Տեսանյութերը եղել և մնում են սոցցանցերի ամենաշատ դիտվող բովանդակությունը:
Անկախ նրանից նախօրոք նկարահանված են, թե կենդանի հեռարձակվում են, տեսանյութերը սոցցանցերի հսկայական մաս են կազմում:
Նախքինում, տեսանյութերը փորձում էին ստեղծել այնպես, որ հենց ա՛յդ պահին ավելի շատ արձագանք առաջացնեն ու տարածվեն: Դա կոչվում էր to go viral – այսինքն, ձեր տեսանյութը միանգամից դառնում էր առցանց հիթ:
Սակայն, եթե երկարաժամկետ կտրվածքով նայենք, այդ պահին տարածելը ձեր բրենդին կարող է այդքան շատ արդյունք չբերել:
Կարճ, աշխույժ, զվարճալի և արժեք տրամադրող տեսանյութերը կարող են շատ ավելի օգտակար լինել, քան մեկանգամյա ՙՙհրաշք՚՚ տեսանյութերը, որոնք հենց այդ պահին գրավում են, իսկ հետո մոռացվում:
Քանի որ մարդկանց ուշադրությունը պահել շատ դժվար է, ապա կարճ վիդեոնորը ձեզ ավելի մեծ հնարավորություն են տալիս զգացմունքներ առաջացնել ու գրավել ավելի շատ դիտողների: Դրանք հեշտ պատրաստվող են՝ շատ գրավոր բովանդակություն ստեղծելու անհրաժեշտություն չկա:
Ինչպես ստեղծել գրավիչ տեսանյութեր սոցցանցերի համար
Այնպես արեք, որ ձեր տեսանյութերը գրավիչ պատմություն պատմեն՝ թեկուզ դրանք մի քանի վայրկյան լինեն:
Օգտագործեք ձեր բջջային սարքերում ներկառուցված գործիքները և ֆորմատները, որպեսզի ձեր հետևորդները տեսնեն և զգան այն, ինչ դուք եք տեսնում ու զգում:
Չնայած մարդկանց ուշադրությունը կարճ է և պատահական բաներից շատ է շեղվում, մարդիկ ավելի քան երևէ, կենտրոնացած են իրենց բջջային սարքերի վրա:
Այդ պատճառով էլ ձեր հիմնական նպատակը պետք է լինի կարճ ֆորմատով, իմաստալից, էմոցիոնալ պատմություն պատմելը:
Ձեր տեսանյութը սարքեք այն ֆորմատով, ինչ ֆորմատով ձեր բջջային սարքն է նկարում՝ այսինքն ուղղահայաց: Դա ավելի լավ է, քան հետո խմբագրելը:
Տեսանյութերի ֆորմատի մասին
Ընդհանուր առմամբ կանոնը հետևյալն է. երբ տեսանյութում միայն դուք եք երևում, ապա ուղղահայաց ֆորմատն է լավ, եթե խմբով՝ հորիզոնական, իսկ քառակուսի ֆորմատը գրեթե բոլոր սոցցանցերի և իրավիճակների համար հարմար է:
Ուղղահայաց տեսանյութը երկար ժամանակ վատ համբավ է ունեցել, և հորիզոնականը համարվել է լավագույնը ցանկացած իրավիճակում: Հավանաբար այդ կարծիքը գալիս է այն բանից, որ մենք մեր աչքերով հորիզոնական ենք դիտում աշխարհը:
Սակայն բջջային սարքերի պատճառով, ժամանակն է, որ վերանայենք այս կարծիքը, քանի որ սոցցանցերի stories գործիքի շնորհիվ իրավիճակը փոխվել է: Ուղղահայաց տեսանյութը թույլ է տալիս ավելի բնական թվալ, նույնիսկ եթե բրենդերն են այն տեղադրում և թույլ է տալիս, որ մարդիկ նայեն ձեր նյութը առանց շուռումուռ տալու իրենց բջջային սարքը, քանի որ մարդկանց 99.9 տոկոսը ուղղահայաց է դիտում իր բջջայինը:
Հաշվի առեք, թե ով է ձեր լսարանը և որտեղ է դիտելու ձեր տեսանյութը, ինչ է սիրում, որքան երկար կնայի: Եթե ձեր լսարանը դիտելու է ձեր նյութը ոչ թե տանը հանգիստ պայմաններում, այլ օրինակ տրանսպորտում, ապա բջայինի ուղղահայաց ֆորմատը ավելի հարմար կլինի:
Տեսանյութի երկարությունը կարևոր է. ուղղահայաց վիդեոները գրեթե հոմանիշ են ընթացքի մեջ գտնվելուն՝ on-the-go: Այսինքն, ձեր լսարանը ժամանակ չի ունենա հանգիստ նստած դիտել ձեր նյութը և չի նայի երկար տեսանյութեր, և հետևաբար կարճ արեք նյութը:
Facebook Live գործիքը հրաշալի հնարավորություն է տալիս ուղիղ հեռարձակել ձեր բրենդի մասին՝ ապրանքների մասին, հարցուպատասխան անցկացնել մարդկանց հետ և այլն: Ուղիղ հեռարձակման ժամանակ իհարկե մարդիք գիտակցում են, որ տեսանյութը խմբագրված չէ, այլ հենց այդ պահին է նկարվում, սակայն դա չի նշանակում, որ այն կարող է անորակ լինել:
Կառուցվածքը, ձայնը, հեռարձակման որակը պետք է լավը լինեն: Հետևեք, որ ինտերնետ կապի որակը լավը լինի, որպեսզի պաուզաներ չլինեն, ձայնն ու պատկերը չկորեն: Նկարահանման սարքը չպետք է դողդողա, լավ կլինի ստատիկ ամրացված լինի: Ձայնի որակը պետք է լավը լինի, շրջապատում լռություն լինի: Եթե ձեր սարքի միկրոֆոնը լավը չէ, լավ կլինի ձեռք բերեք ոչ թանկ, բայց որակյալ միկրոֆոն:
Շրջապատը նույնպես պետք է նորմալ տեսք ունենա. եթե տնից կամ գրասենյակից եք հեռարձակում, կադրում կեղտոտ ափսեներ, կամ այլ անտեղի բաներ չպետք է լինեն, լույսը պետք է նորմալ լինի:
Ուղիղ հեռարձակման՝ live-ի մասին. ինչպես պահել ձեր ունկնդիրների ուշադրությունը
Լայվի ժամանակ մեծ է հավանականությունը, որ ունկնդիրների մեծ մասը ոչ թե հենց հեռարձակելու պահին է ձեզ միանում, այլ ավարտից հետո: Այդ պատճառով, առաջին 60 վայրկյանները չափազանց կարևոր են:
Բարևեք ձեզ այդ պահին ու հետո միացած լսարանին, ներկայացեք ու հետո նոր խոսեք այն բանի մասին, թե ձեր լսարանը ինչի ակնկալիք կարող է ունենալ ձեր հեռարձակումից:
Ուշադրությունը կարող եք պահել հեշտ հարցեր տալով, օրինակ. ՙՙորտեղից եք մեզ միացել, գրեք մեզ՚՚ – ֆեյսբուքում սա հատկապես օգտակար է, քանի որ որքան շատ մարդ ձեզ քոմենթ գրի ու հավանի, այնքան հաճախ սա կերևա նյուսֆիդում:
Խրախուսեք հարցեր տալը, խնդրեք թող հրավիրեն իրենց ընկերներին միանալ լայվ հեռարձակմանը: Ավարտելուց առաջ, կրկնեք ամենակարևոր կետերը և մի փոքր տեղեկություն տվեք, թե հաջորդ հաղորդմանը ինչի մասին եք խոսելու: Ասեք նաև, թե երբ եք պատրաստվում հաջորդ հաղորդումը հեռարձակել և խնդրեք միանալ նաև հաջորդին:
Այս կերպ ներգրավված կպահեք ձեր լսարանը և հատկապես նրանց, ում ձեր բրենդի առաջարկը կարևոր և հետաքրքիր է: