Լավագույն գովազդային արշավները պատմություն են պատմում. այնպիսի բաների մասին, որ մարդիկ ցանկանում են լսել և որոնք հուզում են մարդկանց:
Մինչ ցանկացած գովազդ պարունակում է տեղեկություն որևէ բանի մասին կամ էլ դրդում է ինչ-որ մի գործողության, լավագույն գովազդներն ունեն մի պահ, որը դիպչում է մարդկանց որևէ զգայարանի՝ հումորի, ցավակցելու, համակրանքի կամ մեկ այլ:
Այդ կարճ ու դժվար նկարագրվող պահն էլ հենց ճիշտ ընտրված նկարների ու երկխոսությունների հավաքածուն վերածում է գովազդային հրաշքի, երկար հիշվող կարևոր մի բանի, որը մարդիկ կիսում են ու քննարկում միմյանց հետ:
Այդպիսի գովազդներից մեկը Գուգլի “Google – Year In Search 2016” գովազդն է:
Բոլոր մեծ ընկերությունները տարվա վերջում անդրադառնում են իրենց արդյունքներին ու հաջողություններին, սակայն Գուգլն այս անգամ էլ ամեն ինչ մյուսներից տարբեր ձևով է արել:
Եզրափակելով 2016 թվականը, Գուգլը ստեղծել է այս հրաշալի արշավը, որը ներառում է 2016-ի կարևորագույն պատկերները՝ որոնման տողը վրան դրված: Տեսողական պատկերները լցնում են էկրանը, ու ցույց տալիս այն, ինչ որոնողը կտեսներ, երբ լրացներ տողը իր որոնած բառակապակցությամբ:
Առանց բացատրության էլ ամեն ինչ ակնհայտ է. տեսապատկերներով պատմություն պատմելու մեթոդն իր լավագույն դրսևորմամբ:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…