած, ձեռք եք բերում նաև մարքեթինգի պլանի ԱՆՎՃԱՐ ձևաչափ, որի միջոցով կարող եք հեշտությամբ ստեղծել ձեր ընկերության մարքեթինգ պլանը: Դա ձեզ թույլ կտա ձեր մարքեթինգի գործողությունների շատ մեծ մասն ավտոմատացնել:

Այս բոլորն օգնում են, որ ձեր մարքեթինգը ՇՈՇԱՓԵԼԻ արդյունքներ բերի:

Բոլոր նյութերը դառնում են ձեզ ՀԱՍԱՆԵԼԻ հենց գնելու պահին և լինում են ձերը ԸՆԴՄԻՇՏ:

Այս դասերը շարունակում են մնալ ձեր ՀԱՎԱՏԱՐԻՄ ՕԳՆԱԿԱՆԸ ձեր աշխատանքում:

Այստեղ կարող եք տեսնել թեմաների ԱԲՈՂՋԱԿԱՆ ՑԱՆԿԸ և անվճար դիտել տեսանյութերի մի մասը` նրանք, որոնց կողքին դրված է նշանը:

Օնլայն սովորելու առավելությունները

 Որոշ մարդիկ գերադասում են լսարանային ուսուցումը, մյուսները գերադասում են օնլայն տարբերակը: Մի բան անկասկած է. ներկայումս օնլայն սովորելը դարձել է սովորելու միակ եղանակը:

Բացի դրանից, օնլայն դասընթացները թույլ են տալիս հսկայական խնայողություն կատարել: Ինտերնետն օգտագործելը ձեր հմտությունները զարգացնելու համար շատ լավ եղանակ է հաջողության հասնելու համար, և լավագույն ներդրումն է ինքներդ ձեզ համար:

Ահա օնլայն տարբերակի մի քանի կարևոր առավելություն. օնլայն տարբերակը ամենաէժանն և արդյունավետն է այս ամենը սովորելու համար:

Նաև, այն շատ ավելի հարմարավետ է՝ ստիպված չեք սովորելու համար ինչ-որ տեղ գնալ. կարող եք սովորել ե՛րբ և որտե՛ղ ցանկանաք՝ ընդմիջմանը, տրանսպորտում, երեկոյան ձեր բազմոցին նստած:  Մինչդեռ լսարանային տարբերակով սովորելու համար պետք է զոհաբերեք ձեր ազատ ժամանակը կամ հանգստյան օրերը:

Բացի դրանից, նյութն անմիջապես չօգտագործելու դեպքում, կարող է մոռացվել: Իսկ ՕՆԼԱՅՆ դասընթացի նյութերը ձեզ հետ են գնելու պահից և ԸՆԴՄԻՇՏ: Դասընթացի տեսանյութերը և գրավոր նյութերը կարելի է բազմաթիվ անգամներ օգտագործել:

Վկայականները նույնպես տրամադրվում են օնլայն, կարող եք ինքներդ տպել, ինչպես նաև կարող եք տեղադրել այլ կայքերում և սոցցանցերի ձեր էջերում:

Օնլայն հարցերն ու թեստերը հրաշալի հնարավորություն են ավելի լավ հասկանալու ներկայացվող թեմաները, առանց քննություն հանձնելու լարվածության: Որոշ թեստեր կարող եք անցնել որքան ցանկանաք, մինչև արդյունքները ձեզ բավարարեն: Օնլայն թեստերը օգնում են ավելի լավ հասկանալ, թե որքանով եք յուրացրել առարկան և անմիջապես տեսնել ձեր գնահատականները:

Դասընթացավարին միշտ կարելի է գրել և հարցեր տալ:

Կարևոր առավելություն է նաև այն, օնլայն նյութերն օգնում են մասնակիցներին ավելի հեշտ մտապահել նյութը գրավիչ նկարների, տեսանյութերի, տեսանելի տառատեսակների, շարժական պատկերների և այլ գործիքների միջոցներով: Քանի որ օնլայն դասընթացներում նյութը տեսողական միջոցներով լավ է ներկայացվում, դա օգնում է ավելի լավ ընկալել ու յուրացնել դասերը քան թուղթ ու գրիչով սովորելու դեպքում:  Օնլայն սովորելու առավելությունների մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ մեր ՙՙՀարց ու պատասխանի՚՚ էջում:

🎧 Տեսնել մյուս Օնլայն դասընթացները:

Ինչպե՞ս գնել դասընթացը

Դասընթացը կարող եք գնել մի քանի եղանակով. օնլայն՝ MasterCard, Visa, ARCA վճարային քարտերով, idram համակարգով կամ էլ՝ բանկային փոխանցման միջոցով: Անհրաժեշտության դեպքում, գրանցման և վճարման քայլ-առ-քայլ նկարագրությունը կարող եք գտնել 📝Ինչպես գրանցվել օնլայն դասընթացի էջում:

Գնելու համար սեղմեք այս էջի ներքևում գտնվող Buy this course կոճակը:

Եթե դասընթացը բոլորովին չհավանեք, ապա գումարը կարող եք հետ պահանջել գնելուց հետո 30-օրյա ժամկետում, և մենք ձեզ արագ կփոխհատուցենք: Պայմանների մասին՝ Ընդհանուր դրույթներ և պայմաններ էջում: Հարցերի դեպքում զանգահարեք. 011553351:

🔹 Գնեք դասընթացը հիմա՛

Նկարները՝ freepik.com

Instructor

Diana Avetyan

5.00 average based on 3 ratings

5 Star
100%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Reviews

  • Արտուշ Մովսիսյան

    Արտուշ Մովսիսյան

    Շնորհակալ եմ լավ պատրաստված և մատչելի լեզվով օգտակար դասընթացի համար, որի մի մասին ծանոթ էի այլ դասընթացներից, բայց դուք խմբագրել եիք և ներկայացրել մշակված և կապված իրար հետ։ Հավանեցի, հաճելի էր սովորելը, օգտակար, շնորհակալ եմ։
  • Hermine Khizanashvili

    Hermine Khizanashvili

    Շնորհակալություն լավ դասընթացի համար
  • Arsen Nazaryan

    ;

    շատ լավ դասընթաց է, ինձ դուր եկավ
55,000 AMD 6,700 AMD