1. Քոնթենթ (բովանդակային) մարքեթինգը շարունակելու է մնալ գերակշռող թվային մարքեթինգի ուղղություն:
Ինչ է սա նշանակում. դադարեք շատ փող ծախսել վճարովի որոնման վրա և աշխատեք լավ բովանդակություն ստեղծելու ուղղությամբ:
Ո՞րն է լավ բովանդակությունը: Լավ բովանդակությունը արժեք է տրամադրում ընթերցողին, պատասխանում է նրանց հարցերին և լուծումներ առաջարկում իրենց խնդիրներին:
Լավ բովանդակություն ստեղծելը հեշտ չէ, այն պահանջում է շատ ռեսուրսներ, բարձր որակ պահպանելը դժվար է, մրցակցությունը մեծ է, քոնթենթ մարքեթինգը երկար գործընթաց է և պահանջում է համբերություն և նվիրվածություն:
******
2. Հաճախորդների համար բովանդակություն ստեղծելիս, հիմնական ուղղվածությունը ավելի գրավիչ վիզուալ բովանդակությունն է:
Ինչ է սա նշանակում. շատ ընկերությունների համար գրավիչ ու որակյալ բովանդակություն ստեղծելը դառնում է խնդիր, որի լուծումը իրենք տեսնում են բառերից տեսապատկերների անցնելու մեջ:
******
3. Նկարով ֆեյսբուքյան պոստերը դեռ շարունակում են ավելի գրավիչ լինել, քան նրանք, որոնք նկարով չեն, իսկ ավելի գրավիչ լինել նշանակում է ավելի շատ like-եր, share-եր կամ comment-ներ ստանալ:
Ինչ է սա նշանակում. երեք տեսակի պատկերներ հատկապես հետաքրքրում են օգտատերերին՝ որակյալ պրոֆեսիոնալ լուսանկարներ, էկրանից արված լուսանկարներ՝ սքրինշոթեր և ինֆոգրաֆիկա:
******
4. Նկարով Թվիթերի պոստերը դեռ շարունակում են ավելի գրավիչ լինել, քան նրանք, որոնք նկարով չեն:
Ինչ է սա նշանակում. նույնը ինչ նախորդ կետում, մի տարբերությամբ միայն, որ ֆեյսբուքը ամենահայտնի B2C պլատֆորմն է, իսկ թվիթերը ամենահայտնի B2B պլատֆորմն է վաճառքի մասնագետների համար:
******
5. Ինֆոգրաֆիկան շարունակում է լինել քոնթենթի ավելի արդյունավետ ձև, քան քոնթենթի մնացած այլ ձևերը:
Ինչ է սա նշանակում. ինֆոգրաֆիկան ավելի լավ է աշխատում մի քանի տարբեր պատճառներով: Հեշտ է կարդացվում, հեշտ է ընկալվում, հետևաբար մարդիկ ավելի շատ են այն տարածում և հավանում:
******
6. Օգտատերերի կողմից ստեղծված տեսողական քոնթենթը ավելի գրավիչ է, քան բրենդերի կողմից ստեղծվող քոնթենթը:
Ինչ է սա նշանակում. բրենդերի համար գրավիչ քոնթենթ մարքեթինգ իրականացնելը բավականին դժվար խնդիր է՝ մրցակցությունը շատ մեծ է: Մինչդեռ օգտատերերի կողմից ստեղծված տեսողական քոնթենթի պահանջարկը մեծանում է:
Այդպիսի քոնթենթ են օրինակ, տեսանյութերը, պատկերները, տեքստերը և ձայնային նյութերը, որոնք մարդիկ ստեղծում և տարածում են սոցցանցերում: Այդպիսի նյութերը օգտագործվում են տարբեր նպատակներով՝ խնդիրների լուծումներ, նորություններ, բամբասանք, զվարճալի նյութեր, հետազոտություններ և այլ բաներ ստեղծելու համար:
******
7. Ինտերակտիվ քոնթենթի պահանջարկը մեծանում է:
Ինչ է սա նշանակում. մարդիկ ձանձրացել են ստատիկ՝ անշարժ վեբ քոնթենթից, նրանց ավելի գրավում է ինտերակտիվ քոնթենքը:
Ինչ է ինտերակտիվ քոնթենթը: Դրանց շատ լավ օրինակ է ինտերակտիվ ինֆոգրաֆիկան, որտեղ տեղի է ունենում վիզուալ երկխոսություն լսարանի հետ: Հարցեր տալով, ինտերակտիվ ինֆոգրաֆիկան օգնում է հասկանալ օգտատերերի խնդիրները և ուղղորդել նրանց դեպի խնդրի լուծում հենց այդ պահին:
Իսկ մարքեթինգի մասնագետները սիրում են քոնթենթի այս տեսակը, որովհետև մի տեղում միավորվում են արդեն գրավիչ բովանդակությունը (ինֆոգրաֆիկան) և ինտերակտիվ բաղադրիչները: