Թվային մարքեթինգը ցանկացած բիզնեսի կարևոր բաղադրիչ է
Թվային մարքեթինգը ցանկացած բիզնեսի կարևոր բաղադրիչ է մեր օրերում: Նույնիսկ, եթե ձեր ընկերությունը օնլայն բիզնես չի իրականացնում, ձեր հնարավոր և ներկայիս հաճախորդներն են իրականացնում: Ինչ սեկտորում էլ որ լինեք, ձեզ հարկավոր է կապ հաստատել նրանց հետ և տեղյակ պահել, որ գոյություն ունեք և որ ձեր առաջարկն իրենց կարող է հետաքրքիր լինել:
Մեծացրեք ձեր շուկան թվային մարքեթինգի միջոցով
Թվային մարքեթինգը, ձեր վեբկայքի, սոցցանցերի, էլփոստի և այլ թվային միջոցների օգնությամբ հնարավորություն է տալիս ձեզ ակնթարթորեն հաղորդակցվել ձեր լսարանի հետ: Մարքեթինգի կամ գովազդի ոչ մի ուրիշ տեսակ այսպիսի գլոբալ հասանելիություն չի ապահովում, ընդ որում, առանձապես ոչ մեծ բյուջեով:
Կառուցեք ամուր հարաբերություններ ձեր հաճախորդի հետ
Բացի նոր շուկա գրավելուց, թվային մարքեթինգը կարող է օգնել նաև ձեր այժմյան հաճախորդների հետ ամուր հարաբերություններ կառուցելուն: Սոցցանցերի հարթակները, օրինակ Facebook-ը, Twitter-ը և Instagram-ը, թույլ են տալիս ուղղակիորեն հաղորդակցվել ձեր հաճախորդների հետ, ստեղծելով ավելի ամուր կապ և հետևաբար՝ ավելի հավատարիմ հաճախորդների բազա:
Մեծացրեք ձեր տեսանելիությունը
Որոնման հարթակները (search engines) ընդհանուր առմամբ նախապատվություն են տալիս այն կայքերին, որոնք հրապարակում են լավ բովանդակություն, այսինքն, ձեր կայքին վերագրում են ավելի բարձր վարկանիշ և ապահովում են ավելի մեծ տեսանելիություն: Որքան ավելի շատ մարդկանց հոսք ապահովեք դեպի ձեր կայք, այնքան ավելի տեսանելի կդառնաք: Որոնման օպտիմիզացիայի սկզբունքները հասկանալը կօգնի ձեզ, որ ձեր կայքի բովանդակությունը ստեղծեք ձեր լսարանի ճաշակով, այսինքն, նրանք ովքեր փնտրում են ձեր առաջարկած ծառայությունները, ձեզ առաջինը կտեսնեն:
Ստեղծեք գերազանց բովանդակություն
Լավ ու չկրկնվող բովանդակությունը միշտ հաղթում է վճարովի գովազդին, քանի որ շատ մարդիկ արհամարհում կամ արգելափակում են վճարովի գովազդները, դրա հետ միաժամանակ փնտրելով հետաքրքիր հոդվածներ, տեսանյութեր և նկարներ: Պատվիրեք ձեր բովանդակությունը մասնագետների, ինչը թույլ կտա հետևողականորեն հրապարակել եզակի, բարձրորակ բովանդակություն, ինչը ոչ միայն նոր հաճախորդներ կբերի ձեր կայք, այլ նաև կստիպի, որ նրանք հետ վերադառնան ձեզ մոտ:
Վերլուծեք տվյալները
Թվային մարքեթինգը ոչ միայն օգնում է հնարավոր և արդեն ունեցած հաճախորդներին տեղեկացնել ձեր բիզնեսի մասին, այլ նաև հասկանալ, թե ինչ են նրանք փնտրում:
Սա կարելի է անել ուղղակիորեն նրանց հարցնելով՝ օնլայն հարցաշարերի և մեյլով հարցումների միջոցով, նաև խնդրելով, որ կարծիք գրեն ձեր առաջարկների մասին:
Սա նաև հնարավոր է այլ եղանակով՝ վերլուծելով նրանց օնլայն տվյալները, այսինքն գնելու սովորությունները, տարիքային սեգմենտները, միջին եկամուտները, գտնվելու աշխարհագրական վայրը և այլն: Այս կարգի մի քանի հիմնական արժեքավոր տեղեկություն ունենալու դեպքում, դուք զգալիորեն կարող եք բարելավել ձեզ հետ իրենց շփվելու փորձը, ինչը կարող է հանգեցնել նոր վաճառքների:
Թվային մարքեթինգը այնքան արդյունավետ է, որ ինքնին կարող է դառնալ բազմամիլիոն արժողությամբ բիզնես, սակայն, պարտադիր չէ, որ ձեր բիզնեսի համար այն չափազանց թանկ արժենա: Ռեսուրսների արդյունավետ օգտագործումը և դրա աշխատանքի մի քանի լավ հնարքներ հասկանալը կօգնի, որ դուք կարողանաք մրցակցել մեծ ընկերությունների հետ և օգտագործել թվային մարքեթինգը ձեր բիզնեսը աճեցնելու համար:
Թվային մարքեթինգի ռազմավարություն ունեցեք
Թվային մարքեթինգի ռազմավարություն ստեղծելը պարտադիր չէ, որ թանկ լինի, և ոչ էլ ձեզ անհրաժեշտ է անպայման թվային մարքեթինգի մի մեծ բաժին ունենալ ձեր բիզնեսում: Պարտադիր է սակայն, որ դա լինի ձեզ համար ճիշտ ռազմավարություն, և որ կարողանաք այն իրագործել:
Դուք կարող եք պատվիրել դա մասնագիտացված ընկերության կամ էլ օրական մի որոշ ժամանակ հատկացնել ձեր թվային արշավն իրականացնելուն: Ճիշտ և տեղին ռազմավարությունը ձեզ թույլ կտա ուղղել ձեր ռեսուրսները ճիշտ նպատակների և առավելագույն արդյունքներ ստանալ: