Որոնք մարքեթինգի յուրաքանչյուր մասնագետ պետք է իմանա
Քոնթենթ մարքեթինգը՝ որակյալ բովանդակության միջոցով ձեր բրենդի տեսանելությունը բարձրացնելը թվային մարքեթինգի ամենակարևոր ուղղություններից է: Այն նաև ամենաարագ փոփոխվող ուղղություններից է: Այս պատճառով, կարևոր է տեղյակ լինել վերջին միտումներին:
Եկեք քննարկենք այս տարվա մի քանի միտումներ, որոնք ձեզ կօգնեն բարելավել ձեր մարքեթինգի ռազմավարությունը և առաջընթաց ունենալ 2019-ին ու, միգուցե, նաև հաջորդ տարի:
Դրանց մի մասը մենք կներկայացնենք այս հոդվածում: Իսկ մնացածների մասին հաջորդիվ:
1. Երկար նյութը Գուգլի կողմից ավելի բարձր ռանկ է ստանում
Քոնթենթ մարքեթինգի վիճակագրությունը ցույց է տալիս, որ Գուգլը պարգևատրում է երկար նյութի համար, ավելի բարձր դիրք հատկացնելով որոնման էջում:
Ներկայումս, մարդիկ, ավելի քան երևէ, փնտրում են վստահելի աղբյուրներ, իսկ 2,000-ից ավելի ավելի բառ պարունակող նյութն ավելի վստահելի է ընկալվում, քան կարճերը, որովհետև երկարը ստեղծելու համար ավելի մեծ ջանք ու ժամանակ է հատկացվել: Եվ հետևաբար, ավելի քիչ է սխալ ինֆորմացիայի և ցածրորակ բովանդակության հավանականությունը:
2. Որքան երկար է նյութը, այնքան ավելի շատ տարածում է գտնում սոցցանցերում
Վերլուծությունները ցույց են տալիս, որ որքան երկար է նյութը, այնքան ավելի շատ տարածում՝ shares է ստանում սոցցաներում: Ամենաշատ տարածվող նյութերը պարունակում են 3,000ից մինչև 10,000 բառ:
Սակայն, 2,000 բառից մի քիչ ավելի նյութերն էլ են զգալի տարածում գտնում: Ընդհանուր առմամբ, լավ բովանդակության ապագան դա երկար նյութն է, և ձեր մարքեթինգի ռազմավարությունը դա պետք է հաշվի առնի:
3. Ստեղծեք նույն բովանդակությամբ նյութի խմբեր՝ նույն նյութի մի քանի տարբեր կտորներ
Երկար նյութը մի ուղղություն է, բայց այս տարի հավասարապես կարևոր է նաև նույն թեմայի մասին մի քանի կտոր նյութ ստեղծելը – մի քանի հոդված, որոնք կենտրոնանում են նույն թեմայի վրա:
Գուգլը այս տիպի բովանդակությանը ավելի մեծ տեղ է տալիս: Ինչը իմաստ ունի, քանի որ նույն թեմայի մասին մի քանի կտոր նյութ ստեղծելով, դուք ցույց եք տալիս, որ փորձում եք արժեքավոր բովանդություն ստեղծել ձեր լսարանի համար, այլ ոչ թե ուղղակի շատ բանալի-բառեր՝ keyword-եր եք լցնում մեկ հոդածի մեջ: Նույն նյութի մասին մի քանի կտոր նյութը եղել է 2018-ի կարևոր ուղղություններից մեկը և շարունակում է զարգանալ 2019-ին:
4. Ճշմարիտ նյութը բարձր է գնահատվում
Բազմաթիվ հետազոտություններ հստակորեն ցույց են տալիս, որ քոնթենթ մարքեթինգը պետք է ճշմարտացի և վստահելի նյութի վրա հիմնված լինի: Սպառողները շեշտադրում են ճշմարտացիությունը, երբ որոշում են կայացնում վստահել բրենդին, թե ոչ և գնել նրանից, թե ոչ:
Սա ապացուցում է, որ ազնվությունն ու ճշմարտացիությունը կարևոր դեր են կատարում մարքեթինգում և 2019-ի ամենակարևոր միտումներից են:
5. Ամեն գնով խուսափեք հղումը որպես խայծ օգտագործելուց
Խոսքը գնում է այն մասին, երբ ձեր նյութում տեղադրված հղումի անունը մի բան է հուշում, իսկ բովանդակությունը բոլորովին այլ բանի մասին է: Սպառողի մտքում, խայծ հանդիսացող հղումը քոնթենթի վատագույն տեսակն է:
Մարդկանց 78 տոկոսը պարգևատրում է տեղին ու ճշմարտացի նյութ տեղադրող բրենդին և գնում է կատարում նրանից, իսկ խայծից խուսափում է ամեն գնով: Եթե այսպիսի խայծ չեք օգտագործում, դուք ոչ միայն ավելացնում եք ձեր վաճառքները, այլ նաև պահում եք ձեր հաճախորդին և թույլ չեք տալիս, որ ձեզ լքեն ու մոռանան:
6. Մեկ նկարը կարող է ամեն ինչ փոխել
Մասնագետները միշտ ասում են, որ լավ նկարը մեծացնում է դիտումներն ու հետաքրքրությունը: Սա սովորաբար ասվում է սոցցանցերի պոստերի վերաբերյալ, բայց ճիշտ է նաև գրավոր նյութի վերաբերյալ:
BuzzSumo-ի տվյալների համաձայն, մեկ կամ ավելի նկար պարունակող նյութը կրկնակի ավելի շատ է տարածվում, քան առանց նկարների նյութը: Այս միտումը դեռ երկար կշարունակվի և գրավոր նյութերը ավելի ու ավելի գրավիչ կդառնան:
7. Տեսանյութերի կարևորությունը շարունակում է աճել
Քոնթենթ մարքեթինգով զգաղվողները, այժմ ավելի քան երբևէ, պետք է օգտագործեն տեսանյութ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ տեսանյութ օգտագործող բրենդերը իրենց եկամուտները կարողացել են աճեցնել մինչև 49 տոկոսով ավելի արագ, ինչը որ իսկապես ապշեցուցիչ արդյունք է:
Սա ինքնին բավական լուրջ պատճառ է տեսանյութ օգտագործելու համար: Ավելին, հետազոտությունները նշում են նաև, որ մինչև 2021 թվականը, տեսանյութերը կկազմեն ամբողջ ինտերնետ բովանդակության մինչև 82 տոկոսը: Այսինքն տեսաբավանդակության կարևորությունը միայն շարունակելու է աճել:
8. Փոդքասթերը շարունակելու են աճել քոնթենթ մարքեթինգում
Վերջին մի քանի տարում, փոդքասթերը ապացուցել են, որ հրաշալի նյութ են, և այս միտումը շարունակվելու է այս տարի: Փոդքասթերը լսողների քանակը 25 տոկոսով աճել է վերջերս:
9. Ձայնային որոնումը դառնալու է հաջորդ կարևոր միտումը
Այսինքն, ավելի ու ավելի շատ ուշադրություն հարկավոր կլինի դարձնել ձայնային որոնման համար ձեր նյութը հարմարեցնելու մեթոդներին:
10. Չաթբոթերը ձեր քոնթենթ մարքեթինգում օգտագործելը հրաշքներ կարող է գործել
Չաթբոթերը մեծ դեր են կատարելու քոնթենթ մարքեթինգի ապագայում: Ավելի ու ավելի շատ ընկերություններ են օգտագործում դրանք հաճախորդի համար անհատականացված նյութ ստեղծելու համար:
Օգտագործելով մարդկային լեզուն հասկանալու և մեքենայի (համակարգչի)՝ սովորելու գործիքները, դրանք կարողանում են պատասխանել հաճախ տրվող հարցերի մեծ մասին՝ հնարավոր լավագույն ձևով, գտնելով այդ հարցերի պատասխանները ինտերնետում:
11. Արհեստական ինտելեկտը ավելի շատ է օգտագործվում քոնթենթ մարքեթինգում
Սա վերջին շատ մեծ միտումներից է: Շատ բրենդեր դա արդեն լայնորեն կիրառում են իրենց մարքեթինգում, օրինակ, որպեսզի մաղեն իրենց անհրաժեշտ տեղեկությունները առցանց հավաքած տվյալների անվերջանալի քանակությունից:
Սա շատ օգտակար է, օրինակ, մարքեթինգային կարևոր որոշումներ կայացնելու համար, ինչը թույլ կտա մրցակիցներից առաջ անցնել:
12. Ավտոմատ կերպով ստեղծված բովանդակություն
Արհեստական ինտելեկտը թույլ է տալիս նաև ավտոմատ կերպով ստեղծել բովանդակություն: Օրինակ, սա կիրառվում է նորությունների հոդվածներ և ընդհանուր թեմաներով հոդվածներ ստեղծելու հարցում:
Հնարավոր է, դուք արդեն կարդացել եք այդ տիպի շատ հոդվածներ, առանց զգալու, որ դրանք արհեստական ինտելեկտն է ստեղծել: Իհարկե, արհեստական ինտելեկտը դեռ շատ հեռու է մարդու նման գրելուց, բայց շատ օգտակար է պարզ նյութ ստեղծելու հարցում, և դրա օգտագործումը շարունակելու է աճել այս տարի: