Դոմինո պիցցան կանգնեցրեց իր գովազդային արշավը Ռուսաստանում
այն բանից հետո, երբ մոտ 350 ռուսներ դաջեցին ընկերության լոգոն իրենց մարմնին
Դոմինո պիցցան կանգնեցրեց իր գովազդային արշավը Ռուսաստանում, որում առաջարկում էր առաջիկա 100 տարվա ընթացքում, տարեկան 100 անվճար պիցցա առաքել իր այն երկրպագուներին, ովքեր կհամաձայնեին ընկերության լոգոն դաջել իրենց մարմնին ու լուսանկարը դնել սոցցանցերում:
Դոմինոյի ֆրենչայզը Ռուսաստանում սկսել էր այս արշավը սոցցանցերում հոսք ապահովելու համար, սակայն ստիպված էր կանգնեցնել արշավն այն բանից հետո, երբ նախատեսվածից շատ ավելի երկրպագուներ դաջվածք՝ tatoo արեցին: Ընդհանուրը, մոտ 350 մարդ դաջեցին ընկերության լոգոն և անվճար պիցցայի իրավունք ստացան:
Հաճախորդների այսպիսի ակտիվությունը խոսում է այն մասին, որ կա՛մ Դոմինոն ունի երկրպագուների լուրջ բանակ Ռուսաստանում, կա՛մ որոշ մարդկանց համար տատու անելը մեծ խնդիր չէ, իսկ անվճար պիցցան մեծ իրադարձություն է:
Սա նաև վկայում է, որ բրենդերը իրենց մարքետինգային գործողություններում երբեմն շատ հեռուն են գնում, ինչով վնաս են հասցնում իրենց անունին: Սոցցանցերի դարում, ընկերությունները սկսել են ավելի համարձակ բաներ անել, քանի որ հաճախորդները հետաքրքրված են սոցցանցերում հայտնվող նյութերով: Մարքետինգի մասնագետները այսպիսի քայլերով ցանկանում են ավելի շատ հոսք ապահովել դեպի իրենց էջերն ու հուսալ, որ ադ հոսքը կվերածվի վաճառքի:
Դոմինոյի դեպքում տատուների գովազդը, հնարավոր է, հոսքեր ապահովեց, սակայն կարող էր և կորուստների պատճառ դառնալ, քանի որ ստիպված պետք է լիներ մեծ քանակով անվճար պիցցա առաքել:
Էլ չասենք, որ այդքան արագ գովազդային արշավը կանգնեցնելն էլ իր հերթին վատ անդրադարձավ իր անունի վրա;
Սա միակ դեպքը չէ. ևս մեկ ամերիկյան ռեստորանայի ցանց ստիպված էր կանգնեցնել իր արշավը Ռուսաստանում: Բուրգեր Քինգի ռուսաստանյան մասնաճյուղը նույնպես ստիպված էր կանգնեցնել սոցցանցերում վերջերս սկսած արշավը, որում Բուրգեր Քինգը առաջարկում էր անվճար ապրանքատեսակից մեկը՝ Whopper-ներ և 3 միլիոն ռուբլի (մոտ $47,000):
Բայց սրա մասին հաջորդ հոդվածում: