Ներկայացնում ենք Ֆեսյբուքի գովազդների արդյունքները բարելավելու՝ օպտիմիզացիայի մասին հոդվածի երկրորդը մասը։ Սկիզբը կարող եք կարդալ այստեղ։
Այս հոդվածում շարունակում ենք ներկայացնել, թե ինչպես,
• Մեծացնել գովազդին սեղմելու քանակները՝ click-through rates (CTR)
• Փոքրացնել ձեր գովազդային արշավի յուրաքանչյուր սեղմելու ծախսը՝ cost-per-click (CPC)
• Ձեր գովազդով հասնել ավելի մեծ արդյունք ապահովող լսարանի՝ high-ROI audiences
• Փոքրացնել մեկ նոր հաճախորդ ձեռք բերելու ծախսը՝ cost-per-acquisition (CPA)
• Մեծացնել վաճառքնեը, առանց մեծացնելու ձեր գովազդային բյուջեն՝ ad budget
Եթե ցանկանում եք ավելի շատ արդյունքի հասնել ձեր գովազդներով, անհրաժեշտ է, որ օպտիմիզացնեք ձեր արշավները թե՛ նախքան դրանք Ֆեյսբուքում տեղադրելը, թե՛ տեղադրելուց հետո։
Այժմ ևս մի քանի հնարք, կամ մի քանի գաղտնիք, թե ինչպես բարելավեք ձեր ֆեյսբուքյան արշավների արդյունքները։
8. Ձեր արշավի լսարանից բացառեք նրանց, ովքեր արդեն գնում կատարել են
Ձեր արշավի հասանելիությունը մեծացնելու համար բարելավեք ձեր Ֆեյսբուքի և Ինստագրամի թիրախավորումը։ Սա թույլ կտա այն ավելի մեծ լսարանի ցուցադրել, առանց մեծացնելու բյուջեն։
Իմաստ չունի շարունակ ցուցադրել ձեր նույն գովազդն այնպիսի մարդկանց, ովքեր արդեն բաժանորդագրվել են ձեր կայքում կամ էլ գնել են ձեր ապրանքը։ Այսպիսի մարդկանց հարկավոր է տեղափոխել ձեր մարքեթինգի ձագարի հաջորդ փուլ և այլ գովազդ ցուցադրել։
Օրինակ, եթե դուք գովազդում եք անվճար էլեկտրոնային գիրք և որևէ մեկը այն արդեն ներբեռնել է իր համարկարգչում ձեր կայքից, ապա իմաստ չունի ձեր գովազդային բյուջեն ծախսել նույն գովազդը նույն մարդուն ցուցադրելու համար։
Դրա փոխարեն կարող եք ստեղծել նոր լսարան՝ Facebook Custom Audience, որտեղ ներառված կլինեն ձեր առաջարկին արդեն արձագանքած մարդիկ և բացառել այս լսարանը ձեր արշավի ընդհանուր լսարանից։
Ֆեյսբուքի ձեր լսարանի մի մասը բացառելու համար․
1. Ստեղծեք նոր լսարան՝ Custom Audience, որը ներառում է այն մարդկանց, ովքեր արդեն այցելել են վեբկայքի ձեր նշած որոշակի էջերը (օրինակ, բլոգի հոդվածը)
2. Օգտագործեք բացառել գործիքը՝ EXCLUDE, երբ ստեղծելիս լինեք ձեր արշավը և հանեք այդ մարդկանց նոր գովազդային արշավի լսարանից։
9. Սահմանեք ավտոմատ օպտիմիզացիայի կանոններ (auto-optimization rules)
Գիտեի՞ք արդյոք, որ կարող եք սահմանել օպտիմիզացիայի ավտամատացման կանոններ Facebook Ads Manager-ում։
Այս հնարվորությունը կոչվում է Ֆեյսբուքի ավտոմատացման կանոններ՝ Facebook Automated Rules և անվճար հասանելի է ցանկացած գովազդատուի։
Սահմանելով որոշակի կանոններ, դուք կարող եք ավտոմատացնել հետևյալ գործողությունները․
• Անջատել ձեր արշավը, գովազդների խումբը կամ գովազդը
• Ծանուցում ուղարկել ad manager-ին
• Փոփոխել բյուջեն (մեծացնել կամ փոքրացնել օրական ծախսը կամ էլ ողջ արշավի բյուջեն՝ increase/decrease daily/lifetime budget by…)
• Փոփոխել աճուրդի գումարը (մեծացնել կամ փոքրացնել այսքանով․․․ increase/decrease bid by…)
Եվ մինչ Ֆեյսբուքը ձեր փոխարեն իրականացնում է ձեր գովազդների օպտիմիզացիան, ըստ ձեր սահմանած կանոնների, դուք կարող եք․․․
…զբաղվել այլ գործերով։
Ինչպես սահմանել Ֆեյսբուքի How to set up Facebook auto-optimization rules:
1. Մուտք գործեք Facebook Ads Manager
2. Ընտրեք արշավը, գովազդային խումբը կամ գովազդը
3. Սեղմեք խմբագրել “Edit”
4. Սեղմեք Ստեղծել կանոն՝ “Create Rule” կոճակը
5. Սահմանեք ավտոմատացման կանոնների պահանջները
Օրինակ, կարող եք հանձնարարել, որ Ֆեյբուքը կանգնեցնի ցանկացած գովազդ, որի վրա ծախսվող գումարը ավելի մեծ է ձեր նշած գումարից։
Լավ կլինի նաև, եթե հանձնարարեք, որ ձեզ նամակ ուղարկվի այն բոլոր փոփոխությունների մասին, որոնք Ֆեյսբուքն իրականացրել է ըստ ձեր սահմանած կանոնների։
10. Թիրախավորում ըստ աշխարհարգրական վայրի (geo-targeting)
Եթե ձեր բիզնեսը ֆիզիակական հասցե ունի, ապա ձեզ համար շատ օգտակար կլինեն Ֆեյսբուքի՝ ըստ աշխարհարգրական վայրի թիրախավորման հնարավորությունները։
Ըստ աշխարհագրական վայրի թիրախավորումը թույլ է տալիս գովազդը ցուցադրել տվյալ վայրում գտնվող մարդկանց։ Սա կարող է գերազանց արդյունքներ ապահովել, քանի որ որքան ավելի տեղին ցուցադրվի գովազդը, այնքան ավելի շատ մարդ գնում կկատարի։
Եթե արդեն տեղադրել են այնպիսի գովազդներ Ֆեյսբուքում, որոնք ցուցադրվում են որոշակի վայրի սահմաններում, ապա թերևս տեղյակ եք, որ դրանք ցուցադրվում են միային տվյալ վայրի հետ առնչություն ունեցող մարդկանց։
Դուք կարող եք թիրախավորել ձեր գովազդները ըստ հետևյալ աշխարհագրական վայրերի․
• Երկիր
• Տարածաշրջան
• Մարզ
• Քաղաք
• Թաղամաս
• Շառավիղ
• Փոստային ինդեքս
Այժմ նայենք, թե ինչպես ավելի արդյունավետ օգտագործենք աշխարհագրական վայրի թիրախավորումը ավելի որակյալ հաճախորդներ գրավելու համար։
Եթե դուք տորթերի խանութ ունեք և ցանկանում եք ձեր տորթերը վաճառել այնպիսի հաճախորդների, որոնք շքեղ իրադարձություններ են կազմակերպում, կամ էլ գրախանութ ունեք և ցանկանում եք բարձրորակ պիտույքներ վաճառել բարձր գներով, ապա վճարունակ հաճախորդներ գտնելը ամենացանկալի բանն է ձեր բիզնեսի համար։
Իսկ ամենալավն այն է, որ ստիպված չեք ավելացնել ձեր գովազդի բյուջեն։
Եկեք նայենք, թե դա ինչպես է աշխատում։
Նախ, նոր գովազդ և գովազդային խումբ ստեղծեք թիրախավորելով որոշակի ախարհագրական տարածք։
Այս օրինակում, օգտագործված է Drop Pin տարբերակը՝ 10 մղոն շառավիղով։ Ենթադրենք, թե դուք անշարժ գույքի գործակալություն եք և ցանկանում եք մուտք գործել Նյու Յորքի շուկա, իսկ ձեր թիրախային սեգմենտը այն մարդիկ են, ովքեր առաջին անգամ են վաճառում իրենց բնակարանը։
Ինչպես երևում է նկարից, ձեր գովազդը կցուցադրվի մոտ 1,200,000 մարդու և նրանցից մեծ մասի համար այն տեղին չի լինի։
Այդ դեպքում, ինչպե՞ս կարող ենք նեղացնել այս սեգմենտը։ Դրա համար 4 եղանակ գոյություն ունի։
#1: Թիրախավորում ըստ դեմոգրաֆիայի
Որպես առաջին քայլ, կնեղացնենք տարիքային սանդղակը և կբացառենք այն մարդկանց, ովքեր դեռ շատ երիտասարդ են տուն վաճառելու համար։
#2: Թիրախավորում ըստ աշխարհագրական վայրի բացառման
Կբացառենք որոշ մասեր մեր ընտրած աշխարհագրական տարածքից։ Միացյալ Նահանգների դեպքում, կարելի է բացառել zip-կոդեր՝ փոտային կոդեր։ Մեր դեպքում, կարող ենք օգտագործել նույն Drop Pin գործիքի Exclude-ը կամ էլ անգամ նշել կոնկրետ հասցե, ինչպես երևում է նկարում։ Կարող եք բացառել միանգամից մի քանի հատվածներ։
#3: Թիրախավորում ըստ մարդկանց՝ տվյալ վայրի հետ առնչության
Մարդիկ որևէ վայրում կարող են գտնվել տարբեր պատճառներով։
Որոշ մարդիկ բնակվում են այդ վայրում, ուրիշները այցելում են, որոշ մարդիկ էլ ուղղակի այդտեղով անցում են մեկ այլ վայր գնալիս։ Կանխված նրանից, թե ինչ եք վաճառում, կարող եք ընտրել լսարանի համապատասխան սեգմենտները՝ ձեր առաջարկին հարմար։
Բարեբախտաբար, Ֆեյսբուքը տալիս է նման ընտրության հնարավորություն, որպեսզի ձեր գովազդը ցուցադրեք ամենատեղին լսարանին։
#4: Թիրախավորում ըստ հասցեների ցուցակների
Եթե կոնկրետ հասցեների ցուցակ ունեք, կարող եք այն մուտք անել և ստեղծել ձեր լսարանը։ Միացյալ նահանգների դեպքում, պարզապես կարող եք ներմուծել zip-կոդերի ցուցակ ասենք օրինակ word ֆայլից։
Գովազդային արշավի նպատակը տեղեկացնում է Ֆեյսբուքին ձեր արշավի վերջնական նպատակի մասին և օգնում է, որ իր ալգորիթմները ճիշտ օպտիմիզացնեն ցուցադրումը ու ձեր գովազդի համար ապահովեն լավագույն արդյունքները։
Սրանով, դուք փաստորեն թելադրում եք Ֆեյսբուքին, թե ինչպես ավտոմատ կերպով օպտիմիզացնի ձեր արշավը։
Չափազանց կարևոր է, որ դուք գովազդի ճիշտ նպատակ ընտրեք արշավի ստեղծելու ընթացքում, քանի որ դա կթելադրի թե ինչպես է գովազդը ցուցադրվելու, ինչպիսին կլինեն ծախսերը։
Իսկ ինչպե՞ս ճիշտ որոշել, թե արշավների համար նշված այս 10-ից ավելի նպատակներից, որն ընտրեք։
Դրա համար պետք է իմանաք ձեր գովազդի նպատակը և ընտրեք ըստ դրա։ Օրինակ, երբ ձեր նպատակը ձեր բրանդի մասին տեղեկատվություն տարածելն է, ապա ընտրեք «Brand Awareness» նպատակը։ Եթե ձեր նպատակը մարդկանց ձեր խանութ ուղղորդելն է, ընտրեք «Store Traffic» նպատակը։ Եթե գովազդի նպատակը դեպի վեբկայք ուղղորդելն է, ապա ընտրեք «Traffic» նպատակը։
Այս կերպ Ֆեյսբուքը կհասկանա, թե ինչպես օպտիմիզացնի ձեր գովազդը՝ ինչպես արդյունավետ կերպով մարդկանց ցուցադրի և ճիշտ տեղ հասցնի ձեր արշավը։
11. Հետաքրքրական գովազդներ ստեղծեք
Սրա մասին, իհարկե, տեղյակ եք, բայց արժե նորից կրկնել։
Օպտիմիզացիայի բոլոր հնարավոր հնարքները կիրառելու դեպքում անգամ ձեր գովազդը ուշադրություն չի հրավիրի, եթե այն առանձնահատուկ չլինի և չտարբերվի ընդհանուրից։
Մարդիկ նկատում են հետաքրքրական գովազդները նախքան կհասկանան, թե այն ինչի մասին է, և հետո նոր միայն կարդում են գովազդի տեքստը։
Հետաքրքրական գովազդ ստեղծելը միշտ լավ արդյուքներ է բերում։ Միշտ արժե ստանդարտից դուրս մտածել։