Ինչ անել, որպեսզի թեմաների պակաս չզգաք
Սոցցանցերի էջեր վարող մասնագետի համար իր էջերի համար շարունակ նոր ու հետաքրքիր գաղափարներ մտածելը թերևս ամենադժվար խնդիրներից է:
Երբ տարվա յուրաքանչյուր 365 օրվա համար պետք է թեմաներ մտածեք, իսկ երբեմն էլ դա օրական մի քանի անգամ անեք, այս խնդիրը բավական դժվար է դառնում: Իհարկե, երբեմն կարող եք մի նյութը տարեկան մի քանի անգամ օգտագործել, երբ բոլորովին նոր թեմա չի գալիս ձեր միտքը, սակայն եթե ցանկանում եք նոր ու գրավիչ գաղափարներ ունենալ, այս պոստը ձեզ կօգնի:
Ստորև բերում ենք սոցցանցերի ձեր բիզնես էջերում գրառումներ կատարելու գաղափարներ: Այս գաղափարների մի մասը ակնհայտ են թվում, իսկ մյուսները ոչ այնքան: Ամեն դեպքում, մենք աշխատել ենք իրական օրինակներ ներառել այլ ընկերությունների փորձից: Մաղթում ենք հաջողություն:
1. Խնդրեք ձեր երկրպագուներին օգնել ձեզ բիզնես որոշումներ կայացնելիս
Հաճախորդները հաճույք են ստանում, երբ իրենց ներդրումն են ունենում իրեց սիրած բրենդի բիզնես որոշումներում, այնպես որ տվեք իրենց այդ հնարավորությունը:
2. Հարցեր տվեք
Այս մեկը շատ ակնհայտ է: Ձեր հետևորդներին հարցեր տվեք, բայց այնպիսին, որ ձեր բրենդի հետ կապ ունենան: Եվ որ պատասխանելը հեշտ լինի՝ մեկ-երկու բառ գրելով:
3. Պատմեք ձեր հաջողությունների մասին
Ձեր հաջողությունների մասին պատմելը երկու առավելություն ունի: Մի կողմից ցույց է տալիս ձեր այժմյան հետևորդներին, որ իրենք ճիշտ են վարվում հետևելով ձեր ոգևորիչ և դրական գրառումներին: Մյուս կողմից ՙՙսոցիալական ապացույց՚՚ է տրամադրում, որ ձեր բրենդը արժանի է ուշադրության:
4. Հումոր օգտագործեք
Հումորով պոստերը ամենագրավիչն են սոցցանցերում: Անգամ եթե ձեր բրենդը ՙՙամենալուրջ՚՚ բրենդերից է, միշտ էլ հաճելի հումորի համար տեղ կգտնվի:
5. ՙՙԿուլիսների հետևում՚՚ պահեր ցուցադրեք
Ցույց տվեք ձեր բրենդի ներքին աշխատանքային ՙՙխոհանոցը՚՚ ձեր հետևորդներին: Այս կարգի բովանդակությամբ պոստերը թույլ են տալիս ձեր երկրպագուներին իրենց հատուկ զգալ, քանի որ տեսնում են այնպիսի բաներ, որոնք սովորաբար օտար աչքերից թաքնված են լինում: Արդյունքում, ձեր երկրպագուները զգացմունքային ավելի մեծ կապ են զգում ձեր բրենդի հետ:
6. Աշխուժացրեք ձեր էջի բովանդակությունը թեթև նյութերով
Սա հատկապես օգտակար է այն բրենդերի համար, որոնք իրենք թեման համարում են ընթերցողների համար ՙՙձանձրալի՚՚ կամ ՙՙլուրջ՚՚: Ոչ բոլորն են ցանկանում սոցցանցերում կարդալ ապահովագրության մասին, սակայն, եթե ձեր թեման համատեղեք թեթև ու հաճելի նյութի հետ, կկարողանաք մարդկանց ուշադրությունը ձեզ վրա հրավիրել:
7. Խնդրեք ձեր երկրպագուներին նկարներ ուղարկել ձեր բրենդի մասին
Սա կարող է ներառել իրենց հաճելի փորձը ձեզ հետ, կամ պարզապես գրավիչ նկար:
8. Ինքներդ հումորային նկար ստեղծեք
Ինքներդ ստեղծեք կամ, եթե այլ տեղ գտել եք, օգտագործեք հումորային նկար, որը ուշադրություն կհրավիրի ձեր նյութի վրա: