Լավ գովազդը ժամանակ է պահանջում, սակայն թերևս ոչ այնքան շատ, որքան նախկինում։ Տեխնոլոգիաները թույլ են տալիս պարզեցնել մարքեթինգի շատ գործընթացներ, այդ թվում նաև՝ սոցցանցերի գովազդը։ Ներկայացնում ենք Ֆեյսբուքի ավտոմատացված գովազդները՝ Facebook Automated Ads, գովազդներ ստեղծելու ավտոմատացված համակարգ, որը կառավարվում է աշխարհի ամենամեծ սոցիալական հարթակի արհեստական ինտելեկտի և ձեր նախասիրությունների վերաբերյալ նրա ունեցած տվյալների միջոցով։
Այս հոդվածում ներկայացնելու ենք այն ամենը, ինչն անհրաժեշտ է իմանալ Ֆեյսբուքի ավտոմատացված գովազդների մասին․ ինչ են դրանք, ինչպես են աշխատում և արդյոք դրանք ճիշտ ընտրություն են ձեզ համար։
Ֆեյսբուքի ավտոմատացված գովազդները մարքեթինգ իրականացնելու հեշտ ու արդյունավետ եղանակ են։ Դրանց համար չեն պահանջվում բարդ նախապատրաստություն կամ տեխնիկական գիտելիքներ։ Դրանք կարճացնում են գովազդ ստեղծելու գործընթացը, հանգեցնելով այն ձեր բիզնեսի մասին ընդամենը մի քանի կարճ հարցերի պատասխանելուն և գովազդի տեքստն ու նկարները համապատասխան դաշտերում տեղադրելուն։
Եթե դեմ չեք մի փոքր առաջ անցնել Boost կոճակից և սկսել լավ արդյունքներ ստանալ գովազդի միջոցով՝ նվազագույն նախապատրաստական աշխատանք կատարելով, ապա Ֆեյսբուքի ավտոմատացված գովազդները հենց ձեզ համար են։
Ի՞նչ է Ֆեյսբուքի ավտոմատացված գովազդը
Ֆեյսբուքի ավտոմատացված գովազդը ստեղծվում է պարզեցված եղանակով՝ օգտագործելով Ֆեյսբուքի արհեստական ինտելեկտը, և հնարավորություն է տալիս սահմանափակ չափով փոփոխություններ կատարել առաջարկվող ձևաչափում, այդ կերպ շատ հեշտացնելով գովազդ ստեղծելու գործընթացը։
Ֆեյսբուքի ավտոմատացված գովազդ ստեղծելը նման է նրան, որ պրոֆեսիոնալ գովազդի մասնագետը ձեր ուսի վրայով նայելով, ձեզ օգնի ստեղծել Ֆեյսբուքի հնարավոր ամենաարդյունավետ գովազդները։ Նա, իհարկե, ամեն ինչ չէ, որ անում է ձեզ համար, սակայն վերցնում է ձեր գովազդի նպատակը, տեքստը և դիզայնը և ձեզ առաջարկում է այնպիսի տարբերակներ, որոնք օգտագործելով դուք կարող եք հասնել հաջողության ձեր արշավներով։
Ավտոմատացված գովազդները կարող են օգնել․
• Ստեղծել ձեր գովազդի մի քանի տարբերակներ՝ A/B տեստավորում անելու համար
• Ստանալ անհատական խորհուրդներ Ֆեյսբուքի արհեստական ինտելեկտի կողմից
• Ընտրել ձեր լսարանն ու բյուջեն, ելնելով ձեր բիզնեսի և ձեր մարքեթինգի նպատակներից
• Ստանալ ձեր արշավի մետրիկան, որպեսզի ավելի լավ հասկանաք, թե ձեր գովազդներն ինչպես են աշխատում
• Ստանալ գովազդի օպտիմալացման վերաբերյալ խորհուրդներ, որպեսզի կարողանաք բարելավել ձեր արշավի արդյունքները։
Ավտոմատաված գովազդները այն լավագույն տարբերակն են, որ թույլ են տալիս օգտագործել ձեր ստեղծագործական ունակությունները, միաժամանակ ձեզ ուղղորդելով դեպի լավագույն արդյունքներ։
Ինչպե՞ս ստեղծել Ֆեյսբուքի ավտոմատացված գովազդներ
Ավտոմատացված գովազդներ ստեղծելու համար մուտք գործեք ձեր բիզնես էջ և սեղմեք Promote կոճակը։
Այնուհետև, ձախ կողմի մենյուից ընտրեք ավտոմատացված գովազդներ՝ Automated Ads։
Եթե մեկից ավելի գովազդային հաշիվներ եք կառավարում, ապա ընտրեք համապատասպան հաշիվը, որի համար ցանկանում եք ստեղծել գովազդային արշավ։ Այնուհետև սեղմեք սկսել՝ Get Started։
Այժմ հարկավոր է պատասխանել ձեր բիզնեսի մասին մի քանի պարզ հարցերի։
Այս հարցերը օգնում են Ֆեյսբուքին հասկանալ, թե ձեր բիզնեսն ինչպես է աշխատում, որպեսզի ձեզ կարողանա առաջարկել լավագույն խորհուրդները։
Հարցերի մեծ մասին կարող եք պատասխանել այո կամ ոչ։
Հետաքրքրությունների վերբերյալ հարցի դեպքում, կարող եք մուտք անել մինչև 10 տարբեր հետաքրքրություններ, որոնք համարում եք, որ լավագույնն են նկարագրում ձեր լսարանը։
Ցանկանում ե՞ք, որ մարդիկ այցելեն ձեր բիզնեսի գտնվելու վայրը։
Ինչպե՞ս եք ուզում, որ ձեզ հետ կապ հաստատեն։ Ընտրեք բոլոր հնարավոր տարբերակները։
Որտե՞ղ է գտնվում ձեր թիրախային լսարանը։
Ի՞նչ թեմաներ են հետաքրքրում ձեր լսարանին։
Հաջորդ մասում, հարկավոր է ընտրել գովազդի մի քանի տարբերակ, որոնք Ֆեյսբուքն այնուհետև կփորձարկի և կօգտագործի։
Կարող եք ընտրել մինչև 6 տարբեր նկարներ։ Կարող եք դրանք ներբեռնել, կամ ընտրել Ֆեյսբուքում կամ Ինստագրամում արդեն ներբեռնած նկարներից, կամ էլ ընտրել նկարների տարբեր բազաներից՝ stock images։
Այժմ դուք հասել եք վերջին էջին, որտեղ պետք է վերջնական տեսք հաղորդեք ձեր գովազդին։
Այս էջում առաջին քայլը պետք է լինի գովազդային արշավի նպատակն ընտրելը։
Ձեզ կարող են օրինակ, առաջարկվել հետևյալ տարբերակները․
• Get more messages on Messenger
• Get more leads
• Get more shoppers to visit your website
Կախված նրանից, թե վերևի հարցերին ինչպես եք պատասխանել, Ֆեյսբուքը ձեզ խորհուրդ կտա ընտրել արշավի նպատակներից մեկը, որի կողքին գրված կլինի աստղանիշ և «խորհուրդ է տրվում»։ Սակայն, դուք կարող եք ինքներդ որոշել, թե որն ընտրեք։
Եթե ընտրեք Get more leads նպատակը, ապա պետք է նաև ստեղծեք տվյալներ հավաքելու ձևաչափ, որը կօգտագործվի ձեր գովազդում։ Եթե նախքինում նման ձևաչափ արդեն օգտագործել եք, ապա կարող եք այս անգամ էլ այն օգտագործել, հակառակ դեպքում կարող եք ստեղծել նորը այս գովազդային արշավի համար։
Հաջորդը, ձեզ հարկավոր է ստեղծել լավ դիզայն ձեր գովազդի համար։ Դրա համար սեղմեք յուրաքանչյուր տարբերակի վրա և նայեք, թե ինչ տեսք ունի այն։ Նկատի ունեցեք, որ Ֆեյսբուքը ավտոմատ կերպով տեղադրում է ընտրված նկարները, ինչպես նաև լրացնում է թե՛ վերնագրերը, թե՛ տեքստերը և թե՛ կոճակի վրա գրված տեքստը։
Դուք կարող եք խմբագրել․
• Նկարը՝ image
• Վերնագիրը՝ the headline
• Տեքստը՝ the description
• Կոճակի տեքստը՝ the button label (call to action)
Կարող եք նաև աջ կողմում նայել, թե իրականում գովազդն ինչ տեսք կունենա՝ See All Previews։
Կարելի է դիտել գովազդի բոլոր տարբերակները՝ Ֆեյսբուքի, Ինստագրամի, Մեսսինջերի և սթորիների համար։
Եվ վերջում, դուք պետք է հաստատեք գովազդային արշավի բոլոր պարամետրերը։
Այս մասին՝ հաջորդ հոդվածում։