Զբոսաշրջության թվերը վերջին տասնամյակերին աճել են զարմանալի արագությամբ. 1950 թվականին 25 միլիոնից մինչև 435 միլիոն 1990-ին և 1 միլիարդ զբոսաշրջիկ մեր օրերում:
Թվային հեղափոխությունը 1990-ից սկսած օգնում է արձակուրդը իսկական տոնի վերածելուն, հնարավորություն տալով գտնել, ուսումնասիրել ու գնել լավագույնը: Տեխնոլոգիաներն օգտագործվում են գովազդային արշավներում, ճամփորդներին հնարավորություն տալով ամեն ինչ նախորոք փորձել ու մասնակից լինելու զգացողություն ունենալ:
Սոցցանցերը թերևս ամենահարմար գործիքն են տուրիստական վայրը նախորոք ՙՙզգալու՚՚ և ՙՙկանխավայելելու՚՚ համար: Ո՞վ չի ունեցել նախանձի և ուրախության այն իրարամերժ զգացողությունները, որոնք առաջանում են ֆեյսբուքյան մեր ընկերների արձակուրդային պոստերի արդյունքում: Ցանկություն է առաջանում լինել իրենց հետ այդ նույն վայրում:
Քեյփ Թաուն քաղաքի գովազդային արշավը կառուցված էր հենց այդ գործոնը հաշվի առնելով: Այն դրդում էր մարդկանց մեկնել ֆեյսբուքյան վիրտուալ 5-օրյա ճամփորդության, պայմանով որ իրենց ընկերները դրական արձագանքներ գրեն: Որպես պարգև, նրանց առաջարկվում էր իրական ճամփորդության հնարավորություն:
Այս արշավի արդյունքում, Քեյփ Թաունը ստացավ բազում արձագանքներ և հնարավորություն ունեցավ ներկայացնել իր թաքնված գանձերն ու ստանալ իրական դրական արձագանքներ:
Արշավի գաղափարը զարմանալիորեն պարզ էր մտածված: Թանկարժեք հեռուստատեսային գովազդներ նկարելու և ցուցադրման ժամանակի համար վճարելու փոխարեն, Քեյփ Թաունը ուղղակի ներխուժեց այնտեղ, ուր մարդիկ տեղադրում են իրենց արձակուրդի մասին տպավորությունները՝ Ֆեսյբուք:
Արշավն ասում էր. գրանցվիր և դու կկարողանաս 5-օրյա վիրտուալ տուր անցնել Քեյփ Թաունում: Գրանցված օգտատերերը անձնավորված (personalized) նորություններ էին ստանում իրենց նորությունների ժապավենին, որն իրենց ընկերներին ցույց էր տալիս, թե իրենց որտեղ են և ինչեր են անում Աֆրիկայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում:
Այս արշավի համար անհրաժեշտ եղավ ստեղծել 150 տեսանյութ, 10,000 լուսանկար և 400 ֆեյսբուքյան պոստ:
Արդյունքում, մարդիկ իրենց ֆեյսբուքյան պրոֆայլի միջոցով այցելում էին Քեյփ Թաուն… և իրենց բոլոր ընկերները նույպես:
Մեկ այլ շատ հաջող այդպիսի թվային արշավներից է ՙՙԱնհավատալի Հնդկաստան՚՚ (“Incredible India”) արշավը, որը բառացիորեն գլխիվայր շուռ տվեց Հնդկաստանի մասին մարդկանց ունեցած բացասական պատկերացումները՝ քրտինք, կեղտ, խաբեբայություններ: Գեղեցիկ լուսանկարների ու տեսանյութերի միջոցով այն ստեղծեց միանգամայն տարբեր պատկերացում, որը տհաճ զգացողությունների փոխարեն առաջացնում էր հզոր գրավիչ ազդակներ:
Այս արշավն աշխատում էր Հնդկաստանի շուրջ հետաքրքրություն ստեղծելու և Հնդկաստանի առանձին նահանգների կողմից առաջարկվող յուրահատուկ տուրիստական պրոդուկտները թվային ու ոչ թվային ֆորմատով ներկայացնելու ուղղությամբ: Նահանգներից մեկում, օրինակ, շատ էին անսովոր գրավչությունները, սակայն այն երբեք չէր եղել շատ հանրահայտ տուրիստական վայր:
Այս արշավի ընթացքում ներկայացվում էր այդ նահանգի գլխավոր գրավչություններից մեկը, ՙՙօմբրոմանիան՚՚, այսինքն ձեռքերի ստվերների միջոցով պատմություն պատմելու արվեստը: Այս շատ հաջող ՙՙոչ-տուրիստական՚՚ արշավը հսկայական հետաքրքրություն առաջացրեց այդ վայրի շուրջ և բերեց այցելուների հսկայական հոսք:
Շարունակելի…