Անցյալ շաբաթ Ֆեյսբուքը հայտարարեց, թե մշակել է մի քանի նոր, պարզ միջոցներ լուսանկարներից տեսանյութ ստեղծելու համար, որպեսզի ավելի փոքր հնարավորություններ ունեցող բիզնեսները ևս կարողանան տեսանյութեր սարքել ֆեյսբուքյան գովազդի համար:
Սկզբում այդ նոր գործիքները հասանելի էին միայն, երբ աջակցության համար դիմում էիք ֆեյսբուքյան գովազդային թիմին: Իսկ այժմ, ֆեյսբուքը հայտարարում է, որ այս նոր միջոցները տարբեր ձևերով մատչելի կլինեն բոլոր գովազդատուներին:
Ահա ձեր ունեցած տեքստերից եւ լուսանկարներից տեսանյութերի ստեղծման մի քանի միջոց:
1. Վիդեոների ստեղծման գործիքների հավաքածու` «Video Creation Kit»
Սա տեքստից եւ պատկերներից տեսանյութ ստեղծելու գործիք է, որը կոչվում է «Video Creation Kit», և որը ներառված է և՛ Ads Manager-ի, եւ ձեր Էջի Page Publishing-ի գործիքների ցանկում:
Ads Manager-ում այս գործիքը գտնելու համար ձեր գովազդի ֆորմատների տարբերակներից ընտրեք «Single Video» կամ «Slideshow», ապա կտտացրեք «Templates»:
Այստեղ արդեն ցուցակից կարող եք ընտրել տեսանյութի ձևաչափեր, այդ թվում նաև՝ ուղղահայաց ձևաչափեր Stories-ի համար:
Առաջարկվում են չորս տեսակի ձևաչափեր, որոնցից յուրաքանչյուրը համապատասխանեցված է որոշակի բիզնես կարիքների.
- Ձեր ապրանքը գովազդելու համար (6 վայրկյան). հարմար է որոշակի ապրանքի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու և վաճառքի խթանման համար
- Մի քանի ապրանք միաժամանակ ցուցադրելու համար (6 վայրկյան). ցուցադրում է մի քանի ապրանք, գովազդում է հատուկ առաջարկ և խթանում է վաճառքը
- Ապրանքի առավելություննեը ցուցադրելու համար (15 վայրկյան). ընդգծում է ապրանքի առանձնահատկությունները, բացատրում է օգտագործման ձևերը
- Ձեր բրենդը տեսանելի դարձնելու համար (15 վայրկյան). ցուցադրում է ձեր ապրանքն ու ձեր բրենդը և թե ինչն է ձեր ապրանքը դարձնում եզակի:
Դուք ընտրում եք ձեր նպատակներին լավագույնս համապատասխանող տարբերակը, ընտրում եք ձեր ունեցած լուսանկարներից ու տեքստերից նրանք, որոնք ներառվելու են տեսանյութում, և Video Creation Kit-ը ձեր համար հավաքում է քչից-շատից լավ տեսանյութ: Սա մի արագ ու պարզ գործիք է, իսկ արդյունքը անկասկած նկատելի կլինի ձեր նորությունների ժապավենի վրա;
2. Տեսանյութի «կտրատում» (cropping)
Ֆեսյբուքը ներմուծում է նաև տեսանյութի կտրատման նոր գործիք, որը հնարավորություն է տալիս գովազդի ստեղծման պրոցեսում տեսանյութերը բերել չափերի ճիշտ հարաբերակցության:
Դուք կարող եք կտրատել ձեր տեսանյութի չափերը 1:1 կամ 4:5 հարաբերակցության նորությունների ժապավենի համար, կամ էլ 16:9 կամ 9:16՝ պատմությունների՝ stories-ի համար: Սա թույլ է տալիս ձեր գովազդը ճիշտ ձևով ներառել համապատասխան լրավամիջոցում:
3. Պարզ տեսանյութ սարքելու գործիքներ
Ֆեյսբուքը ավելացնում է նաև հիմնականում մոբայլ սարքերի համար նախատեսված, գովազդի տեսանյութ սարքելու գործիքներ:
Իրենց բիզնես էջից գովազդ սարքող գովազդատուների համար, հատկապես մոբայլ տարբերակների համար, ֆեյսբուքը ստեղծել է լուսանկարներից ու ընկերության լոգոյից տեսանյութերի ստեղծման պարզ գործիքներ: Այս գործիքը թույլ է տալիս էջում եղած նյութերից՝ լուսանկարներից ու լոգոյից արագ ստեղծել գրավիչ տեսագովազդ, որը հատկապես լավ է նայվում բջջային սարքերի վրա: Այս գործիքը մեծ գումարներ կամ լրացուցիչ ունակություններ չի պահանջում և օգտագործում է եղած նյութերը:
Ինչպես երևում է վերևի նկարում, գովազդը պատրաստելու ժամանակ, ընտրեք «Animate» տարբերակը, որը ձեզ կտանի հաջորդ փուլ: Այստեղ արդեն ձեր լուսանկարներից ու տեքստերից դուք կարող եք ստեղծել ձեր տեսանյութը: