Ուղեցույց (օրինակներ և եղանակներ)
Ձեր գովազդային գումարները հատուկ բջջային սարքերի գովազդում ներդնելն, անկասկած, կարող է լինել շատ արդյունավետ և եկամտաբեր մարքեթինգային ռազմավարություն: Եվ առաջին հերթին այն պատճառով, որ բջջային սարքերի օգտատերերը իրենց բջջային ժամանակի 71 տոկոսը ծախսում են ինտերնետում որոնում կատարելու վրա:
Այնպես որ, եթե ցանկանում եք ավելի արդյունավետ դարձնել ձեր գովազդային արշավները և բջջային գովազդ սկսել, ապա դուք ճիշտ ուղու վրա եք:
Այս հոդվածում մենք կենտրոնանալու ենք բջջային գովազդի հիմնական չորս հարթակներից (Facebook, Google, Snapchat, Twitter) մեկի` Ֆեյսբուքի վրա: Իսկ հաջորդում կշարունակենք հարթակներից մյուսի՝ Գուգլի մասին: Վերջին երկուսին չենք անդրադառնալու, քանի որ դրանք մեզ մոտ համեմատաբար ավելի քիչ են օգտագործվում:
Հոդվածում կներկայացնենք օգտակար հուշումներ և օրինակներ այն մասին, թե ինչպես կարող եք հրավիրել ավելի մեծ լսարանի ուշադրությունը և աճեցնել բիզնեսը, այդպիսով մեծացնելով ձեր գովազդի վրա ծախսած գումարներից ստացվող եկամուտը:
Ավելի մանրամասն ֆեյսբուքյան գովազդների մասին մասին՝ թվային մարքեթինգի օնլայն դասընթացին:
Մի քանի փաստ այն մասին, թե ինչու է բջջայինը կարևոր:
• Ֆեյսբուքի բջջային գովազդները. Ամեն ամիս, 2.6 միլիոն ակտիվ օգտատերեր կան Ֆեյսբուքում, որոնց 78 տոկոսը մուտք են գործում հարթակ բջջային սարքերով:
• Ինստագրամի բջջային գովազդները. Ինստագրամի օգտատերերի 80 տոկոսն ասում են, որ հարթակն օգտագործում են որոշում կայացնելու համար՝ գնել, թե չգնել տվյալ ապրանքը կամ ծառայությունը: Եվ քանի որ համակարգիչների վրա Ինստագրամի օգտագործման եղանակները սահմանափակ են, ավելի հարմար է դիտարկել այն, որպես միայն բջջային հարթակ:
• Գուգլի բջջային գովազդները. Օրական 3.4 միլիարդ մարդ որոնում է կատարում Գուգլում, և դրանց 64 տոկոսը բջջային սարքերի օգտատերեր են.
Բջջային գովազդ. ի՞նչ է բջջային գովազդը և ինչպե՞ս է այն աշխատում
Բջջային գովազդն օնլայն գովազդի տեսակ է, որն ստեղծվում է հատուկ բջջային սարքերի օգտատերերի համար:
Եվ քանի որ բջջային սարքեր օգտագործող մարդկանց քանակը շարունակ աճում է, բջջային գովազդը շարունակելու է գոյություն ունենալ և մնալ մեզ հետ:
Գոյություն ունեն զգալի տարբերություններ համակարգիչների և բջջային սարքերի համար սարքած գովազդների միջև:
Բջջային գովազդը սարքվում է հաշվի առնելով այն փաստը, որը բջջային սարքերի օգտատերերի մտադրությունները տարբեր են համակարգիչների օգտատերերի մտադրություններից:
Գուգլում բջջային որոնում իրականացրած օգտատերերի 92 տոկոսը գնում են կատարում: Բջջային որոնումների գնում կատարելու մտադրությունը ամենաորոշակին է:
Թվային մարքեթինգի այն արշավները, որոնք այս տարբերությունը հաշվի են առնում, շատ ավելի արդյունավետ են լինում:
Բջջային գովազդի հիմնական հարթակները. Գուգլ, Ֆեյսբուք, Սնափչաթ և Թվիթեր:
Մենք անդրադառնալու ենք սրանցից երկուսին. այս առաջին հոդվածում կխոսենք Ֆեյսբուքի և Ինստագրամի, իսկ հաջորդ հոդվածում՝ Գուգլի բջջային գովազդների մասին:
1. Ֆեյսբուքի և Ինստագրամի բջջային գովազդները
Ֆեյսբուքի բջջային գովազդ օգտագործելու ձեր որոշումը շատ բանով կախված է ձեր լսարանի դեմոգրաֆիայից և այն բանից, թե նրանք ինչ վարմունք ենք դրսևորում ձեր գովազդը տեսնելով, ինչը կարող եք տեսնել Google Analytics-ում:
Այն ընկերությունները, որոնք ցանկանում են ուղղակի կապ տեսնել ֆեյսբուքյան գովազդների և վաճառքների միջև, հնարավոր է հաճախակի հիասթափություն ապրեն: Պատճառն այն է, որ թվերն ասում են, որ համակարգիչների օգտատերերն ավելի հաճախ են գնում կատարելու մտադրություն ունենում՝ 24 տոկոսով ավելի հաճախ, քան բջջային սարքերի օգտատերերը:
Սակայն դա չի նշանակում, որ Ֆեյսբուքում բջջային գովազդն արժեք չի ներկայացնում: Դա նշանակում է, որ բջջային գովազդը ծառայում է մի կոնկրետ եզակի նպատակի և երբ այն ճիշտ է օգտագործվում, կարող է բերել դրական արդյունքներ:
Նախ, միշտ կարող եք սկսել գովազդը և՛ համակարգչի, և՛ բջջային սարքերի վրա ցուցադրելուց (Mobile News Feed և the Desktop News Feed, այնպես, ինչպես նկարում է ցուցադրված)
Այնուհետև Ֆեսբուքը սկսում է հետևել արդյունքներին: Երբ մի գովազդը սկսում է ավելի լավ արդյունքներ ցույց տալ, Ֆեյսբուքը սկսում է կենտրոնանալ այդ մի գովազդի վրա:
ՙՙՍպասել և տեսնել՚՚ կոչվող այս մեթոդը և՛ դրական, և՛ բացասական կողմեր ունի:
Դրական կողմն այն է, որ ստիպված չեք ժամանակ ծախսել և ռազմավարություն ստեղծել, Ֆեյսբուքն օգնում է ստեղծել նույն գովազդի երկու տարբերակ և որոշել, թե որն է ավելի լավ աշխատում՝ ելնելով ցուցադրության թվերից (ad impressions):
Բացասականն այն է, որ ստիպված եք ամբողջովին հիմնվել Ֆեյսբուքի ալգորիթմի վրա: Եթե առաջին շաբաթվա ընթացքում գովազդներից մեկն ավելի շատ ցուցադրումներ և ներգրավվածություն է ապահովում, դա բոլորովին էլ չի նշանակում, թե ձեր վաճառքներն ավելանալու են:
Որպեսզի ֆեյսբուքյան բջջային գովազդներն ավելի ճիշտ օգտագործեք, ահա մի քանի խորհուրդ:
1. Ֆեյսբուքյան բջջային գովազդներն օգտագործեք հետաքրքրված հնարավոր հաճախորդ ձեռք բերելու համար
Դրա համար հարկավոր է որպես գովազդի նպատակ օգտագործել Lead generation տարբերակը:
Բջջային Lead generation գովազդները շատ լավ եղանակ են հետաքրքրված հնարավոր հաճախորդների տվյալներ ձեռք բերելու համար: Պատճառն այն է, որ Ֆեյսբուքի կողմից առաջարկվող տվյալների ձևաչափը շատ հեշտ է լրացնել, այն ավտոմատ կերպով հաճախորդի համար արդեն լրացրած է լինում իր տվյալների մեծ մասը (օրինակ, անունը, տարիքը, վայրը և այլն)
2. Թիրախավորեք այն մարդկանց, ովքեր որոնել են ձեր կայքը բջջային սարքերի վրա
Շնորհիվ Ֆեյսբուքի թիրախավորման հնարավորությունների, դուք կարող եք օգտագործել ձեր կայքի տվյալները և միացնել բջջային գովազդներ, որոնք կտեսնեն միայն ձեր սահմանած սեգմենտները:
Նախ, անհրաժեշտ է հասկանալ, թե ով է ձեր թիրախային լսարանը: Դրա համար օգտագործեք Google Analytics-ի behavior և demographic գործիքները:
Ենթադրենք, որ այդ գործիքներով նայելիս նկատում եք, որ ձեր կայք այցելում են հիմնականում բջջային սարքերից: Այժմ լավ պատճառ ունեք Ֆեսյբուքում բջջային գովազդ աշխատացնելու: Կարող եք նույնիսկ ընտրել որոշակի բջջային սարքեր (ինչպես ցույց է տրված նկարում):
Եթե Google Analytics-ը հուշում է, որ ձեր օգտատերերն ավելի շատ iOS կամ Android են օգտագործում, կարող եք ընտրել հատուկ դրանք:
Այժմ Ինստագրամի բջջային գովազդների մասին
Ինատագրամի բջջային գովազդները շատ բանով նման են Ֆեյսբուքի բջջաին գովազդներին: Երկուսն էլ ստեղծվում և կառավարվում են Ֆեյսբուքի ad manager-ի միջոցով:
Սակայն, մի քանի կարևոր տարբերություններ կան, որոնք պետք է հաշվի առնել.
• Ինստագրամի դեմոգրաֆիան
Ինստագրամի օգտատերերը ավելի երիտասարդ են. 72 տոկոսը 13-17 տարեկան են.
• Ինստագրամի բովանդակության օգտագործման եղանակը.
Ինստագրամը, ի տարբերություն Ֆեյսբուքի և Թվիթերի, սկսվել է և շարունակում է մնալ տեսողական նյութի՝ նկարների սոցիալական ցանց: Օգտատերորը հիմնականում մտածում են տեսողական նյութերի, տեսողական պատմությունների կամ կենդանի տեսանյութերի միջոցով: Չնայած տեսանյութերն ու պատկերները հզոր գործիքներ են, որոնք Ֆեյսբուքի գրառումներն ավելի գրավիչ են դարձնում, դրանք միակ ու եզակի գրառումնեն ենք, որոնք դուք կարող եք օգտագործել ինստագրամում:
Եթե մտածում եք, թե արդյո՞ք ձեր բիզնեսի համար ճիշտ է Ինստագրամի բջջային գովազդ օգտագործելը, ապա նախ պարզեք, թե ձեր հիմնական լսարանն ովքեր են՝ ավելի երիտասարդ սեգմենտ է, թե ոչ, և արդյո՞ք ձեր պրոդուկտը տեսողական նյութերով լավ ներկայանալի է: