Ինչպե՞ս օգտագործել տեսողական նյութերն ու սոցցանցերը ձեր բրենդի մասին պատմություն պատմելու համար
Մենք հաճախակի լսում ենք այսպիսի մի արտահայտություն. «բովանդակությունը թագավորն է» (“content is king”), ինչը նշանակում է, որ որակյալ բովանդակությունը չափազանց կարևոր է ձեր բրենդը ներկայացնելու համար։ Խոսքը գնում է ամեն տեսակի բովանդակության մասին՝ հոդվածներ, գրառումներ, տեքստեր, և այլն։
Սակայն, Փինթերեստի և Ինստագրամի տեսակի հարթակները, Ֆեյսբուքի հետ միասին, ավելի տեղին են դարձրել հետևյալ արտահայտությունը՝ «մեկ նկարը հազար բառ արժե»։ Այսօր, մարքեթինգի մասնագետները շատ հաճախ են օգտագործում տեսողական նյութեր, որպեսզի սոցցանցերում գրավեն մարդկանց ուշադրությունը, և դրա պատճառները շատ-շատ են։
Բայց միայն նկար կամ վեդեո տեղադրելը բավարար չէ։ Առաջատար են դառնում այն ընկերությունները, որոնք «տեսողական պատմություն» են պատմում․նրանք որպես պարգև ստանում են ավելի ներգրավված լսարան և ավելի շատ վաճառքներ։ Մարդիկ հատկապես շատ են հավանում փոքրիկ տեսողական «պատառիկներ»՝ կարճ նյութեր, հատկապես, եթե դրանք իրական՝ լայվ ռեժիմում են։
Սկսած Փինթերեստի հավաքածուներից (board), մինչև լավ տրամադրություն պարգևող նկարներն ու տեսանյութերը, հաճախորդներն ուղղակի կլանում են տեսողական նյութերը, հատկապես, երբ դրանք համապատասխանում են իրենց հետաքրքրություններին՝ տեղին են օգտագործված։
Եթե ձեր նպատակը հաճախորդին ներգրավելն է և նրանց հետ երկխոսություն սկսելը, ապա միայն տեքստերի վրա հիմնվելու փոխարեն, ավելի լավ է կիրառեք «ցույց տալ, այլ ոչ թե պատմել» մոտեցումը։
Տեսողական նյութերի միջոցով պատմություն պատմելը (visual storytelling) սահմանվում է հետևյալ կերպ․
«Նկարներ, վիդեոներ, ինֆոգրաֆիկա, պրեզենտացիաներ և այլ տեսողական նյութեր օգտագործելը, հիմնականում սոցցանցերում, որպեսզի դիտարժան պատմություն ստեղծեք ձեր բրենդի և նրա արժեքների ու առաջարկների մասին»։
Մեր ժամանակներում, երբ մարդիկ ամբողջ ժամանակ սոցցանցերում և բլոգերում նյութեր են կարդում, նրանց ներգրավել ու գործողության դրդել կարողանալը դարձել է ոսկե ստանդարտ։ Ինչպիսին էլ որ լինի ձեր ստեղծած նյութը, տեսողական պատմություն պատմելը թույլ է տալիս ընկերություններին ճեղքել օնլայն աղմուկը և առաջ անցնել մնացածներից։
Տեսողական պատմությունների մի քանի լավ օրինակներ
Կալգարի քաղաքի գազանանոցը, իր տարեկան հաշվետությունը կազմելիս, սովորական PDF-ի փոխարեն օգտագործեց Ինստագրամը, առաջացնելով համընդհանուր հետաքրքրություն։ Գազանանոցը իր 2012 թվականի հաշվետությունը կոչեց «Պինգվինների տարի» և հաշվետվության տեքստերի փոխարեն տեղադրեց 55 նկարներ ու դրանց ուղեկցող համառոտ տեքստեր, տեսողականորեն պատմություն պատմելով այն մասին, թե գազանանոցն ինչ է իրականացրել տարվա ընթացքում։
Կամ էլ, Սեֆորա ընկերությունը ինչ-որ պահից սկսեց նկատել այսպիսի երևույթ․ Փինթերեստի իրենց հետևորդները 15 անգամ ավելի շատ են ծախսում իրենց ապրանքների վրա, քան Ֆեյսբուքի հետևորդները։ Այդ պատճառով ընկերությունն ավելի մեծ շեշտադրում արեց իրենց Փինթերեստի գրառումների վրա և ստեղծեց հատուկ հավաքածուներ, օրինակ, «ճամփորդություններ», «եղունգների խնամք» կամ «գեղեցկության գաղտնիքներ» վերնագրերով։ Սեֆորան նաև ստեղծեց առանձին հավաքածու՝ «մեր ամենասիրված փիները» վերնագրով, որտեղ ներկայացված են այն փիները, որոնք ամենաշատն են տարածվել կամ հավանություն ստացել հետևորդների կողմից։
Իսկ ո՞վ չի լսել Բլեդթեք ընկերության հայտնի տեսանյութի մասին, որն իսկական հեղափոխություն առաջացրեց համացանցում։ Ոգեշնչվելով մի գիտական տեսանյութից, որում ցուցադրվում էր, թե ինչպես են փայտի տախտակները մանրացնելով միմյանց միացնում, Բլեդթեքը ստեղծեք իր հայտնի «Will It Blend?» տեսաշարքը։ Ընկերության մարքեթինգի թիմը որոշեց ծախսել 100 դոլարի կարգի գումար և գնել տարբեր տեսակի տարօրինակ ապրանքներ, որից հետո սկսեց ստեղծել տեսանյութեր դրանք բլենդելու մասին։ Եվ իհարկե դրանց մեջ ամենասիրվածը այն մասին է, թե ինչպես է բլեդերի միջեցով մանր կտորների վերածվում վերջին մոդելի iPhone հեռախոսը։
Իսկ այժմ մի քանի պրակտիկ խորհուրդ տարբեր սոցցանցերում տեսողականորեն պատմություն պատմելու համար։
Տեսողական պատմություններ սոցցանցերումVisual Storytelling on Social Networks
Իսկ ինչպե՞ս առավելագույն օգուտը քաղել ամենահայտնի սոցցանցերից, երբ տեսողական նյութեր ենք օգտագործում։ Ինչպես օգտագործել այդպիսի նյութերը լսարանը ներգրավելու համար, ինչպես կառուցել ձեր արշավները, և ինչպես անել, որ ձեր բրենդը առանձնանա օնլայն աշխարհի մնացած ողջ աղմուկից։
Սոցցանցերն իրենք ավելի ու ավելի հաճախ են տեխնոլոգիական նոր լուծումներ ինտեգրում իրենց ծրագրերին, ինչը մոտեցնում է ավանդական մարքեթինգի վախճանը և ստիպում է մեզ ուղղել մեր ուշադրությունը այդ հարթակների վրա։ Ինչպես են հաջող բրենդերը օգտագործում սոցցանցերի տեսողական հնարքները լսարանի ուշադրությունը գրավելու և պահելու համար։
Ֆեյսբուքում ներգրավվածություն ապահովելու որոշ ՀՆԱՐՔՆԵՐ
Ահա մի քանի խորհուրդ․
• Մի օգտագործեք ընդհանրական նկարներ Ֆեյսբուքում։ Ստեղծեք այնպիսի լուսանկարներ, որոնք երկոսության կդրդեն։
• Մտածեք, թե ինչպես կարող եք տեսողականորեն հաղորդակցվել – օրինակ լուսանկարների միջոցով։
• Խնդրեք ձեր հետևորդներին կիսել իրենց լուսանկարները այն մասին, թե ինչ դեր են ձեր ապրանքները կամ ծառայությունները կատարում իրենց կյանքում։
• Ֆեյսբուքում լավ են աշխատում թե լուսանկարները, թե տեսանյութերը։
• Ձեր էջերի համար շատ աչքի ընկնող և տպավորիչ նկար օգտագործեք և հաճախակի փոխեք այն։
• Ձեր ամենօրյա մարքեթինգի գործողությունները ինտեգրեք Ֆեյսբուքի հետ։ Օրինակ, կարող եք օգտագործել «կուլիսների հետևում» նկարներ, և թող ձեր հետևորդները որոշեն, թե ինչ անել դրանից հետո։
• Գլոբալ բրենդերը կարող են օգտագործել իրենց ռեգիոնալ էջերը, որպեսզի ցուցադրեն տարբեր երկրներում իրենց իրականացրած քայլերը։ Իհարկե, անհրաժեշտ է հաշվի առնել մշակութային տարբերությունները։
• Պարտադիր չէ օգտագործել պրոֆեսիոնալ լուսանկարներ – երբեմն ձեր հետևորդների կողմից սմարթֆոնով արված լուսանկարներն ավելի լավ են պատմություն պատմում, քան լավագույն լուսանկարիչների լուսանկարները։
• Կարող եք առաջարկել տեսողական նյութերի ստեղծագործական մրցույթ․ մարդիկ մրցույթներ սիրում են և մասնակցում են դրանց։