Թվային մարքեթինգի դասընթաց

135 students

Ի՞նչ կտա ձեզ ԹՎԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳ սովորելը

Շնորհիվ սոցցանցերի ու որոնման հարթակների, մարքեթինգն ու գովազդը այժմ բոլորովին այլ են, քան նախկինում:

Եթե ցանկանում եք, որ ձեր բիզնեսը հաջողի, հարկավոր է իմանալ, թե ինչպես գտնել ձեր հաճախորդին նոր մեթոդներով:

Թվային մարքեթինգը ձեզ տալիս է ձեր հաճախորդին գտնելու և ձեր բիզնեսն աճեցնելու հենց այդ նոր մեթոդները, որոնք արագ ու հեշտ կարելի է սովորել այս օնլայն դասընթացի միջոցով:

Ի՞նչ կսովորեք

Այս դասընթացում ներառված են թվային մարքեթինգի հետևյալ թեմաները.

🔹 Սոցցանցերով մարքեթինգ և վճարովի գովազդ. ինչպե՞ս օգտագործել ԲՈԼՈՐ հնարավորությունները, որպեսզի ձեր էջերը գրավեն ձեր հնարավոր հաճախորդներին և օգնեն նրանց գնորդ դարձնել

🔹 Որոնման հարթակների համար ձեր կայքի օպտիմալացում՝ SEO. ինչպե՞ս ինքնուրույն իրականացնել ձեր կայքի SEO-ն

🔹 Գուգլի վերլուծական գործիքներ՝ Google Analytics և Search Console. ինչպես օգտագործել վերլուծությունների տվյալները ձեր արդյունքները բարելավելու համար

🔹 Վճարովի գովազդ՝ Google Ads. ինչպես ստեղծել լավ գովազդային արշավներ, որոնք հաճախորդ են բերում

🔹 Էլեկտրոնային փոստով մարքեթինգ և CRM. ինչպես ձեր հաճախորդների բազան օգտագործել նրանց հետ կապի մեջ լինելու համար:

🔹 Ինչպե՞ս են այս վերը նշվածները համատեղ աշխատում՝ ուժեղացնելով միմյանց արդյունքները: Ինչպե՞ս բոլորը մասերը փոխկապակցել իրար:

Այստեղ կարող եք տեսնել թեմաների ԱԲՈՂՋԱԿԱՆ ՑԱՆԿԸ և անվճար դիտել տեսանյութերի մի մասը` նրանք, որոնց կողքին դրված է նշանը:

Արդյո՞ք օնլայն սովորելը արդյունավետ է

Շատերը գերադասում են լսարանային տարբերակով սովորելը: Սակայն, օնլայն տարբերակը մի շարք առավելություններ ունի:

Առաջին հերթին, ստիպված չեք սովորելու համար ինչ-որ տեղ գնալ. կարող եք սովորել ե՛րբ և որտե՛ղ ցանկանաք:

Բացի դրանից, նյութն անմիջապես չօգտագործելու դեպքում, կարող է մոռացվել: Իսկ ՕՆԼԱՅՆ դասընթացը ձեզ հետ է գնելու պահից և ԸՆԴՄԻՇՏ: Ամեն անգամ մուտք գործեք և նորից դիտեք ձեզ հարկավոր մասը և զուգահեռ իրականացրեք նկարագրված քայլերը ձեր բիզնեսի համար:

Ձեր համակարգչում ներբեռնեք այն բազմաթիվ գրավոր նյութերը, որոնք ներառված են դասընթացի մեջ և օգտագործեք, երբ հարկավոր լինի:

Կարևոր առավելություն է նաև այն, որ մենք շարունակաբար թարմացնելու ենք նյութերը. ամեն անգամ մուտք գործելով դասընթացի ձեր էջը դուք կտեսնեք արդեն նորացված նյութը: Օրինակ, ֆեյսբուքյան գովազդների հետ կապված ցանկացած նորույթ կարտահայտվի ձեր ձեռք բերած դասընթացի նյութում:

🔹 Դասընթացի տեսանյութերի ընդհանուր տևողությունը մոտ 6 ժամ է:

Ինչպե՞ս գնել դասընթացը

Դասընթացը կարող եք գնել օնլայն՝ MasterCard, Visa, ARCA վճարային քարտերով և idram համակարգով կամ էլ բանկային փոխանցման միջոցով:

Գնելու համար սեղմեք այս էջի ներքևում գտնվող Buy this course կոճակը:

Եթե դասընթացը չեք հավանել, ապա գումարը կարող եք հետ պահանջել գնելուց հետո 30-օրյա ժամկետում:  Պայմանների մասին՝ Ընդհանուր դրույթներ և պայմաններ էջում:

Սովորեք երբ ձե՛զ է հարմար 🔹 գտեք ձեր հաճախորդին օնլայն 🔹 աճեցրեք ձեր բիզնեսը

Նկարները՝ freepik.com

Instructor

Diana Avetyan

0.00 average based on 0 ratings

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%
25,000 AMD 10,900 AMD