Մի քանի լավ օրինակ, որոնք ձեզ կոգեշնչեն ձե՛ր գովազդային արշավը պատրաստելիս
Այս տարվա, 2019-ի ապրիլ ամսվա դրությամբ, Ֆեյսբուքի գովազդային արշավների ընդհանուր հասանելիությունը կազմում է մոտ 1 միլիարդ 900 միլիոն մարդ: Այսինքն, Ֆեյսբուքը այդքան մարդու ցուցադրում է իր հարթակում տեղադրված գովազդները: Սա կազմում է երկրագնդի 13 տարեկանից բարձր տարիքով ողջ բնակչության 32%-ը:
Վիճակարգությունը ցույց է տալիս, որ մարդիկ շարունակում են արձագանեքել ֆեյսբուքյան գովազդներին: Միջին հաշվով, 30 օրվա ընթացքում, մեկ ֆեյսբուքյան օգտատերը արձագանքում է 11 գովազդի, այսինքն սեղմում է այդ քանակով գովազդների վրա:
Սակայն, սա նաև նշանակում է, որ հսկայական մրցակցություն գոյություն ունի գովազդատուների միջև. բոլորը ցանկանում են լինել այդ 11 գովազդներից մեկը: Ֆեյսբուքյան բիզնես էջերից յուրաքանչյուր չորրորդը օգտագործում է վճարովի գովազդ: Հետևաբար, հարկավոր է իմանալ, թե ինչպես մնացածներից ավելի երևացող լինել:
Այս հոդվածում, մենք ներկայացնում ենք ֆեյսբուքյան գովազդների մի քանի լավ օրինակ, որոնց գաղափարները դուք կարող եք օգտագործել ձեր արշավները հաջող կազմակերպելու համար:
Նկարով գովազդի օրինակներ
1. Lego-ի գովազդը
Ի՞նչն է լավ այս գովազդում
– Այս գունավոր ու գրավիչ նկարով Լեգոն ապացուցում է, որ նկարով գովազդի համար պարտադիր չէ լուսանկար օգտագործել, այս կարգի նկարն էլ կարող է արդյունավետ լինել:
– Գովազդի տեքստը ինտրիգ է առաջացնում, առանց գաղտնիքը մինչև վերջ բացելու և այդ կերպ խրախուսում է, որ սեղմեն գովազդին:
– Գործողության դրդելու կոճակը՝ call-to-action button շատ բան չի պահանջում, միայն խրախուսում է դիտել միջոցառման մանրամասները (“View Event”), որով էլ խրախուսում է, որ արձագանքեն գովազդին:
– Գովազդը տանում է դեպի միջոցառման էջ, ինչն էլ իրականացնում է երեք գործառույթ. 1. Նրանք, ովքեր հետաքրքրված են, կարող են պատասխանել հրավերին, 2. Նրանք, ովքեր պատասխանում են հրավերին լրացուցիչ հոսք են ապահովում դեպի էջ, քանի որ իրենց ընկերները տեսնում են, որ իրենք արձագանքել են այս միջոցառմանը և 3. Քանի որ Լեգոյի էջն է այս միջոցառման կազմակերպիչը, գովազդը նոր հետևորդներ կարող է բերել էջին:
2. Snug Tights-ի գովազդը
Ի՞նչն է լավ այս գովազդում
– Գովազդի տեքստը խոսում է այն անհանգստությունների մասին, որ իրենց հաճախորդները կարող են ունենալ և փարատում է այդ անհանգստությունները:
– Լուսանկարը ցույց է տալիս ապրանքի օգտագործումը տարբեր տիպի կառուցվածք ունեցող հաճախորդների կողմից, ինչը ամրապնդում է իրենց խոստումն այն մասին, որ իրենք բոլոր չափսերն ունեն ու հարմար են բոլորին:
– Լուսանկարը գունագեղ է և շատ բնական. առաջին հայացքից նույնիսկ թվում է, թվում է, թե գովազդ չէ, այլ սովորական կանանց խմբի լուսանկար, ինչն էլ օգնում է բավարար չափով երկար պահել դիտողի հայացքը գովազդի վրա, մինչև նրանք կարդան տեքստը:
Տեսանյութով գովազդի օրինակ
3. Nuud-ի գովազդը
Ի՞նչն է լավ այս գովազդում
– ՏԵսանյութը և գովազդի տեքստը պատասխնաում են այս բրենդի հաճախորդների հիմնական հարցին ապրանքի մասին. արդյո՞ք ապրանքը և փաթեթավորումը վնասական չեն շրջական միջավայրին, արդյո՞ք ապրանքը իրոք բնական նյութերից է պատրաստված և արդյո՞ք այն հարմար է նաև տղամարդկանց համար:
– Տեսանյութի քառակուսի ֆորմատը լավ է երևում և համակարգչի և բջջային սարքերի էկրաններին:
– Տեսանյութը նաև հարմարեցված է առանց ձայնի դիտելու համար: