Շարունակում ենք նախորդ հոդվածում սկսած քննարկումն այն մասին, թե Google My Business-ում (GMB)-ում ձեր ընկերության տեսակների (category) ընտրությունը ինչ չափով է ազդում Գուգլի կողմից՝ ձեր բիզնեսն ավելի լավ հասկանալու և ըստ դրան էլ՝ այն որոնումների ժամանակ ցուցադրելու վրա:
Այս երկրորդ մասում, ներկայացնում ենք ևս մի քանի լրացուցիչ տեղեկություններ GMB տեսակները ճիշտ ընտրելու վերաբերյալ:
Ահա ևս մի քանի հնարքներ, որոնք օգտակար կլինեն ձեր ընկերության տեսակը որոշելու համար և ամենից հաճախ տրվող հարցերը, որոնք կօգնեն ձեր տվյալները GMB կառավարակետում լրացնելիս.
1) Քանի՞ GMB տեսակ կարող եմ նշել իմ ընկերության համար:
Լավագույն պատասխանը սա է. այնքան, որքանն իրապես համապատասխանում է ձեր ընկերության բնույթին: Երբեք մի նշեք այնպիսի տեսակներ, որոնք կապ չունեն ձեր բիզնեսի հետ: Օրինակ, եթե դուք պիցցա ուտելու վայր եք, պետք չէ որպես տեսակ նշել նաև վարսահարդարման սրահը, այլապես լրիվ կշփոթեցնեք Գուգլին, ձեր հաճախորդներին և կարող եք նույնիսկ վնասել ձեր վարկանիշը:
Եթե ձեր նշած բոլոր տեսակները կապ ունեն ձեր բիզնեսի հետ, ապա ամեն ինչ կարգին է: Նախկինում, հաճախ էին վեճեր գնում այն թեմայով, թե արդյո՞ք շատ տեսակներ նշելը վնասում է ձեր վարկանիշին: Սակայն, մասնագետներն այժմ հակված են այն տեսակետին, որ իրականում հակառակն է, այսինքն ավելի շատ տեղին տեսակներ ավելացնելը ավելի շուտ դրական է ազդում ձեր տեսանելիության վրա, քան թե վնասում է դրան:
Հարկ է նաև նշել, որ չնայած որ Գուգլի կողմից նշվում է, թե ինքներդ կարող եք տեսակներ առաջարկել, իրականում, դա այնքան էլ այդպես չէ: Այդ հարցում վաղուց արդեն փոփոխություն է տեղի ունեցել, և եթե ձեր ցանկացած տեսակը չեք գտնում Գուգլի առաջարկած ցուցակում, ապա ինքներդ նոր տեսակ չեք կարող նշել: Այսինքն, ստիպված եք ընտրել միայն տեսակների այն ցուցակից, որ Գուգլն է ձեզ առաջարկում: Մի քիչ փորձարկումներ արեք տեսակների հետ, մինչև հասնեք ավելի լավ տեսանելիության:
2) Ինչպե՞ս վարվել, եթե Գուգլը չունի այն բիզնեսի տեսակը, որ ինձ հարկավոր է:
Միայն ԱՄՆ-ի համար Գուգլն առաջարկում է մոտ 3,000 տեսակ, սակայն, իհարկե կարող է լինել այնպես, որ այն ինչ դուք եք առաջարկում, ներկայացված չէ իր ցուցակում: Տարբերակներից մեկը ձեր բիզնեսի տեսակը ներկայացնել է Գուգլին՝ առաջարկելով ներառել իր ցուցակում: Սրա համար անհրաժեշտ կլինի ապացույցներ ներկայացնել, որ այդ տեսակը ճիշտ կլինի ներառել: Այդպիսի դեպքեր արդեն եղել է, երբ ընկերությունը համոզիչ փաստարկներ է բերում Գուգլի ցուցակում նոր տեսակ ներկայացնելու համար և հասնում է իր ուզածին:
Սակայն, եթե այս եղանակը ձեզ հարմար չէ, ապա կարող եք ընտրել պարզապես ձեր բիզնեսին ամենամոտ տեսակը, իսկ հետո օգտագործել նկարագրության դաշտը, նկարներ և Գուգլ գրառումներ՝ Google Posts, որպեսզի ավելի շատ մանրամասների միջոցով ավելի ճիշտ նկարագրեք ձեր ապրանքները կամ ծառայությունները:
3) Ինչպես իմանամ, որ ճիշտ տեսակներ եմ ընտրել իմ բիզնեսի համար
Այս հարցը հաճախակի առաջանում է, երբ վարկանիշը բարձրացնելու ջանքերը ձախողում են: Ձեզ թվում է, թե ամեն ինչ ճիշտ եք արել որոշակի որոնման արտահայտության համար վարկանիշը բարձրացնելու ուղղությամբ, սակայն չեք երևում որոնումներում: Չնայած, որ շատ գործոններ կարող են դեր խաղալ այդ հարցում, սակայն միշտ էլ ճիշտ քայլ է նորից ստուգել, թե արդյո՞ք սխալ տեսակ չեք նշել ձեր ընկերության համար:
Նորից վերադարձեք քարտեզին և նորից GMBspy-ի միջոցով ստուգեք, թե ձեր մրցակից այն բիզնեսները, որոնք ամենաբարձր վարկանիշն ունեն, ինչպիսի տեսակներ են նշել: Ստուգեք, արդյո՞ք ներառել եք նմանատիպ տեսակներ, թե՞ ինչ որ բան բաց եք թողել:
Ուշադրություն դարձրեք նաև, թե ինչ են ասում ձեզ Google My Business-ի Insights, ինչպես նաև Google Analytics և մյուս վերլուծական գործիքները, երբ նոր տեսակ եք ավելացնում: Եթե դուք նկատում եք, որ տեսակները փոխելիս, ձեր ցուցանիշները հանկարծակի ընկնում ենք, ապա սխալ տեսակ եք նշել, և ձեզ հարկավոր է ուղղել դա:
Վերջապես, կարևոր է նաև իմանալ, որ ձեր ընկերության տեսակը բացառապես ձեր վերահսկողության տակ չէ: Եթե ձեր վարկանիշը հանկարծակի կտրուկ իջել է, ապա հնարավոր է, որ ձեր տեղեկությունները խմբագրված լինեն որևէ երրորդ անձի կողմից: Օրինակ, պատահել է, որ մի հաճախորդի վարկանիշը 1-ին տեղից իջել է 31-որդ տեղ, իրենց հիմնական տեսակը խմբագրվելուց հետո: Սա ևս մեկ անգամ ընգծում է, թե որքան կարևոր է ժամանակ առ ժամանակ ստուգել վարկանիշը և շտկումներ անել ըստ անհրաժեշտության:
4) Ինչպե՞ս ընտրել ընկերության տեսակն այն դեպքերում, երբ տվյալ ընկերությունը բիզնեսի մեկից ավելի տեսակներ ունի
Գուգլի կանոնները թույլ են տալիս որոշ բիզնես մոդելների դեպքում մեկից ավելի լիստինգ ունենալ բիզնեսի նույն ֆիզիկական հասցեի համար: Այսպիսի հատուկ դեպքերը ներառում են.
• Տարբեր բաժիններ ունեցող բիզնեսներ, օրինակ, բուժհիմնարկներ, որոնք կարող են ունենալ ռադիոլոգիայի, մանկաբուժության և շտապ օգնության ծառայություններ:
• Տարբեր մասնագետներ ունեցող բիզնես մոդելներ, օրինակ, անշարժ գույքի ռեալտորներ կամ իրավաբանական ընկերության փաստաբաններ:
• Տարբեր բրենդեր ներկայացնող մոդելներ, օրինակ, ավտոմեքենաների վաճառքի սրահներ, որոնք ներկայացնում են տարբեր ընկերությունների արտադրության մեքենաներ:
Ըստ այդ կանոնների, ցանկալի է, որ այսպիսի մոդելների դեպքում յուրանքանչյուր բաժին առանձին տեսակով ներկայացված լինի: Լավ օպտիմիզացիայի պրակտիկա է համարվում նաև նույն բանն անելը տարբեր մասնագետների դեպքում: Տեսակների բազմազանությունը նաև օգնում է, որ Գուգլը պակասեցնի նույն տեսակի համար ձեր որոնման արդյունքները ֆիլտրելը:
Տեսակների բազմազանությանը կարող եք մոտենալ այսպես. սա Գուգլի կողմից թույլտվություն է մեծացնել նշվող տեսակների քանակը: Միայն 10 տեսակ նշելու փոխարեն, այդ դեպքում կարող եք նշել 20, 30, 40 և այլն տեսակներ, ինչը զգալիորեն մեծացնում է ձեր հնարավոր տեսանելությունը՝ որոշակի որոնման արդյունքների դեպքում:
5) Ե՞րբ և ինչո՞ւ ճիշտ է ընտրել ավելի պակաս որոնվող տեսակ:
Որոշ իրավիճակների դեպքում, հնարավոր է լինի այնպես, որ դուք չկարողանաք ձեր վարկանիշը բարձրացնել այնքան, որ տեսանելի լինեք: Օրինակ, ձեր ֆիզիկական վայրը լինի Գուգլի քարտեզի տեսանելի շառավղից դուրս կամ էլ ձեր մրցակցությունն այնքան ուժեղ լինի, որ չկարողանաք մուտք գործել տվյալ բանալի բառով կամ արտահայտությամբ:
Այդպիսի դեպքերում, դուք կարող եք տարբեր բաներ փորձակել, օրինակ ընտրել այնպիսի տեսակ, որով հեշտ կլինի երևալ, և որը, սակայն, մարդիկ ավելի քիչ են որոնում կամ այլ ընկերություններն ավելի քիչ են օգտագործում: Google My Business-ում ձեր բիզնեսը ներկայացնելու հիմնական նպատակը ավելի շատ վաճառքներ բերելն է: Եթե աշխարհագրական դիրքը կամ մրցակիցների առկայությունը խանգարում են առավելագույն եկամուտ ստանալուն, կարող եք փորձել ընտրել մի քանի պակաս որոնվող տեսակ, որոնք ձեր թույլ կտան հայտնվել քարտեզի վրա և մարդկանց տեսադաշտում:
6) Բացի Գուգլի տեսակներից, այլ տեսակներ էլ գոյություն ունեն
Բացի Գուգլից, աշխարհում շատ այլ հարթակներ գոյություն ունեն և նրանցից յուրաքանչյուրն ունի իր տեսակները: Կարող եք հաջողությամբ դրանք էլ օգտագործել, նախապես ուսումնասիրելով այդ հարթակներում գոյություն ունեցոեղ տեսակների առանձահատկությունները: Մորգան ընկերությունը կարող է օգնել ձեզ Google My Business-ում և այլ հարթակներում լավ ներկայացված լինելու հարցում:
Եզրափակելով ասվածը
Ձեր բիզնեսը մեծապես կշահի, եթե որոշ ժամանակ հատկացնեք և ուսումնասիրեք, թե ինչպես ճիշտ ներկայացված լինել Google My Business-ում և այլ հարթակներում: Սա արեք առանց շտապելու և համոզվեք, որ տեսակները ճիշտ եք ընտրել: Այդ ընտրության վրա ժամանակ մի խնայեք: Ժամանակ առ ժամանակ ստուգեք արդյունքները և վերանայեք ձեր տեսակները, եթե Google-ի նոր տեսակներ հայտնվեն, որոնք կօգնեն ձեզ ավելի տեսանելի լինել որոնման էջերում և կավելացնեն վաճառքները: