Ուղեցույց (օրինակներ և եղանակներ)
Շարունակում ենք բջջային գովազդի մասին թեման. այդ թեմայով առաջին հոդվածում կարող եք ծանոթանալ Ֆեյսբուքի և Ինստագրամի բջջային գովազդներին: Այժմ նույնքան կարևոր մեկ այլ տարբերակի՝ Գուգլի որոնման բջջային գովազդների մասին:
2. Գուգլի որոնման գովազդներ բջջային սարքերի համար (Google Mobile Search ads)
Երբ հաճախորդն ինչ-որ բան է փնտրում իր հեռախոսի վրա, ապա դա (ընդհանուր առմամբ) ոչ թե այն պատճառով է, որ նա ուզում է խորը ուսումնասիրություն կատարել, այլ որովհետև հարց ունի, որն արագ պատասխան է պահանջում:
Սրա պատճառով, Գուգլի բջջային որոնման համար ստեղծված գովազդն իդեալական վայր է ձեր ապրանքի մասին տեղեկացնելու համար: Սակայն, եթե դուք նվազագույն ջանք գործադրեք (այսինքն, թույլ տաք, որ գովազդային գումարների աճուրդը Գուգլն ավտոմատ կերպով իրականացնի և շատ մոտավոր թիրախավորում կիրառեք), քիչ հավանական է, որ գովազդից նշանակալի արդյունքներ ստանաք:
Ահա մի քանի խորհուրդ, թե ինչպես արդյունավետ աշխատեցնել Գուգլի որոնման գովազդներ բջջային սարքերի համար
• Ստեղծեք շտապության զգացողություն ձեր գովազդներում
Համապատասխանեցրեք հաճախորդի այդ պահին ունեցած կարիքները ձեր գովազդի գործողության դրդելու կոճակին: Պատկերացրեք, օրինակ, որ ընտանիքը հեռուստացույց է գնում կամ ընկերների մի խումբ փորձում է գտնել լավագույն սրճարանը այդ երեկոյի համար: Ձեր գովազդի տեքստը պետք է համապատասխանի տվյալ կարիքներին: Եթե այդ պահին զեղչեր ունեք կամ սրճարանում հատուկ մենյու ունեք, որի ժամկետը սահմանափակ է, դրա մասին գրեք ձեր գովազդում:
• Հարմարեցրեք գովազդը տեղի պայմաններին.
Գովազդը հարմարեցնել նշանակում է հաշվի առնել հաճախորդի գտնվելու վայրը, սարքը, որի վրա գովազդը տեսնելու է և տվյալ ժամանակը: Օրինակ, եթե դուք օնլայն վաճառքի խանութ եք, որը տան համար նախատեսված ապրանքներ է վաճառում, և նաև խանութներ ունեք, ասենք օրինակ, Երևանում և Գյումրիում, ապա ձեր գովազդում սա պետք է արտահայտված լինի: Այդ դեպքում, երբ որևէ մեկը Երևանում և Գյումրիում որոնում է ձեր թիրախային բանալի բառը (օրինակ՝ տան համար ապրանքների խանութ մոտակայքում), ապա գովազդն ուղղորդում է հաճախորդին դեպի ձեր խանութ:
Առաջին բանը որ հաճախորդը տեսնում է բջջային որոնման ժամանակ, դա Գուգլի շոփինք տեսակի գովազդներն են, որոնք ցույց են տալիս գները, այլ հաճախորդների կարծիքները, և թե որքան հեռու են գտնվում որոշակի խանութները տվյալ հաճախորդի գտնվելու վայրից:
Հաջորդը բանը, որ հաճախորդը տեսնում է, երբ ցած է իջնում, բջջային սարքերի համար նախատեսված Գուգլի որոնման գովազդներն են:
Գովազդը տեղի պայմաններին հարմարեցնելը թույլ է տալիս զգալիորեն ավելացնել գովազդին արձագանքողների քանակը:
• Հետևեք, որ գովազդը հաճախորդին ուղղորդի դեպի բջջայինին հարմարեցված վեբ կայք:
Բջջային գովազդներն ու գովազդային ռազմավարությունները կարող են լիովին անօգուտ լինել, եթե կայքի այն էջը, ուր հաճախորդը ժամանում է, չի հարմարեցված բջջային սարքի էկրանին:
• Օգտագործեք Գուգլի գովազդի այն լրացուցիչ հնարավորությունները (ad extensions), որոնք հատուկ բջջայինի համար են նախատեսված.
Գովազդի լրացուցիչ հնարավորությունները շատ լավ եղանակ են հաճախորդին լրացուցիչ տեղեկություններ տրամադրելու համար՝ նույնիսկ նախքան նրանք կարձագանքեն ձեր գովազդին: Որքան այդ լրացուցիչ հնարավորությունները լավ մտածված լինեն, այնքան ավելի հավանական է, որ հաճախորդը արձագանքի հենց ձեր գովազդին:
Այդպիսի լրացուցիչ հնարավորությունները մի քանիսն են, մենք այստեղ կնշենք երկուսը. վայրի մասին տեղեկություն և զանգելու հնարավորություն տրամադրելու հնարավորությունները:
Վայրի մասին տեղեկությունում գրեք ձեր բիզնեսի հասցեն, որն երևում է Գուգլի քարտեզին: Շատ ավելի լավ կլինի, եթե հասցեին սեղմելիս ցուցադրվի, թե հաճախորդն ինչպես կարող է գտնել ձեզ: Կստացվի, որ հաճախորդը, նույնիսկ նախքան գուգլից դուրս գալը արդեն կիմանա ձեր մասին և ձեր գտնվելու վայրը:
Իսկ զանգելու հնարավորություն տրամադրելը թույլ է տալիս հաճախորդին զանգահարել ձեզ, սեղմելով գովազդին:
Ցանկանո՞ւմ եք ավելի պրոֆեսիոնալ մակարդակով սարքել ձեր գովազդները. այցելեք մեր օնլայն դասընթացների էջը
Այս օրինակում, երևում է, որ հաճախորդը, որը ծաղկի սրահ է փնտրել, կարող է զանգել Avas Flowers սրահին պարզապես սեղմելով զանգի նշանին և տեսնել, թե արդյո՞ք նրանք կարող են իրեն տրամադրել իր ուզած ծաղկեփունջը:
Երկու լրացուցիչ հնարավորություններն էլ մեծացնում են այն հավանականությունը, որ հաճախորդը կընտրի հենց ձե՛ր բիզնեսը և դա տեղի է ունենում շնորհիվ այն բանի, որ բջջային որոնումը համապատասխանեցնում է հաճախորդի մտադրությունը (տվյալ պահին ունեցած կարիքը) ձեր բիզնեսի մասին տեղեկության հետ: