Մեր նախորդ հոդվածներում ներկայացրել էինք ֆեյսբուքյան գովազդների մի քանի լավ օրինակ և ևս մի քանի օրինակ երկրորդ մասում, որոնցում բերված գաղափարները դուք կարող եք օգտագործել ձեր արշավները հաջող կազմակերպելու համար:
Այս հոդվածում շարունակում ենք թեման, ներկայացնելով մի քանի այլ տեսակի՝ Lead generation, Messenger, Stories և այլ տիպի գովազդներ:
Տվյալներ լրացնելու ձևաչափով (lead generation) գովազդի օրինակ
6. LeadFamly-ի գովազդը
Ի՞նչն է լավ այս գովազդում
– Առաջակում է էլեկտրոնային գիրք՝ eBook, կամ հետազոտական հոդված, որն արվում է արդեն ավանդական դարձած եղանակով. ձեր տվյալները լրացրեք և հետո նոր գիրքը ներբեռնեք:
– Գիրքն առաջարկվում է անվճար, որպեսզի հնարավորին չափ շատ մարդկանց տվյալներ հավաքի:
– Գովազդը ցույց է տալիս գրքի նկարը. չնայած, որ այն էլեկտրոնային ներբեռնման համար է, դիզայնը լավ է արված: Սա առաջացնում է արժեք ստանալու զգացողություն:
– Երկու անգամ շեշտվում է, որ գիրքն անվճար է:
– Ներբեռնեք՝ “Download” կոճակը հստակ նշում է, որ գովազդի վրա սեղմելու դեպքում, ֆայլը հասանելի կդառնա:
Առաջարկ (offer) տեսակի գովազդի օրինակ
7. Project Tea
Ի՞նչն է լավ այս գովազդում
– Առաջարկը հստակ է և հնարավոր հաճախորդի մոտ ստեղծում է արժեք ստանալու զգացողություն, իսկ ընկերությունն առաձնապես ծախսեր չի կրում այս առաջարկն անելու համար:
– Այսպիսի հավելյալ բոնուսը մարդկանց սրճարան բերելու հրաշալի եղանակ է, որից հետո նրանք կարող են դառնալ մշտական հաճախորդ:
– Ճանապարհի մասին տեղեկություն ստանալու՝ “Get Directions” կոճակը ուղղորդում է մարդկանց դեպի քարտեզով հավելված, որտեղ նրանք կարող են տեսնել, թե ինչպես հասնել նրանց մոտ:
– Երբ հաճախորդը սեղմում է առաջարկի վրա, այն պահպանվում է նրանց ֆեյսբուքյան հաշվի տվյալներում, որի շնորհիվ նրանք կաող են հետագայում հեշտությամբ գտնել այն: Երբ առաջարկի ժամկետը մոտենա սպառվելուն, Ֆեյսբուքը հիշեցում կուղարկի:
Ստորիզ (Facebook Stories) տեսակի գովազդի օրինակ
Facebook Stories-ը օրական կես միլիարդից ավելի ակտիվ օգտատերեր ունի, այնպես որ այս տեսակի գովազդի կարևորությունը էլ ոչ ոք չի վիճարկում:
8. Sephora
Ի՞նչն է լավ այս գովազդում
– Սեֆորան օգտագործում է ուշադրություն հրավիրող տառատեսակներ և վառ գույներ, որոնք իրենց վրա են կենտրոնացնում դիտողի ուշադրությունը Stories-ի արագ փոփոխվող կադրերի մեջ:
– Անվճար առաջարկը ուշադրություն հրավիրելու լավ խայծ է: Քանի որ Stories-ը ամենաշատն օգտագործվում է ավելի երիտասարդ լսարանի կողմից, երիտասարդ հաճախորդների ուշադրությունը հրավիրելու լավ տարբերակ է:
Մեսինջեր (Messenger) տիպի գովազդի օրինակ
Հիշեք, որ Facebook Messenger-ը ամենահաճախ ներբեռնվող հավելվածն է աշխարհում, նույնիսկ ավելի հաճախ, քան Facebook հավելվածն ինքը:
9. Hilton
Ի՞նչն է լավ այս գովազդում
– Փոխանակ գովազդելու հյուրանոցը, այս գովազդը ներկայացնում է հայտարարություն Ամստերդամի Սքիպոլ օդանավակայանի Հիլթոնի թափուր աշխատատեղերի մասին: Մեսինջեր տիպի գովազդը մի փոքր ավելի անձնականացված հարաբերություններ ստեղծելու ձև է, ինչն այս դեպքում ավելի արդյունավետ է, քան սովորական ֆեյսբուքյան գովազդները:
– Գովազդի տեքստը գրված է այնպես, որ վերևի մասում երևացող մի քանի բառերը լիովին հաղորդեն գովազդի հիմնական իմաստը՝ մենք թափուր տեղեր ունենք՝ “We’re currently recruiting”:
– Գովազդի վրա սեղմելիս, բացվում է ողջ տեքստը թափուր տեղերի մասին:
– Նաև հղում է տրված, որպեսզի հետաքրքրված մարդիկ ավելի շատ կարողանան իմանալ աշխատատեղերի մասին, եթե ցանկանան: Անգամ եթե հայտարարված աշխատատեղերը չեն համապատասխանում կարդացողի պահանջներին, կարող են այլ թափուր տեղեր գտնել վեբկայքում:
Դինամիկ (Dynamic) տեսակի գովազդի օրինակ
10. Iceland Air
Ի՞նչն է լավ այս գովազդում
– Լուսանկարները ցուցադրում են Իսլանդիայի հրաշալի պատկերները՝ ավիաընկերության հիմնական վաճառքի գրավչությունը:
– Գովազդն օգտագործում է դինամիկ պատկերներ, ինչով առավելագույնի է հասցնում նկարների գրավչությունը յուրաքանչյուր անհատ օգտատիրոջ համար: Ինչպես է դա արվո՞ւմ: Ամեն օգտատիրոջ գործողությունները ֆիքսվում են Ֆեյսբուքի Pixel գործիքի միջոցով և հետո օգտագործվում նկարների ընտրության ժամանակ:
– Դինամիկ տիպի գովազդները կառուցվում են նախքին գովազդներում օգտագործված լուսանկարների ու տեսանյութերի հիման վրա:
– Սա 39 տոկոսով ավելացնում է գովազդը տեսնող մարդկանց քանակը (reach), 51 տոկոսով՝ գնում կատարելու գործողությունը (conversion rate) և 96 տոկոսով ամելացնում է գովազդային ծախսերի դիմաց ստացած եկամուտը (ROI):
Հավելված ներբեռնելու (App Install) տեսակի գովազդի օրինակ
11. Starbucks
Ի՞նչն է լավ այս գովազդում
– Բջջային հավելված ներբեռնելու գովազդը մի քիչ անսպասելի ընտրություն է Սթարբաքսի համար, քանի այս բրենդի հիմնական գործը սուրճ վաճառելն է: Սակայն, եթե նայենք երկաժամկետ կտրվածքով, բջջային հավելվածը կարող է ստեղծել հավատարմություն բրենդի նկատմամբ և ավելացնել գնումների քանակը: Եթե ձեր բիզնեսն առաջարկում է հավելված, որը կնպաստի հավատարմության բարձրացմանը (consumer loyalty), ապա սա լավ ստրատեգիա է, անգամ եթե հավելվածը ձեր հիմանական բիզնեսը չէ:
– Անվճար բջջային հավելվածի համար, ներբեռնեք հիմա՝ “Install now” կոճակը չպարտավորեցնող է, քանի որ գումար վճարել չի պահանջվում:
– Գովազդի տեքստը լավ է գրված և շեշտադրում է բջջային հավելվածը ներբեռնելու առավելությունները. բոնուսներ, առանց հերթ կանգնելու սուրճ գնել և նախապես պատվիրելու հնարավորություն:
Այժմ դուք ծանոթ եք ֆեյսբուքյան գովազդների շատ տեսակների: Մեր հետագա հոդվածներում կծանոթացնենք նաև գովազդների տարբեր ֆորմատների առավելություններին:
Հետևեք մեր հոդվածներին: