Նախորդ հոդվածում ներկայացրել էինք, թե ինչպես ստեղծել Ֆեյսբուքի ավտոմատացված գովազդներ․ ինչ են դրանք և ինչպես են աշխատում։ Այս հոդվածը եզրափակում է այդ թեման և ներկայացնում, թե արդյո՞ք ավտոմատացված գովազդները ճիշտ ընտրություն են ձեզ համար։
Ինչպես նշեցինք նախորդ հոդվածի վերջում, գովազդը ստեղծելուց հետո, դուք պետք է հաստատեք գովազդային արշավի բոլոր պարամետրերը։
Դրանք ներառում են․
• Օրական բյուջեն: Որքան եք ցանկանում ծախսել օրական այս գովազդի համար։ Նկարի փոքրիկ սահող շրջանակը աջ կամ ձախ տեղափոխելով, կարող եք փոփոխել գումարը և միաժամանակ տեսնել, թե մոտավորապես քանի մարդու կցուցադրվի գովազդը։
• Գովազդի հատուկ կատեգորիա՝ Special ad category: Եթե ձեր գովազդը հապատասխանում է նշված հատուկ կատեգորիաներից մեկին, ապա պետք է դրա մասին նշեք (օրինակներ՝ սոցիալական հարցեր, քաղաքականություն, անշարժ գույք, աշխատանք և այլն)։
• Լսարանը՝ Audience: Ում են ուղղված ձեր գովազները։ «Խելացի լսարանը»՝ Smart Audience, Ֆեյսբուքի ավտոմատացված լսարանն է, որը հատուկ ձեզ համար է ստեղծվում, սակայն դուք կարող եք այն խմբագրել։
• Տեղադրումը՝ Placements: Ֆեյսբուքի հարթակներից որոնցում է ցուցադրվելու ձեր գովազդը։ Ձեզ առաջարկվում են Ֆեյսբուքը, Ինստագրամը կամ Մեսինջերը։
Ֆեյսբուքն ավտոմատ կերպով ընտրում է նշված պարամետրերը, սակայն, պարտադիր չէ, որ համաձայնվեք դրանց, միշտ կարող եք խմբագրել ինչպես ձեզ է հարմար։ Արշավի տևողությունը խմբագրել հնարավոր չէ, սակայն, հենց որ գովազդը սկսի ցուցադրվել, այն կարող եք անջատել ցանկացած ժամանակ։
Եթե արդեն ստեղծել եք գովազդը և բոլոր մանրամասները գոհացուցիչ են ձեզ համար, ապա սեղմեք միացնել՝ Promote Now, և ձեր գովազդը կսկսի ցուցադրվել։
Ինչո՞ւ ընտրել Ֆեյսբուքի ավտոմատացված գովազդները
Արդյունավետության և օգտագործելու հեշտության տեսանկյունից, Ֆեյսբուքի ավտոմատացված գովազդները միջանկյալ տեղ են զբաղեցնույմ վճարովի՝ boosted գրառումների և իրական գովազդների միջև։
Ավտոմատացված գովազդները չեն պահանջում այն աշխատանքն ու փորձը, որոնք անհրաժեշտ են Ֆեսյբուքի գովազդների համար, սակայն ավելի շատ հնարավորություն և վերահսկողություն են ընձեռում, քան վճարովի գրառումները։
Վճարովի գրառումներ․
• Ցանկացած մարդ կարող է սարքել
• Կարելի է շատ արագ սարքել
• Միայն տեղեկատվական արշավների համար է լավ
• Թիրախավորումը սահմանափակ է
Ավտոմատացված գովազդներ․
• Որոշ փորձ պահանջվում է
• Կարելի է արագ սարքել
• Միայն որոշակի տեսակի արշավների համար է լավ
• Որոշակի թիրախավորում հնարավոր է՝ ավտոմատացված առաջարկներով
Ֆեյսբուքի սովորական գովազդներ․
• Փորձ պահանջվում է
• Կարող է շատ ժամանակ պահանջվել սարքելու համար
• Ցանկացած տեսակի արշավների համար է լավ
• Թիրախավորման լայն հնարավորություններ է ընձեռում
Ավտոմատացված գովազդները հրաշալի ընտրություն են այն մարդկանց համար, ովքեր ժամանակ կամ փորձ չունեն Ֆեյսբուքի գովազդներ սարքելու համար։
Նրանք առաջարկում են ավելի շատ խմբագրելու հնարավորություն, քան վճարովի գրառումների դեպքում և փողը վատնելու ավելի քիչ ռիսկ են պարունակում, քան Ֆեյսբուքի սովորական այն գովազդները, որոնք լավ չեն օպտիմալացված։
Ֆեյսբուքի սովորական գովազդների դեպքում հարկավոր է ընտրություն կատարել 11 նպատակների միջև, մինչդեռ ավտոմատացված գովազդների դեպքում միայն 3 նպատակներ են առաջարկվում, ընդ որում Ֆեյսբուքն ինքը առաջարկում է դրանցից կոնկրետ մեկն ընտրել։
Ֆեյսբուքի սովորական գովազդներն ունեն լսարանը ստեղծելու պարամետրեր սահմանելու հնարավորություն, հիմնվելով եղած հաճախորդների ցուցակների, վեբկայքի կողմից եկող տվյալների և այլ պարամետրերի վրա։ Ավտոմատացված գովազդների դպեքում, այս գործընթացը շատ պարզեցված է, այն ձեզ տրամադրում է լսարանի մի նախնական տարբերակ, որը դուք կարող եք հարմարեցնել ձեր սեփական նախասիրություններին։
Ընդհանուր առմամբ, ավտոմատացված գովազդներն օգնում են կողմնորոշվել գովազդ ստեղծելու տեխնիկական հարցերում, հեշտացնելով նոր օգտատերերի գործը, և օգնելով որ նրանք առավելագույն օգուտը քաղեն իրենց գովազդներից, առանց դետալների մեջ շատ խորանալու։
Նրանք, ովքեր արդեն վարպետացած են Ֆեյսբուքի գովազդ սարքելու հարցերում, հավանաբար կարիք չունեն ավտոմատացված գովազդ օգտագործելու։ Սակայն, եթե դուք դեռ կիրառում են գովազդի ամենապարզունակ տեսակը՝ վճարովի գրառումներ (Boosted Posts), ապա ավտոմատացված գովազդները հրաշալի լուծում են ձեզ համար։
Արդյո՞ք Ֆեյսբուքի ավտոմատացված գովազդները ճիշտ լուծում են ձեզ համար
Ֆեյսբուքի ավտոմատացված գովազդները հրաշալի լուծում են այն մարդկանց համար, ովքեր նոր են ծանոթանում Ֆեյսբուքի գովազդների հետ և չունեն այնքան ժամանակ կամ փորձ, որ արդյունավետ կերպով Ֆեյսբուքի սովորական գովազդային արշավ ստեղծեն։
Ավտոմատացված գովազդները չեն փոխարինում Ֆեյսբուքի սովորական գովազդներին, սակայն իդեալական են այն բիզնեսների համար, որոնք դեռևս հիմնվում են վճարովի գրառումների (Boost post) վրա։ Ավտոմատացված գովազդներն արշավների ավելի շատ նպատակներով և խմբագրելու ավելի լայն հնարավորություններով, տրամադրում են մարքեթինգի ավելի արդյունավետ միջոցներ։
Եթե դեռ չգիտեք, թե ինչպես կարելի է ավելի լավ գովազդներ սարքել, դեռ չի նշանակում, թե չեք էլ կարող սովորել։ Սկսեք ավտոմատացված գովազդներից և աստիճանաբար կարող եք անցում կատարել սովորական գովազդների։