Ինչպես են տեխնոլոգիաները օգնում տուրիստական վայրը գովազդելուն
Երկիրը իր բոլոր քաղաքացիների ամբողջությունն է: Իսկ ի՞նչ կստացվի, եթե որևէ երկրի բոլոր քաղաքացիներին խնդրեին խոսել իրենց երկրի մասին:
Հենց դա էր արվել Շվեդիայի գովազդման համար պատրաստված ՙՙՊատահական շվեդ քաղաքացի՚՚ արշավի ընթացքում: Շվեդիան մի երկիր է, որտեղ զբոսաշրջային եկամուտները տնտեսական անկումից հետո դանդաղ էին աճում:
Արշավը, որը հիմնվում էր այն հպարտության զգացումի վրա, որ շվեդներն ունեն իրենց երկրի և իրենց ազատ արտահայտելու իրավունքի համար, հավանական այցելուներին տրամադրում էր մոտ 5,000 պատահական շվեդ քաղաքացիների հետ շփվելու հնարավորություն: Այդ բոլոր քաղաքացիները բաժանորդագրվել էին ՙՙԶանգիր ու խոսիր շվեդի հետ՚՚ կոչվող միջազգային հեռախոսային թեժ գծին:
Ճիշտն ասած, ի՞նչը կարող է երկրին ծանոթանալու ավելի լավ միջոց լինել, քան դրա բնակիչների հետ զրուցելը: Վերցրեք հեռախոսն ու ուղղակի խոսեք այդ բնակիչների հետ: Շվեդիայի մասին ձեր հարցերին կպատասխանի որևէ շվեդ քաղաքացի:
Արդյունքում հարյուրիննսուն հազար զանգ ստացվեց 186 տարբեր երկրներից, իսկ 36,000 շվեդ էլ նախօրոք գրանցվել էին որպես իրենց երկրի դեսպաններ: Տասներեք հազար զանգ ստացվեց միայն առաջին շաբաթվա ընթացքում:
Եվ այն ինչ հնարավոր այցելուները ստացան, իսկապես շատ դուր եկավ իրենց: Նրանք իմացան, որ շվեդները շատ բաց ու ուղիղ խոսող ժողովուրդ են և երջանիկ են պատասխանել ցանկացած հարցի, որ վերաբերում է Շվեդիային, որ երկում շատ ավելի շատ բան կա անելու, քան պարզապես մեծ քաղաքներում զբոսնելն է, որ շվեդները անչափ սիրում են իրենց երկիրը և շատ կուզեն, մարդիկ այցելեն իրենց:
Եթե զբոսաշրջային վայրի գովազդը կազմակերպվում է այնպես, որ հետաքրքրի ու ներգրավի մարդկանց, ապա արդյունքը ավելի քան գոհացնող է լինում: