Թվային մարքեթինգի դասընթաց

1060 students

Digital marketing online course

Ինչո՞ւ ԹՎԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳ

Որովհետև թվային մարքեթինգն օգնում է ձեր բիզնեսին տեսանելի լինել համացանցում: Երբ մարդիկ որոնում են ձեր բնագավառին վերաբերող նյութեր, ցանկալի է, որ ձե՛ր բիզնեսը երևա որոնումների ժամանակ և լինի ճանաչելի: Թվային մարքեթինգն օգնում է, որ ձեզ գտնեն թե՛ որոնման հարթակներում, և թե՛ սոցցանցերում:

Դուք, միևնույն է, արդեն անում եք թվային մարքեթինգի որոշ քայլեր, որպեսզի ձեր բիզնեսը ներկայացնեք հնարավոր հաճախորդին:

Թվային մարքեթինգն օգնում է օգտագործել ձեր կայքի և ձեր էջերի ԲՈԼՈՐ հնարավորությունները՝ Գուգլի և սոցցանցերի բազմաթիվ և շատ արդյունավետ գործիքների միջոցով: Ամեն անցնող օրը, երբ ճիշտ չեք օգտագործում այս միջոցները, մարքեթինգի լրացուցիչ ծախս է ձեզ համար: Ուրեմն ինչո՞ւ չանել այնպես, որ ամենամեծ օգուտը քաղեք ձեր մարքեթինգից:

Ինչպե՞ս սա արագ ու հեշտ սովորել: Օնլայն տարբերակը ամենաէժանն և արդյունավետն է թվային մարքեթինգ սովորելու համար: Մի փոքր ներդրում անելով այս օնլայն դասընթացի վրա, դուք ձեռք եք բերում նյութեր, որոնք այնուհետև միշտ ձեզ հետ կլինեն և կդառնան ձեր բիզնեսի հաջող մարքեթինգի գրավականը:

Այս դասընթացը ամենահամապարփակ թվային մարքեթինգի դասընթացներից է: Դասընթացի մոդուլները բաղկացած են սովորեցնող տեսանյութերից, PDF և Word փաստաթղթերից և գնահատող հարցերից ու թեստերից, որոնք փաթեթով տրամադրվում են ձեզ և օգնում են սովորել ավելի արագ ու ավելի հեշտ:

Ինչպե՞ս սովորել օնլայն տեսանյութերով. ուղղակի սկսեք առաջին տեսանյութից, իսկ շարունակությունը համակարգն ինքը ձեր կուղղորդի: Տեսանյութերը շարված են ըստ հերթականության, և ձեզ, պարզապես, հարկավոր է դիտել դրանք մեկը մյուսի հետևից, կատարել վարժությունները և պատասխանել ամեն թեմայից հետո տրված օնլայն հարցերին, որպեսզի ամրապնդվի թեմայի նյութը: Վերջում հարկավոր է անցնել եզրափակիչ թեսթ:

🔹 Միացեք այն հարյուրավոր այլ մասնակիցներին, ովքեր թվային մարքեթինգ են սովորել այս դասընթացի միջոցով: 

Ի՞նչ կսովորեք

Դասընթացը ներառում է.

🔹 Սոցցանցերով մարքեթինգ և վճարովի գովազդ. ինչպե՞ս օգտագործել ԲՈԼՈՐ հնարավորությունները՝ առանց ավելորդ ծախսերի:

🔹 Որոնման հարթակների համար ձեր կայքի օպտիմալացում՝ SEO. ինչպե՞ս ինքնուրույն իրականացնել ձեր կայքի SEO-ն և անվճար այցելություններ ապահովել դեպի ձեր կայք:

🔹 Գուգլի վերլուծական գործիքներ՝ Google Analytics և Search Console. ինչպես օգտագործել վերլուծությունների տվյալները ձեր մարքեթինգի արդյունքները բարելավելու համար:

🔹 Վճարովի գովազդ՝ Google Ads. ինչպես ստեղծել լավ գովազդային արշավներ, որոնք հաճախորդ են բերում, խուսափելով հաճախակի թույլ տրվող սխալներից:

🔹 Էլեկտրոնային փոստով մարքեթինգ և CRM. ինչպես ձեր հաճախորդների բազան օգտագործել նրանց հետ կապի մեջ լինելու համար:

🔹 Ինչպե՞ս են այս վերը նշվածները համատեղ աշխատում՝ ուժեղացնելով միմյանց արդյունքները: Ինչպե՞ս բոլորը մասերը փոխկապակցել իրար և ունենալ մեկ արդյունավետ համակարգ:

Այստեղ կարող եք տեսնել ՄԱՆՐԱՄԱՍՆ ԴԱՍԱՑԱՆԿԸ և անվճար դիտել տեսանյութերի մի մասը` նրանք, որոնց կողքին դրված է նշանը:

Օնլայն սովորելու առավելությունները

 Որոշ մարդիկ գերադասում են լսարանային ուսուցումը, մյուսները գերադասում են օնլայն տարբերակը: Մի բան անկասկած է. ներկայումս օնլայն սովորելը դարձել է սովորելու միակ եղանակը:

Բացի դրանից, օնլայն դասընթացները թույլ են տալիս հսկայական խնայողություն կատարել: Ինտերնետն օգտագործելը ձեր հմտությունները զարգացնելու համար շատ լավ եղանակ է հաջողության հասնելու համար, և լավագույն ներդրումն է ինքներդ ձեզ համար:

Ահա օնլայն տարբերակի մի քանի կարևոր առավելություն. օնլայն տարբերակը ամենաէժանն և արդյունավետն է այս ամենը սովորելու համար:

Նաև, այն շատ ավելի հարմարավետ է՝ ստիպված չեք սովորելու համար ինչ-որ տեղ գնալ. կարող եք սովորել ե՛րբ և որտե՛ղ ցանկանաք՝ ընդմիջմանը, տրանսպորտում, երեկոյան ձեր բազմոցին նստած:  Մինչդեռ լսարանային տարբերակով սովորելու համար պետք է զոհաբերեք ձեր ազատ ժամանակը կամ հանգստյան օրերը:

Բացի դրանից, նյութն անմիջապես չօգտագործելու դեպքում, կարող է մոռացվել: Իսկ ՕՆԼԱՅՆ դասընթացի նյութերը ձեզ հետ են գնելու պահից և ԸՆԴՄԻՇՏ: Դասընթացի տեսանյութերը և գրավոր նյութերը կարելի է բազմաթիվ անգամներ օգտագործել:

Վկայականները նույնպես տրամադրվում են օնլայն, կարող եք ինքներդ տպել, ինչպես նաև կարող եք տեղադրել այլ կայքերում և սոցցանցերի ձեր էջերում:

Օնլայն հարցերն ու թեստերը հրաշալի հնարավորություն են ավելի լավ հասկանալու ներկայացվող թեմաները, առանց քննություն հանձնելու լարվածության: Որոշ թեստեր կարող եք անցնել որքան ցանկանաք, մինչև արդյունքները ձեզ բավարարեն: Օնլայն թեստերը օգնում են ավելի լավ հասկանալ, թե որքանով եք յուրացրել առարկան և անմիջապես տեսնել ձեր գնահատականները:

Դասընթացավարին միշտ կարելի է գրել և հարցեր տալ:

Կարևոր առավելություն է նաև այն, օնլայն նյութերն օգնում են մասնակիցներին ավելի հեշտ մտապահել նյութը գրավիչ նկարների, տեսանյութերի, տեսանելի տառատեսակների, շարժական պատկերների և այլ գործիքների միջոցներով: Քանի որ օնլայն դասընթացներում նյութը տեսողական միջոցներով լավ է ներկայացվում, դա օգնում է ավելի լավ ընկալել ու յուրացնել դասերը քան թուղթ ու գրիչով սովորելու դեպքում:  Օնլայն սովորելու առավելությունների մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ մեր ՙՙՀարց ու պատասխանի՚՚ էջում:

🎧 Տեսնել մյուս Օնլայն դասընթացները:

Ինչպե՞ս գնել դասընթացը

Դասընթացը կարող եք գնել մի քանի եղանակով.

Դասընթացը կարող եք գնել մի քանի եղանակով. օնլայն՝ MasterCard, Visa, ARCA վճարային քարտերով, idram համակարգով կամ էլ՝ բանկային փոխանցման միջոցով: Անհրաժեշտության դեպքում, գրանցման և վճարման քայլ-առ-քայլ նկարագրությունը կարող եք գտնել 📝Ինչպես գրանցվել և վճարել օնլայն դասընթացի համար էջում:

Գնելու համար սեղմեք այս էջի ներքևում գտնվող Buy this course կոճակը:

Եթե դասընթացը բոլորովին չհավանեք, ապա գումարը կարող եք հետ պահանջել գնելուց հետո 30-օրյա ժամկետում, և մենք ձեզ արագ կփոխհատուցենք: Պայմանների մասին՝ Ընդհանուր դրույթներ և պայմաններ էջում: Հարցերի դեպքում զանգահարեք. 011553351:

🔹 Գնեք դասընթացը հիմա՛

Նկարները՝ freepik.com

Instructor

0.00 average based on 0 ratings

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%
50,000 AMD 7,700 AMD